Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր Կամենդատյան
Մշակույթ

Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները

Թեև «Եվրատեսիլին» դեռ ամիսներ կան, մրցույթի երկրպագուները վաղուց սկսել են համացանցում շրջանառել վարկածներ՝ փորձելով ենթադրել, թե ով պետք է լինի Հայաստանի հաջորդ «դեսպանը» համաեվրոպական հեղինակավոր մրցույթում:

Հանրային հեռուստաընկերությունը նախորդ տարի մեր ներկայացուցչին ընտրեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի միջոցով: Այս տարի դեռևս հայտարարված չէ այն ձևաչափը, որով ընտրվելու է Հայաստանի պատվիրակը, բայց մեր աչքից չեն վրիպել երկրպագուների կողմից առաջարկվող որոշ վարկածներ, որոնք շրջանառվում են դեռ անցած տարվանից:

Սիմոն

IMG_7207.jpeg (113 KB)

Երգիչ Սիմոնը, ով նաև փայլուն պարող է, մրցույթին հավակնում էր մասնակցել դեռևս նախորդ տարվանից: «Դեպի Եվրատեսիլ»-ում Սիմոնը հանդիսատեսին գրավեց իր ակտիվ բեմական ելույթով, սակայն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը. հաղթող ճանաչվեց Պարգը, ով դարձավ մրցույթի՝ նախորդ տարվա հայ դեսպանը:

Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ Սիմոնը մրցույթին համապատասխան արտիստ է, և նրա «եվրատեսիլյան ժամը» դեռևս առջևում է:

Աթենա Մանուկյան

IMG_7198.jpeg (250 KB)

Աթենա Մանուկյանի անունը սկսեց շրջանառվել արդեն անցած տարի: Ֆան-ֆորումներում լուրեր տարածվեցին, թե հունահայ երգչուհին է դառնալու Հայաստանի հաջորդ դեսպանը մրցույթում: Աթենան անձամբ ոչ մի մեկնաբանություն չի տվել թեմայի շուրջ, սակայն իր էջում կիսվում էր երկրպագուների կանխատեսումներով:

Հավելենք, որ Աթենան ոչ միայն նախորդ տարի էր մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, այլև դարձել էր 2020 թ-ի մրցույթի հաղթողը, սակայն Covid 19-ի պատճառով մրցույթն այդ տարի ընթացավ այլ ձևաչափով և երգչուհին, ինչպես նաև մյուս երկրների ներկայացուցիչները, չկարողացավ ներկայանալ եվրատեսիլյան բեմում:

Բրյունետ

IMG_7205.jpeg (120 KB)

Բրյունետը Հայաստանը ներկայացրել է 2023 թ-ին՝ Future Lover երգով: Երգչուհին զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, սակայն երկրպագուները հաճախ են գրում այն մասին, որ նրա ելույթը թերագնահատված էր: Եվ հաշվի առնելով երգչուհու նոր հիթերը՝ շատերը ցանկություն են հայտնում կրկին տեսնել նրան՝ որպես «Եվրատեսիլ»-ում Հայաստոնի ներկայացուցիչ:

Մալենա

IMG_7206.jpeg (164 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հայաստանյան ներկայացուցիչն ու հաղթողը մրցույթի ֆավորիտներից է: Մալենան 19 տարեկան է, և երկրպագուները նրան ցանկանում են տեսնել նաև մեծերի մրցույթում:

Պատրիկ Ֆիորի

IMG_7210.jpeg (168 KB)

Մրցույթում ֆրանսահայ երգչի հնարավոր մասնակցության մասին սկսեցին խոսել նախորդ տարի՝ նրա հարցազրույցից հետո:

France 2 հեռուստաալիքի «Quelle époque!» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավարուհի Լեա Սալամեի և ստուդիայի հյուրերի հետ զրույցի ընթացքում Ֆիորին պատմել է Կորսիկային նվիրված իր նոր՝ Corsu Mezu Mezu 3 ալբոմի մասին։ Սակայն խոսակցությունն անմիջապես անցել է մեկ այլ կարևոր թեմայի՝ երգչի հայկական ծագմանը։

Պատասխանելով Բիոլեի կատակին այն մասին, որ նա «հազվադեպ է բաց թողնում Հայաստանը հիշատակելու հնարավորությունը», արտիստը անսպասելի հայտարարություն է արել.

«2027 թվականին ես Հայաստանը կներկայացնեմ «Եվրատեսիլ» մրցույթում։ Սկզբունքորեն, ամեն ինչ արդեն սկսվել է»։

Սյուզաննա Մելքոնյան

IMG_7208.jpeg (127 KB)

Հզոր ձայնով երգչուհին, ով հաղթել է միջազգային մի շարք մրցույթներում, վաղուց գրավել է հայ հանդիսատեսի սրտերը: Գուցե հաջորդը «Եվրատեսի՞լ»-ն է:

Երկրպագուները հաճախ են շոշափում նաև մրցույթի նախորդ մասնակիցներից Սիրուշոյի և Իվետա Մուկուչյանի անունները:

Այլ խոսակցություններ.

Վիզուալ շոուի առումով լուրեր են շրջանառվում, որ Հայաստանն այս տարի վարձել է առաջատար եվրոպացի ռեժիսորի՝ բարձր տեխնոլոգիաների՝ AR-ի վրա շեշտը դնելու համար։

Ոմանք կարծում են՝ այս տարի կունենանք արագ տեմպով երգ՝ հայկական ժողովրդական գործիքներով և բարձրորակ գործիքավորմամբ։

Սակայն հավելենք, որ բոլոր նշված անունները, պարզապես, համացանցային տարբեր քննարկումներից վերցված վարկածներ են, պաշտոնապես մեր մասնակցի անունը կհայտարարի Հանրային հեռուստաընկերությունը: Ի դեպ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ չի բացառվում, որ մեր պատվիրակը լինի բոլորովին նոր արտիստ, որի անունը, գուցե, նույնիսկ չի քննարկվում:

«Եվրատեսիլ 2026»-ն անցկացվելու է Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: