Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն
Քաղաքականություն

Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանը կամ «առաջին շարքի» քպական «կարկառունները» սկսում են խոսել անվտանգության ապահովման, անվտանգության ու խաղաղության երաշխիքների մասին, առաջին մտազուգահեռումը «անձնականն ու պետականը շփոթելու» հետ է կապվում: «Կովկասի գերուհին» հանրաճանաչ ֆիլմի հայտնի արտահայտության նման:

Ոչ առաջին անգամ քպականներն իրենց ղեկավարի գլխավորությամբ հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը... Ադրբեջանն է: Կամ ավելի վատ՝ Թուրքիան: Թուրքիայի «երաշխավորած» անվտանգության հետևանքները Հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած այլ հայահոծ շրջանների տոտալ հայաթափումը, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության հետքերի վայրագ ոչնչացումն են: Գումարած՝ շարունակվող թշնամական վերաբերմունքն ու քաղաքականությունը: Իսկ Ադրբեջանի կողմից «խաղաղության երաշխավորման» հետևանքները շատ ավելի թարմ են ու տակավին չսպիացած. Արցախի բռնի հայաթափում, Արցախում հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության վայրագ ոչնչացում: Բայց չշեղվենք, վերադառնանք ներկա:

Իսկ ի՞նչ է անում ներկայում Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ բացի այն, որ Հայաստանի քաղաքացիներին սպառնում է պատերազմով, եթե իրեն հունիսի 7-ին մերժեն, Փաշինյանը առկա իրավիճակը հանրության վրա սաղացնում է որպես «հարատև խաղաղություն»: Մինչդեռ այդ խախուտ խաղաղությունն անգամ որևէ լիարժեք փաստաթղթով ամրագրված չէ: Այն, ինչ ներկայացվում է որպես փաստաթուղթ, ընդամենը նախաստորագրված թղթի կտոր է: Էլ չենք ասում այն մասին, որ խաղաղությունները փաստաթղթերով չէ, որ երաշխավորվում են: Եթե խիստ հակիրճ, ապա խաղաղության ապահովման հիմնական պայմաններն ուժերի, արտաքին-քաղաքական հնարավորությունների համադրելի հավասարակշռությունն ու ազդեցիկ երաշխավորների ու նրանց հետ փոխպայմանավորված երաշխիքների առկայությունն են: Եվ այդ խորապատկերում լիովին ընկալելի է ընդդիմադիրների առաջադրած թեզը՝ «երաշխավորված խաղաղության» վերաբերյալ:

Լավ, բայց ի՞նչ ունենք, ինչպես ավում է՝ «գետնի վրա»: Իսկ գետնի վրա ունենք այն, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը ու դրա շարունակվելը ձեռնտու են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային: Ու նրանք ապահովում են Փաշինյանի իշխանության անվտանգությունը: Ու եթե քպականների հայտարարությունները դիտարկում ես այս լույսի ներքո, ապա նրանք նույնիսկ ճիշտ են ասում. Ադրբեջանն, այո, անվտանգության երաշխավոր է, բայց իրե՛նց անվտանգության, ոչ թե Հայաստանի:

Մինչդեռ հասկանալի է, որ եթե հունիսի 7-ին Փաշինյանը այս կամ այն կերպ պահպանի իշխանությունը, ապա բացի այն, որ դա աղետ կլինի Հայաստանի համար, նաև ադրբեջանական ու թուրքական «բարեհաճություններն» էլ կավարտվեն: Ու այդ ժամանակ արդեն վրա կհասնի վերարտադրվելու համար թուրքական ու ադրբեջանական «ներդրումների» դիմաց վարձահատույց լինելու ժամանակը: Արժե՞ ասել կամ թվարկել, թե Փաշինյանն ինչով կամ ինչերով է վճարելու Ադրբեջանին ու Թուրքիային:

Այն, որ հիմա քպականները հայտարարում են, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, ինչպես Հայաստանն է Ադրբեջանի երաշխավորը, անմիջնորդ բանակցությունների հետևանքներից մեկն է: Չնայած, այդ բանակցություններն այնքան էլ առանց միջնորդ չէին, եթե հաշվի առնենք Թուրքիայի դերակատարումն ու Արևմուտքի «ծառայությունները»:

Հա, ի դեպ, իսկ Ադրբեջանը գիտի՞, որ... Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Չէ, իրոք: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա «արևմտյան Ադրբեջան»: Իրենք Հայաստանը այդպես են անվանում: Ադրբեջանը հայտարարում է, թե 300 հազար ադրբեջանական թուրքերի համար Հայաստանը հայրենիք է, ուր նրանք ուզում են վերադառնալ (այսինքն՝ չի թաքցնում Հայաստանը առանց կրակոցի զավթելու նկրտումները): Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնում, չհաշված նախորդները՝ Սահմանադրությունից, անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ: Վաղը, մյուս օրը դնելու են ավելի դաժան պահանջներ: Հազիվ թե դրանում կասկածող լինի:

Իսկ ընդհանրապես, առաջիկա ընտրությունների առանցքային կոնֆլիկտը, անկյունաքարային երկընտրանքը հետևյալն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը շարունակվի՞, թե՞ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում