Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան «Եթե քաղաքապետարանը դանդաղեցնի շինարարական տեմպը, պատկերացրեք՝ անշարժ գույքի և վարձակալության շուկայի հետ ինչ տեղի կունենա». Ավինյան Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ
Քաղաքականություն

Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց

Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է դուրս գալ ռիսկային ոլորտի կարգավիճակից, եթե գյուղացին վստահ լինի, որ իր արտադրած բերքը երաշխավորված կմթերվի և չի մնա վաճառքի խնդիրների առաջ։ Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի չորրորդ կետը հենց այս խնդիրն է հասցեագրում՝ առաջարկելով գյուղերում ստեղծել բերքի երաշխավորված մթերման համակարգ։ Ծրագրի հեղինակների համոզմամբ՝ դրա իրականացումը ոչ միայն կբարելավի գյուղացիների եկամուտները, այլև կնվազեցնի ներքին միգրացիան դեպի Երևան՝ նպաստելով ամբողջ Հայաստանի համաչափ զարգացմանը։

Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ծրագրի հիմնական գաղափարը՝ ընդգծելով, որ նախատեսվում է ամբողջ երկրում ստեղծել մթերման կայանների ցանց, որը գյուղացիներին հնարավորություն կտա իրենց արտադրանքը վաճառել առանց գյուղից հեռանալու։

Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրներից մեկը իրացման դժվարությունն է։ Շատ դեպքերում գյուղացիները կարողանում են արտադրել որակյալ մթերք, սակայն չեն կարողանում այն հասցնել շուկա կամ արտահանել՝ համապատասխան միջնորդների բացակայության պատճառով։ Առաջարկվող մթերման կայանները հենց այդ միջնորդի դերակատարությունն են ունենալու։

«Մթերման կայանը կգնի գյուղացու արտադրանքը, այն կպահեստավորի և հետագայում կվաճառի ներքին շուկայում կամ կարտահանի։ Սա վերաբերում է թե մրգերին ու բանջարեղենին, թե մսամթերքին։ Այսպիսով գյուղացին ազատվում է վաճառքի կազմակերպման բարդ գործընթացից և կարողանում է կենտրոնանալ արտադրության վրա»,– նշել է Կարապետյանը։

Ծրագրի համաձայն՝ մթերման կայանները տեղակայվելու են ըստ տարածաշրջանների մասնագիտացման։ Արարատյան դաշտում դրանք հիմնականում կենտրոնացած կլինեն մրգերի և բանջարեղենի վրա։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր շրջանում կգործի առնվազն երկու մթերման կայան, որպեսզի գյուղացին ունենա ընտրության հնարավորություն։ Սա, ըստ նախաձեռնության հեղինակների, նաև մրցակցություն կստեղծի մթերման կայանների միջև, ինչն իր հերթին կնպաստի ավելի բարձր գնով մթերքի գնմանը։

Մյուս մարզերում, որտեղ զարգացած է անասնապահությունը, մթերման կայանները հիմնականում կզբաղվեն մսամթերքի, ինչպես նաև կարտոֆիլի և ցորենի մթերումով։ Թեև ցորենը Հայաստանում համեմատաբար հեշտ է իրացվում, ծրագրի հեղինակները կարծում են, որ այդ ոլորտում ևս կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել կազմակերպված մթերման համակարգի միջոցով։

Կարապետյանի խոսքով՝ մթերման կայանների կարևոր առավելություններից մեկն այն է, որ գյուղացիները տարվա սկզբին արդեն կիմանան իրենց արտադրանքի մոտավոր վաճառքի գինը։ Դա հնարավորություն կտա հաշվարկել ծախսերը և գնահատել սպասվող եկամուտը՝ նվազեցնելով գյուղատնտեսության մեջ առկա անորոշությունը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս տարեկան ներմուծում է մոտ մեկ ամբողջ չորս տասներորդ միլիարդ դոլարի գյուղմթերք, որի զգալի մասը հնարավոր է արտադրել հենց Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ այդ ներուժի օգտագործումը կարող է մինչև հարյուր հազար մարդու համար աշխատանք ստեղծել։

Անդրադառնալով գյուղատնտեսության առջև կանգնած հիմնական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ոռոգման ջրի հարցը։ Չնայած Հայաստանը ջրառատ երկիր է, բազմաթիվ գյուղեր և այգիներ շարունակում են բախվել ոռոգման համակարգերի խնդիրներին։ Երկրորդ կարևոր հարցը գյուղացիների վարկային ծանրաբեռնվածությունն է, քանի որ շատերը սեզոնի սկզբին վարկ են վերցնում՝ առանց վստահ լինելու, թե տարվա վերջում ինչ գնով կկարողանան վաճառել բերքը։ Երրորդ խնդիրը գյուղտեխնիկայի հասանելիությունն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի փոքր տարածքը հնարավորություն է տալիս կազմակերպել տեխնիկայի ընդհանուր պարկեր, որոնք կարող են սպասարկել ամբողջ շրջաններ։

Կարապետյանի գնահատմամբ՝ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունը մոտ տասը տոկոս անկում է ապրել։ Նա նաև նշել է, որ պետական բյուջեում գյուղատնտեսության համար նախատեսված ծախսերը վերջին տարիներին կրճատվել են, ինչն ավելի է խորացրել ոլորտի խնդիրները։

Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմի ներկայացրած տնտեսական ծրագիրը ներառում է նաև մի շարք այլ նախաձեռնություններ՝ փոքր բիզնեսի համար արտոնյալ պայմանների ստեղծում, երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանների ապահովում և մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծում։ Ծրագրի հեղինակները համոզված են, որ այդ քայլերը կարող են ձևավորել երկրի համաչափ զարգացման նոր մոդել՝ տնտեսական ակտիվությունը կենտրոնացնելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։