Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ
Քաղաքականություն

Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը: Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցնցում փոխանցել իր հանդեպ շատ վատ չտրամադրված մեկ այլ ուժի (գործչի): Կայացած ժողովրդավարության երկրներում, սովորաբար, այդ հարցերը հարթ ու սահուն կարգավորվում են տասնամյակներով (առանձին դեպքերում՝ հարյուրամյակով) ամրապնդված ու հղկված մեխանիզմներով՝ ըստ ընտրությունների արդյունքների: Հետխորհրդային երկրներում այդ առումով պատկերը բավականին տարբերվող է: Ու ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, ի դեպ: Ինչևէ:

Իշխանությունից չհեռանալու ցանկություն դրսևորողներն ունենում են իշխանության գալու և այն պահելու տարբեր մոտիվացիաներ: Դասական ընկալմամբ՝ այս կամ այն ուժը ձգտում է իշխանության, որպեսզի իրականացնի իր նախանշած, հանրությանը հայտարարված ծրագրերը, նպատակները: Նիկոլ Փաշինյանի գլխվորած իշխանության դեպքում գլխավոր մոտիվացիայի հետ կապված վիճակը և՛ դա է, և՛... ոչ այնքան: Այո, 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախ փողոցով (մայիսին), ապա ԱԺ արտահերթ ընտրություններով (դեկտեմբերին) եկան իշխանության, որպեսզի իրականացնեն որոշակի ծրագրեր: Սակայն ոչ այն, ինչի մասին խոսում էին: Նրանք հանրությանը ներկայացնում էին միանգամայն այլ ծրագրեր ու նախանշում էին այլ նպատակներ: Օրինակ՝ խոսում էին սիրո և համերաշխության մասին, խոսում էին հայության զանգվածային ներգաղթի, աղքատության նվազման, կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի բացման, երկիրը օտարերկրյա, հատկապես Սփյուռքի գործարար շրջանակների խոշոր ներդրումներով հեղեղելու մասին:

Խոստանում էին այս ամենը:

Ավելին, այն ժամանակ, ու դա տեսագրված, արձանագրված, ամրագրված անհերքելի փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում էին, թե նա եկել է (բերվել է) իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, ինքը՝ Փաշինյանը, հրապարակով մեկ բղավում էր, թե՝ «չար լեզուներն» իր հասցեին զազրախոսում են, իրեն՝ ազնվագո՜ւյն ու բացառապես ճշմարտախո՜ս, հայրենասիրության մարմնավորում Նիկոլ Փաշինյանին վատաբանում են: Մինչդեռ ինքը Արցախի հարցով անգամ դեռ չի էլ բանակցել:

Կյանքն ու հետագա ողբերգական իրադարձությունների ընթացքը ցույց տվեցին, որ «չար լեզուները» իրավացի էին (ցավոք), իսկ Փաշինյանը՝ սխալ:

Այո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «առաքելությունը» (եթե կուզեք՝ հակա-առաքելությունը) եղավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախը վտանգի պահին մենակ թողնելը, Արցախն ուրանալը և այն պաշտոնապես ադրբեջանական ճանաչելը: Բազմահազարամյա հայկական բնօրրանը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրացավ, ճանաչեց թշնամապատկան:

Բայց մեր այս անդրադարձի հարցը հանրության ու նաև որոշ ինքնասիրահարված գործիչների հիշողության թարմացումը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը և ՔՊ-ն իշխանության են եկել այլ խոստումներով ու հրապարակային նախանշումներով, սակայն իրականացրել են դրա հակառակը, ավելին՝ հակառակից էլ վատ:

Սիրո և համերաշխության փոխարեն իրականացրել են ատելության և ներքին թշնամանքի սերմանում, աղքատությունը չի նվազել, կոռուպցիան ողջ-առողջ է, միլիարդավոր դոլարների ներդրումներ չեղան ու չեն սպասվում: Իսկ անվտանգային ավերածությունների ու կորուստների մասին նշեցինք:

Մի խոսքով, 2018-ին եղավ ընտրություն, ընտրվեցին ու բերեցին պատերազմ, աղետաբեր պատերազմ, հազարավոր զոհեր տված պատերազմ: Սակայն, արի ու տես, որ այդ աղետաբեր իշխանությունը 2021-ի հունիսին վերընտրվեց, եթե կարելի է այդպես ասել: Էլի՝ ճոխ խոստումներ, այս անգամ նաև՝ չափելի: Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի բանակցային շարունակում, ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պահպանում ու խորացում: Ու էլի՝ աղքատության վերացում, աշխատատեղեր, թոշակների շոշափելի բարձրացում, այս, այն:

