Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՍևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձինՀունիսի 7-ին պետք է մերժել կորստաբեր նիկոլ փաշինյանին ու իր կաբինետին, չտալ այլևս որևէ հնարավորություն՝ շարունակելու Հայաստանի խեղաթյուրումը. Աննա ԿոստանյանԽաղաղության օրակարգը չպետք է նշանակի հրաժարում արժանապատվությունից․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանը գնալով վերածվում են այն գործոնի, որը լուրջ անհանգստություն է առաջացնում գործող իշխանության համար։

Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած լայնամասշտաբ հանրահավաքը քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ձևավորել։ Ակնհայտ է, որ այս գործընթացը դուրս է եկել սովորական ներքաղաքական ակտիվության սահմաններից և վերածվում է համակարգային մարտահրավերի իշխանության համար։

Իշխանական շրջանակներում լավ հասկանում են, որ այն քաղաքական ուժը, որը գլխավորում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, արագորեն ընդլայնում է իր ազդեցությունը։

Քաղաքական գործընթացներում ձևավորվող այս դինամիկան, եթե պահպանվի, կարող է բերել իրավիճակի, երբ հետադարձ ճանապարհը կդառնա դժվար կառավարելի։

Այս ֆոնին նկատվում է պետական ամբողջ մեքենայի ակտիվացում։ Քաղաքական գործընթացներում հաճախ հանդիպող գործիքակազմը՝ բեմադրված ընտրակաշառքի թեմաներից մինչև կուլիսային տարբեր զարգացումներ, կրկին հայտնվել են շրջանառության մեջ։ Այս ամենը վկայում է մեկ բանի մասին․ իշխանությունը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու համար ընդդիմադիր ուժի աճող ազդեցությունը։

Մինչ այդ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր տարածքային ընդլայնումը։ Ապրիլի 19-ին կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատում, որտեղ Օգոստոսի 23-ի փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը։ Պաշտոնական բացումից հետո կուսակցության ներկայացուցիչները քայլերթ իրականացրին քաղաքի փողոցներով, շփվեցին բնակիչների հետ՝ ներկայացնելով իրենց ծրագրերն ու մոտեցումները։

Այս քայլը ոչ միայն կազմակերպչական, այլ նաև քաղաքական ուղերձ էր՝ կուսակցությունը փորձում է ամրապնդել իր ներկայությունը մարզերում և ձևավորել լայն սոցիալական հենարան։

Քաղաքական դիրքավորման առումով «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է դուրս գալ ավանդական բաժանումներից՝ հայտարարելով, որ չի ներկայացնում ոչ նախկին, ոչ նոր, ոչ էլ որևէ պիտակավորված բևեռ։ Այս մոտեցումը նպատակ ունի գրավել այն ընտրազանգվածին, որը հիասթափված է գործող քաղաքական դասավորություններից և փնտրում է այլընտրանք։

Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական հինգ քայլերի ծրագիրը, որն ուղղված է աշխատատեղերի ստեղծմանը, փոքր բիզնեսի խթանմանը, դեղերի գների նվազեցմանը, գյուղատնտեսական երաշխավորված իրացմանը և մատչելի բնակարանաշինությանը, այս փուլում դառնում է կուսակցության հիմնական մրցակցային առավելությունը։ Տարբեր բաց և փակ հարցումների տվյալներով այս քաղաքական ուժը արդեն իսկ դիտարկվում է որպես առաջատարներից մեկը, ինչը էլ ավելի է խորացնում իշխանության անհանգստությունը։ Քաղաքական գործընթացները մտնում են նոր փուլ, որտեղ մրցակցությունը սրվում է, իսկ վերջնական պատկերը կարող է որոշվել հենց առաջիկա ամիսների ընթացքում։