Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբՅան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԱնհնար էր պատկերացնել, որ Հայաստանի հայ ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը․ Լիլիթ Արզումանյան
Հասարակություն

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է  Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։

Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ Բանկը դարձել է իրենց վստահելի և հարազատ գործընկերը․ «Ֆասթ Բանկը մի շարք հարցերում բավական շատ օգնում է մեզ: Հատկապես այս ծրագրի շրջանակներում մենք է՛լ ավելի մեծ սիրով ու փայփայումով ենք մոտենում նման գործընկերությանը, որովհետև սա իսկապես հավաստում է այն, որ հանրության կարիքին ուղղված գաղափարների շուրջ համախմբումը, այն, որ շահույթ չի հետապնդում, լավագույն ապացույցն է ընկերության և երկարատև գործընկերության», - ասել է նա։

Հավելենք, որ Ֆասթ Բանկի և Բարդերի ակումբի  բազմամյա գործակցության շնորհիվ կայացել են մեծաթիվ բարեգործական երեկոներ։ Աջակցությունն ուղղված է ոչ միայն բարեգործական միջոցառումների իրականացմանը, այլև մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում։

«Բարդերի ակումբի Ֆասթ Բանկի հետ համագործակցությունը տեղի է ունենում բազմաթիվ տարիներ: Բանկն օժանդակում է նմանատիպ միջոցառումներին, նաև «Հուսո Առագաստ» միջազգային փառատոնին, այնպես որ սա մեկ-երկու տարվա պատմություն չէ, այլևս այս համագործակցությունն ունի պատմություն: Սա մի շատ կարևոր և հետաքրքիր նախադեպ է, որովհետև սա կամուրջ է բիզնես ոլորտի և սոցիալական ոլորտի միջև», - նշել է Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը։ 

Ի դեպ, Ֆասթ Բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերի։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։