Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արմավիրի քաղաքացինե՛ր, դուք այլևս ոչնչից չեք վախենա. Վարդան ՆերսիսյանՋրի պակաս, ծնելիության անկում, արտագաղթ. «Ուժեղ Հայաստան»Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԵզդիական դրոշներով, գառ մորթելով Զարթոնքը դիմավորեց «Ուժեղ Հայաստան» -ինԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումՈւղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքիցԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՄենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն ՄարուքյանՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունըՓոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելԳալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Հորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք
Քաղաքականություն

Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ Զաքարյան

 Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները:

Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ և լոկալ գործողությունների վրա։ Այդ մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը, և խուսափում է ռազմական գործողություններում երկարատև ներգրավվումից։

Սակայն Իրանն ընտրել է հակառակ մարտավարությունը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա՝ ներառելով կարևոր էներգետիկ ճանապարհի (Հորմուզ) դեմ ուղղված սպառնալիքը։

Նավթի և գազի ծովային մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում: Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես միջազգային շուկաների վրա ճնշման գործիք: Միևնույն ժամանակ, Թեհրանը ազդանշան է տալիս՝ էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին, ինչն անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը:

Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ: Չինաստանը շահագրգռված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ և հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ: Պարսից ծոցում աճող անկայունությունը մեծացնում է նաև Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր:

Երևում է, որ Թեհրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։ Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես թե Պարսից ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության հույսեր ունի։

Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի: Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ:

Ընդհանուր առմամբ, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել նաև ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնելով Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ:

Հ.Գ.

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեբթի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է հետաձգվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 31-ին նախատեսված այցը Չինաստան: Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին: