Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
Քաղաքականություն

«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում.

1. «Արևմտամետ հասարակությունը» հիմա գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ։ Ո՞ւ ր է նրանց առաջնորդում Նիկոլը։ Գործող աշխարհում դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այս երկուսը գրեթե սառը պատերազմի մեջ են՝ տարբեր կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներով։ Մենք ո՞ւր ենք գնում։ Եվ եթե հակաիշխանական համակարգերը ճիշտ և համառորեն դնեն հարցադրումը, ապա հասարակությունը կհասկանա, որ մեզ այս իշխանությունը առաջնորդում է միայն մեկ տեղ՝ Թուրքիայի ծայրագավառ։

2. Երբ ԱՄՆ-ում դեմոկրատները գան իշխանության, ի՞նչ է լինելու «Թրամփի ուղու» հետ։ Ամենայն հավանականությամբ՝ ամերիկացիները կարճ ժամանակում հետ են քաշվելու՝ իրենց բաժնեմասերը վաճառելով միակ գնորդին՝ թուրքերին-ադրբեջանցիներին։

3. Ակնհայտ է, որ պետական համակարգին և քպ-ական ակտիվին հանձնարարված է ամեն տեղ արտասանել 9 մլրդ-ի «ներդրման» մասին։ Բայց այս սուտը նույնիսկ 24 ժամվա կյանք չունեցավ։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանն էլ չկա, որ մեղքը վրան բարդեք, թե «մինչև նոյեմբերի 8 մեզ խաբել է, գիտեինք թե հաղթում ենք...»։ Ինքնուրույն մտածելը վատ բան չէ։

4. Ծիծեռնակաբերդ այցելության գրառումը ջնջել և Բաքվում հայտարարել, թե «Ադրբեջանում տիրում է տոլերանտ մթնոլորտ, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչները հանգիստ ապրում են որպես մեկ ընտանիք՝ խաղաղության և բարեկամության մեջ»... Մարդն անասունից տարբերվում է նաև արժանապատվության գաղափարով։ Քանդվող Արցախի ու հայկական եկեղեցիների պայմաններում լսել նման բան ու ծափահարել Վենսին՝ վիրավորական է։

5. Պարզվեց, որ ոչ մի փոխադարձություն չկա։ Ոչ մի։ Թուրք և ադրբեջանցի վարորդները հանգիստ շարժվելու են մեր այդ ճանապարհով։ Եվ չի լինելու մեկ հայ վարորդ, որը Ադրբեջանի տարածքով մեքենան կվարի դեպի Ռուսաստան։ Նորից հիշեցնեմ. այս պրոցեսում «Արծրուն» չկա, չասեք՝ չէինք հասկանում, մեզ խաբեցին։

6. Վենսը գնաց իր հեռու Ամերիկան։ Կողմերից ամեն մեկը ստացավ իրենը։ Մենք ի՞նչ ստացանք։
Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ անվերապահորեն կատարել է Ադրբեջանի ամենակոշտ պայմանը՝ անխոչընդոտ միջանցք Ադրբեջանի երկու հատվածների միջև։ Դիմացը ի՞նչ է ստացել Հայաստանը։ Երևանից Կապան չես կարողանում նորմալ գնալ։

Նույն միջանցքի պայմանը կար 2020-ին՝ հայկական Արցախը պահելու դիմաց, և այս նույն իշխանություններն իրենց պատռելով գոռում էին՝ «Միջանցք չի´ լինելու»։ Հիմա միջանցքը տալիս են, Արցախը չկա, մեզ ասում են՝ ուրախացե´ք ու ծափահարե´ք։ Ու կոտրված, Արցախ կորցրած ժողովրդի մի հատված ծափահարում է՝ առանց հասկանալու կատարվածը։ Եվ առանց հասկանալու կատարվելիքը։
Մի իշխանություն, որը տապալել է ներքին բոլոր ոլորտները, փորձում է խաբել արտաքին հեքիաթներով։ Իսկ հեքիաթը շատ տխուր է, Վենսի այցը վկա։ Սյունիքը դառնում է «ադրբեջանական ճանապարհի» և հանքերի ռեգիոն, որն անխնա օգտագործելու են։ Չկարողանալ ամերիկյան միջնորդությունից իրական օգուտ քաղել, սա իհարկե առանձին «տաղանդ» է պահանջում։

Այնուհանդերձ, նույնիսկ այսօրվա վիճակում հնարավոր է բանակցել և ավելի դրականորեն կառավարել հետագա ընթացքը, քանի դեռ պայմանավորվածությունները հում են։ Հաջորդ իշխանությունները պետք է, այս պահից սկսած, իրենց նախընտրական ծրագրում ունենան այս խնդրի լուծումները։