Այդ խոստումները դղրդյունով տապալվել են: Ու դրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիմնավորել կոնկրետ փաստերով, կառավարության ծրագրի և բուն իրականության անհամապատասխանությունները մատնանշելով:

Հիմնականները. Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն չիրացվեց, այլ, կրկնենք, հենց Փաշինյանն անձամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ իր հրահրած պատերազմից հետո Արցախից մնացել էր, ճանաչեց ադրբեջանական: Դրա հետևանքով իրականացվեց Արցախի բռնի հայաթափումը:

Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց արտաքին ադրբեջանաթուրքական ներխուժման ռեալ նոր վտանգների առաջ: Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է՝ որքան հնարավոր է, թեպետ տնտեսությունն ու իր կառավարությունը «նստած» են ռուսական կամ Ռուսաստանին առնչվող առևտրաֆինանսական հոսքերի վրա:

Երկրի տնտեսությունը դեֆորմացված է, հանցավորությունն ու թմրամոլությունն աճել են անգամներով: Աղքատությունը չի նվազել, երկրից որոշակի արտագաղթ կա, թոշակները մի 10000 դրամով բարձրացվեցին միայն ընտրությունների նախաշեմին՝ որպես ընտրակաշառք: Սա՝ այն դեպքում, որ դեռ չենք խոսում գնաճի, արժեզրկման մասին:

Ավելին, Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն աչքի ընկավ համատարած քաղաքական հետապնդումներով, հալածանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ անընկալելի ու մերժելի (նաև՝ տապալված) արշավով ու հայ հոգևորականների հալածանքներով, բանտարկություններով, քաղաքական կալանավորումներով, հակաժողովրդավարական ու ակնհայտ բռնապետական դրսևորումներով, ազգային ինքնության դեմ նպատակաուղղված քայլերով:

Ամփոփենք. Փաշինյանն ու ՔՊ-ն առնվազն երկու անգամ իշխանություն են դարձել՝ հրապարակային խոստանալով այլ բան, իսկ գալով իշխանության կամ պահելով այն՝ իրականացրել են բոլորովին այլ ծրագիր, այլ գործողություններ: Ավելին, այդ այլ՝ չհռչակվող, բայց իրականության մեջ կոնկրետ քայլերով դրսևորվող ծրագիրը չափազանց շահեկան է մեր պետության ու մեր ժողովրդի մշտական թշնամիներին:

Ու հիմա՝ 2026 թվականին, Փաշինյանն ու ՔՊ-ն ավտոբուսային վոյաժներով ու կարկանդակեղենի հրապարակային կլանման վանող տեսարաններով ցանկանում են պահել իշխանությունը, ավելի ճիշտ՝ ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ իշխանությունից: Խոսում են «խաղաղությունից», ինքնիշխանությունից, բարեկեցությունից: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կլինեն, եթե Փաշինյանն ու ՔՊ-ն հանկարծ մնան իշխանության: Թեկուզ և դա գոնե այս պահին ֆանտաստիկայի ժանրից է:

Հաշվի առնելով մինչև այժմ արձանագրված երկու փորձերը՝ ընդհանուր գծերով լինելու է հետևյալը. եթե խոսում են ինքնիշխանությունից, ուրեմն Հայաստանի ինքնիշխանությունից միայն անունն է մնալու: Բարեկեցություն լինելու է միայն ՔՊ «առաջին շարքի» կարկառունների համար, իսկ ժողովուրդը շարունակելու է տնքալ բարձր գների, ցածր եկամուտների, տուգանքների և հարկերի տակ: Գումարած՝ ահռելի արտաքին պարտքի լուծը: Ինչ վերաբերում է այդքան տարփողված «խաղաղությանը», ապա այն բերողը հաստատ չի կարող լինել մեկը, ով բերել է պատերազմ, ռազմական բախումներ ու ընդհարումներ, մարդկային ու տարածքային ծանր ու աններելի կորուստներ: Մեկը, որն ամենօրյա ռեժիմով հենց միայն զիջում է...

Իսկ 2018-ի «ծրագիրը», կարծես, դեռ չի ավարտվել: Դրա համար էլ նորից ուզում են մնալ իշխանության: Դե, չհաշված նեղ անձնական մոտիվները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում