Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՈւղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՆաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ Կարապետյան2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿԷլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՀենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով
Ժամանց

Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում

Ծննդյան քարտեզը մոլորակների դիրքերի պատկերումն է Ձեր ծննդյան պահին։ Աստղագուշակության մեջ բոլոր երկնային մարմինները պայմանականորեն կոչվում են մոլորակներ և յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը։ Մոլորակները բաժանվում են անձնական և բարձրագույն։ Անձնական մոլորակները ձևավորում են Ձեր անհատականության հիմքը, իսկ բարձրագույններն արտացոլում են հասարակության մեջ Ձեր դրսևորումը, հոգևոր զարգացումն ու լայնամասշտաբ փոփոխությունները։ Այս հոդվածում կօգնենք հասկանալ, թե Ձեր ծննդյան քարտեզում յուրաքանչյուր մոլորակ ինչ դեր է կատարում։

Արև

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է ընտանիքում առաջնորդի կերպարի համար, որպես կանոն՝ հոր կամ այն անձի, որը Ձեր համար կատարում է գլխավոր ծնողի դերը։ Արևը նաև կապված է հասարակության մեջ ճանաչման, հանրայնության, արտահայտիչ արտաքինի, խարիզմայի և գիտակցության հետ։ Ձեր կենդանակերպի նշանը այն նշանն է, որի մեջ գտնվում է Արևը․ այն ձևավորում է Ձեր անձի հիմնական գծերը և դրա հիման վրա էլ կազմվում են տարածված ընդհանուր հորոսկոպները։ Ձեր ծննդյան քարտեզում ուժեղ Արևը ձեզ խարիզմայով և ամուր առողջությամբ է օժտում, մինչդեռ թույլ Արևը ձեզ ավելի համեստ և անապահով է դարձնում։

Լուսին

Անձնական մոլորակ, որը ի տարբերություն Արևի, պատասխանատու է ոչ թե Ձեր արտաքին դրսևորման, այլ զգացմունքային վիճակի, ենթագիտակցության, իրական կարիքների և ընդհանուր հուզական կայունության համար։ Լուսինը նաև արտացոլում է ձեր մոր կամ ձեր կյանքում մայրական դեր խաղացող անձի կերպարը:

Կենդանակերպի այն նշանը, որտեղ գտնվում է Ձեր Լուսինը, որոշում է, թե ինչպիսին եք Դուք հոգեբանական և զգացմունքային առումով՝ ինչպես եք հաղթահարում դժվարությունները, ինչպես եք վարում Ձեզ կոնֆլիկտների ժամանակ և որքանով եք կարողանում ինքնատիրապետում պահպանել։ Ծննդյան քարտեզում ուժեղ Լուսինը բերում է հուզական կայունություն և լավ ինտուիցիա, մինչդեռ թույլ Լուսինը վկայում է հուզական մեկուսացման և անկայուն արձագանքներ մասին:

Վեներա

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է սիրո, նյութական արժեքների, ֆինանսների և հաճույքների համար։ Վեներայի նշանը ծննդյան քարտեզում արտացոլում է Ձեր վերաբերմունքը այս բոլոր ոլորտների նկատմամբ, ինչպես նաև՝ որքան դիվանագիտական եք, որքան եք գնահատում գեղեցկությունը և ինչպես եք վերաբերվում գումարին։

Կանանց ծննդյան քարտեզում Վեներան նաև նկարագրում է արտաքին դրսևորումը՝ բնավորության նրբերանգները, վարքագիծը և սովորությունները։ Տղամարդկանց քարտեզում այն նաև ցույց է տալիս իդեալական կնոջ կերպարը։

Ուժեղ Վեներան ծննդյան քարտեզում տալիս է հմայք և լավ ճաշակ, մինչդեռ թույլ Վեներան կարող է հաղորդել քմահաճույք և չափազանց դրամատիզմ:

Մարս

Մեկ այլ անձնական մոլորակ, որը պատասխանատու է կամքի ուժի, ակտիվության, սեռական բնույթի էներգիայի և նախաձեռնողականության համար։ Մարսի գտնվելու նշանը Ձեր ծննդյան քարտեզում ցույց է տալիս թե որքան հավակնոտ և նախաձեռնող եք Դուք, որքան կենսական ու ֆիզիկական էներգիա ունեք, և որքան ուժեղ է Ձեր կամային բնավորությունը։

Տղամարդու ծննդյան քարտեզում Մարսը ցույց է տալիս ֆիզիկական և մտավոր ուժը, իսկ կնոջ քարտեզում՝ իդեալական տղամարդու կերպարը։

Ուժեղ Մարսը տալիս է վճռականություն և համարձակություն, մինչդեռ թույլ Մարսը բերում է պասիվություն և կամքի թուլություն:

Մերկուրի

Անձնական մոլորակ է, որը պատասխանատու է մտածողության, խոսքի, ուսման և հաղորդակցության համար։ Մերկուրիի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է Ձեր հաղորդակցական կարողությունները, այդ թվում՝ գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, ցույց է տալիս, թե որքան լավ եք կարողանում երկխոսություն վարել և շփվել լսարանի հետ, ինչպես նաև, Ձեր հետաքրքրասիրությունն ու սովորելու ունակությունը:

Ուժեղ Մերկուրին տալիս է խոսքի ճարտարություն, համոզելու կարողություն և սուր միտք, մինչդեռ թույլ Մերկուրին արտահայտվում է ուշադրության պակասով, ուսման դժվարություններով և թույլ հաղորդակցական հմտություններով։

Յուպիտեր

Մոլորակ, որը Ձեր ծննդյան քարտեզում պատասխանատու է աշխարհայացքի, հորիզոնների ընդլայնման, հաջողության և սոցիալական ձեռքբերումների համար։ Յուպիտերի գտնվելու կենդանակերպի նշանը ցույց է տալիս, թե որտեղ է Ձեզ սպասվում հաջողությունը և ինչ ճանապարհով կարող եք հասնել հասարակական ճանաչման։

Տունը, որտեղ գտնվում է մոլորակը, ներկայացնում է այն ոլորտը, որտեղ Դուք բնականաբար բախտավոր եք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։ Իսկ Մերկուրիի նշանը բնութագրում է այն, թե ինչ եղանակով կարող եք հասնել հաջողության այդ ոլորտում։

Ուժեղ Յուպիտերը տալիս է լավատեսություն, իմաստություն և կյանքի հանդեպ ծարավ, մինչդեռ թույլ Յուպիտերը կարող է արտահայտվել ագահությամբ, մոլեռանդությամբ և նպատակասլացության պակասով։

Սատուրն

Մոլորակ, որը խորհրդանշում է պատասխանատվություն, կարգապահություն, կառուցվածքային մտածողություն, համբերություն և աշխատանքի արդյունք։ Ձեր Սատուրնի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է, թե որքան կարգապահ, համբերատար և աշխատասեր եք։

Տունը, որտեղ գտնվում է Սատուրնը, ցույց է տալիս կյանքի այն ոլորտը, որտեղ ստիպված եք լինելու առավել մեծ համբերություն ցուցաբերել և ամենամեծ ջանքերը ներդնել՝ չսպասելով ճակատագրի նվերների, այլ ամեն ինչի հասնելով հետևողական և քրտնաջան աշխատանքի միջոցով։

Ուժեղ Սատուրն ունեցող մարդուն բնորոշ է բարձր ինքնակարգապահությունը, մինչդեռ թույլ Սատուրնը կարող է արտահայտվել պատասխանատվության վախով, անհամբերությամբ և ինքնատիրապետման անկարողությամբ։

Ուրան, Նեպտուն և Պլուտոն: Բարձրագույն մոլորակներ են, որոնք գտնվում են Արեգակից մեծ հեռավորության վրա և շարժվում են շատ դանդաղ, այդ պատճառով էլ դրանց ազդեցությունը երբեմն տարածվում է ամբողջ սերունդների վրա։

Ուրան

Անակնկալների և անսպասելի փոփոխությունների մոլորակ, որը պատասխանատու է նորարարությունների, ազատության և փոխակերպումների համար։ Ուրանի ցիկլը տևում է մոտ 84 տարի՝ յուրաքանչյուր կենդանակերպի նշանում նյոթ տարվա ընդմիջումով։ Այս մոլորակը կապված է հանկարծակի փոփոխությունների, ներշնչումների, հեղափոխական գործընթացների և տեխնոլոգիական առաջընթացների հետ։

Եթե Ուրանը ուժեղ է ծննդյան քարտեզում, մարդը դառնում է նորարար և «սպիտակ ագռավ», մինչդեռ թույլ Ուրանի դեպքում կարող է նկատվել հակվածություն դեպի քաոս և կործանում։

Նեպտուն

Ֆանտազիաների, երազանքների և պատրանքների մոլորակ, որը պատասխանատու է հոգևորության, ինտուիցիայի և խորհրդավորության համար։ Նեպտունի ցիկլը մոտ 165 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է մոտ 14 տարի։ Այս մոլորակը կապված է խոր զգայունության, ստեղծագործական երևակայության և ներքին հոգևոր ընկալման հետ։

Ուժեղ Նեպտունը ծննդյան քարտեզում տալիս է նուրբ զգայունություն, երաժշտական տաղանդ, բարձր կարեկցանք, մինչդեռ թույլ Նեպտունը կարող է արտահայտվել կախվածությունների հակվածությամբ, իրականությունից փախուստով և անորոշությամբ։

Պլուտոն

Մոլորակ, որը պատասխանատու է խորը ներքին փոխակերպումների, իշխանության, վերածնման և մասշտաբային ճգնաժամերի համար։ Սա ամենադանդաղ շարժվող մոլորակն է․ նրա ցիկլը մոտ 248 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է տարբեր ժամանակ՝ մոտ 12-ից մինչև 30 տարի, քանի որ շարժվում է ոչ ստանդարտ ուղեծրով և ցիկլային փուլերով։

Ուժեղ Պլուտոնը ծննդյան քարտեզում տալիս է մագնիսականություն և գրավչություն, ինչպես նաև կյանքի հանդեպ ուժեղ կամք և բարձր դիմակայունություն՝ բառացիորեն բարձր կենսունակություն, մինչդեռ թույլ Պլուտոնը կարող է արտահայտվել մանիպուլյատիվ վարքագծով և ինքնաոչնչացման միտումներով։

Այն մասին, թե հստակ որ կենդանակերպի նշաններում է տվյալ մոլորակը ուժեղ կամ թույլ, կարդացեք խորագրի հաջորդ նյութերում։