Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա
Քաղաքականություն

Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ

Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է հստակ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կխթանի ներքին արտադրությունը և կնվազեցնի ներմուծումից կախվածությունը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջարկած տնտեսական ծրագիրը հենց այդ ուղղությամբ է կառուցված՝ նպատակ ունենալով ստեղծել նոր արտադրական հնարավորություններ, զարգացնել տեղական արդյունաբերությունը և ամրապնդել երկրի տնտեսական հիմքերը։

Ծրագրի առանցքային գաղափարներից մեկը ներքին արտադրության խթանումն է։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ տնտեսության կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրի ներսում ստեղծվում են մրցունակ արտադրություններ, որոնք կարող են փոխարինել ներկրվող ապրանքների մի մասին։ Այս մոտեցումը ոչ միայն նպաստում է տնտեսական ակտիվության աճին, այլև թույլ է տալիս պահպանել ֆինանսական միջոցները երկրի ներսում։

Կուսակցությունը նաև կարևորում է հարկային համակարգի բարեփոխումը։ Առաջարկվում է զգալիորեն թեթևացնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը, ինչպես նաև պարզեցնել վարչական ընթացակարգերը։ Նպատակն է ստեղծել ավելի բարենպաստ միջավայր ձեռնարկատիրության համար, որպեսզի նոր բիզնեսներ ստեղծվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

«Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները։ Վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն»,– նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի առանցքային ուղղություններից մեկը վերաարդյունաբերականացումն է։ Սա այն գործընթացն է, որի շրջանակում տնտեսության մեջ կրկին մեծ դեր է տրվում արդյունաբերությանը։ Տարբեր երկրներում վերջին տարիներին նկատվում է նման միտում, երբ երկար ժամանակ արտադրությունները արտասահման տեղափոխելուց հետո պետությունները փորձում են դրանք վերադարձնել իրենց տարածք։

«Մի քանի ծրագիր կա։ Առաջինը կոչվում է վերաարդյունաբերականացում։ Այն վերջին տարիների միտումներից է, որը կրկին ակտիվացել է շատ զարգացած երկրներում։ Ժամանակին արդյունաբերությունը մեծ մասամբ տեղափոխվել էր այլ երկրներ, սակայն այժմ բազմաթիվ պետություններ փորձում են վերականգնել այն։ Վերաարդյունաբերականացումը հատկապես կարևոր է շրջանների համար, քանի որ այնտեղ կարող է լուծել աշխատատեղերի խնդիրը։ Առաջին ուղղությունը ներմուծվող ապրանքների փոխարինումն է տեղական արտադրությամբ»,– նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է նաև, որ արդյունաբերական զարգացումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի անվտանգության հարցերում։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ ծավալի տեխնիկական և պաշտպանական նշանակության ապրանքներ է ձեռք բերում արտերկրից, մինչդեռ որոշ արտադրություններ հնարավոր է ժամանակի ընթացքում տեղայնացնել երկրի ներսում։

«Արդյունաբերականացումը միլիարդավոր դոլարներ կարող է պահել մեր երկրում և ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Բացի այդ, այն ունի նաև լրացուցիչ ազդեցություն։ Արդյունաբերության ոլորտում ստեղծված յուրաքանչյուր աշխատատեղ իր հետ բերում է ևս մի քանի նոր աշխատատեղ այլ ոլորտներում»,– նշել է նա։

Տնտեսագետների գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Ներքին արտադրության զարգացումը, նոր ձեռնարկությունների ստեղծումը և աշխատատեղերի ավելացումը կարող են նպաստել ինչպես տնտեսական ակտիվության աճին, այնպես էլ քաղաքացիների կյանքի մակարդակի բարելավմանը։ Այդ պատճառով մասնագետների մի մասը կարծում է, որ վերաարդյունաբերականացման և տեղական արտադրության խթանման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները կարող են դառնալ տնտեսության զարգացման կարևոր հենասյուներից մեկը։