Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի
Քաղաքականություն

Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխող ուժի քաղաքական դիսկուրսում հաճախ հնչող ձևակերպումներից մեկն այն պնդումն է, թե մեր երկիրը տարածաշրջանում ներկայանում է որպես ժողովրդավարական զարգացման յուրատեսակ օրինակ կամ նույնիսկ «ժողովրդավարության փարոս»։ Այս 2ezn ակտիվորեն օգտագործվում է արտաքին քաղաքական հաղորդակցության մեջ՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար Հայաստանի քաղաքական համակարգը` որպես ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման առաջատար օրինակ։

Սակայն ներքաղաքական զարգացումների նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս «պատկերն» ու իրականությունը գտնվում են էական հակասության մեջ։ Երբ դիտարկվում են պետական կառավարման գործելակերպը, քաղաքական մրցակցության պայմանները, խոսքի ազատության իրական վիճակը և հասարակական ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքը, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նշյալն ընդամենը քաղաքական իմիջի կառուցման գործիք է։

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների անցկացմամբ կամ ինստիտուցիոնալ ձևակերպումներով։ Այն առաջին հերթին ենթադրում է քաղաքական բազմակարծության հանդուրժում, իշխանության նկատմամբ քննադատության ազատություն, պետական կառույցների հաշվետվողականություն և հասարակական ինստիտուտների ինքնուրույնություն։ Երբ այս բաղադրիչներից որևէ մեկը խաթարվում է, ժողովրդավարական համակարգը սկսում է աստիճանաբար կորցնել իր իրական բովանդակությունը՝ պահպանելով միայն արտաքին ձևականությունը։

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին տարիներին ավելի հաճախ կարելի է հանդիպել այն երևույթին, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը դառնում է ավելի շատ հռչակագրային, քան իրական քաղաքական պրակտիկա։ Արդյունքում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ իշխանության նկատմամբ քննադատությունը կամ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես բնական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես իշխանության համար սպառնալիք։ Այդ պայմաններում իրավապահ համակարգի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում դառնում է քաղաքական մրցակցության սահմանափակման գործիք։ Ըստ այդմ, քաղաքական հետապնդումների գործիքը դառնում է քաղաքական պայքարի մաս, քանի որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ կամ պարզապես իշխանության քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող անձինք իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական համակարգերի կայունությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են պետական ինստիտուտները կարողանում պահպանել իրենց անկախությունն ու չեզոքությունը քաղաքական պայքարի պայմաններում։ Եթե իրավապահ մարմինները կամ դատական համակարգը սկսում են ընկալվել որպես քաղաքական ազդեցության գործիք, ապա հանրային վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ աստիճանաբար նվազում է։ Սա իր հերթին ստեղծում է փակ շրջան. իշխանությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը վարչական մեխանիզմների միջոցով, իսկ հասարակության որոշ հատվածներ ավելի ու ավելի են հեռանում քաղաքական գործընթացներից՝ համարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չի ընթանում։

Հայաստանի քաղաքական համակարգում մեկ այլ կարևոր խնդիր վերաբերում է հոգևոր և մշակութային ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքին։ Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն սահմանում է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, և այս սկզբունքը կարևոր դեր ունի պետական և հոգևոր կառույցների հարաբերությունների կարգավորման մեջ։ Երբ քաղաքական իշխանությունը փորձում է ազդել ներեկեղեցական գործընթացների վրա, այն արդեն դառնում է պետության միջամտություն հոգևոր ոլորտին։ Հայաստանի պատմական և մշակութային իրականության մեջ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչ, և այդ պատճառով պետության և Եկեղեցու հարաբերությունների ցանկացած լարվածություն ներհասարակական ռեզոնանս է առաջ բերում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հարցը, թե ինչպես են քաղաքական գործընթացները անդրադառնում պատերազմի հետևանքով տուժած մարդկանց իրավունքների վրա։ Արցախից բռնագաղթի ենթարկման հետևանքով ծանր սոցիալական և քաղաքական խնդիրների առաջ կանգնած մարդկանց վիճակը շարունակում է մնալ Հայաստանի ամենազգայուն թեմաներից մեկը։ Սակայն այսօր ունենք այնպիսի պայմաններ, որ Արցախի հետ կապված ցանկացած պահանջ կամ հայտարարություն, որը վերաբերում է վերադարձի հնարավորությանը կամ իրավունքների վերականգնմանը, կարող է ներկայացվել որպես գործող քաղաքականությանը կամ «խաղաղության օրակարգին» հակասող։ Այս խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, քանի որ այն առնչվում է ազգային հիշողության, պատմական արդարության և ինքնության հարցերին։ Հայաստանի հասարակական կյանքում ազգային և պատմական արժեհամակարգը միշտ ունեցել է կարևոր դեր, և այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը հաճախ դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Սակայն վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն գաղափարը, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերանայել ազգային ինքնության որոշ բաղադրիչներ կամ պատմական հիշողության որոշ տարրեր։

Այս տեսանկյունից, չնայած որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը հաճախ ներկայացվում է որպես խաղաղության հաստատման հնարավորություն, սակայն այդ գործընթացի շուրջ ձևավորվող քաղաքական միջավայրը ստեղծում է նոր մտահոգություններ։ Մասնավորապես քննարկվում է այն հանգամանքը, որ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում կողմերը կարող են պարտավորվել չկատարել գործողություններ կամ հայտարարություններ, որոնք մյուս կողմը կարող է ընկալել որպես իրեն ուղղված քայլ։ Թեև նման դրույթները միջազգային համաձայնագրերում նորություն չեն և հաճախ օգտագործվում են լարվածության նվազեցման նպատակով, սակայն Հայաստանի այսօրվա քաղաքական կուրսի պահպանման դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ սահմաններ կարող է ունենալ նման պարտավորությունը խոսքի ազատության տեսանկյունից։

Այս տրամաբանության կիրառման դեպքում ցանկացած հայտարարություն, որը քննադատում է Ադրբեջանի քաղաքականությունը կամ բարձրացնում է պատմական կամ քաղաքական խնդիրներ, կարող է ներկայացվել որպես մյուս կողմի դեմ ուղղված քայլ։ Իսկ եթե ելնում ենք ՀՀ իշխանության զիջողական դիրքորոշումից, ապա կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ պետական քաղաքականությունը սկսում է սահմանափակել սեփական քաղաքացիների խոսքի ազատությունը արտաքին քաղաքական պարտավորությունների անվան տակ։ Սա արդեն լուրջ հարցադրումներ է առաջացնում ժողովրդավարական համակարգի ապագայի վերաբերյալ, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներից մեկն է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում