Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞րն է պատճառն է, որ Ռուսաստանը առաջարկել և հիմա էլ շարունակում է առաջարկել, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն 3+3 ֆորմատով, և Արևմուտքը չպետք է միջամտի․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք է
Քաղաքականություն

Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով

Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների և քաղաքական գործիչների ազատազրկման դեպքերին։

Քանի որ իշխանությունները սահմանափակել էին հարցեր տալու հնարավորությունները, իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված կարճ ասուլիսին ներկա էին միայն ընտրված լրատվամիջոցներ, քաղաքացիները ստիպված էին իրենց մտահոգությունները բարձրաձայնել այլ եղանակներով։ Այդ պայմաններում հասարակությունը դիմեց ոչ դասական, բայց ուշադրություն գրավող քայլի՝ օգտագործելով անլար ցանցերը որպես հաղորդակցության միջոց։

ԱՄՆ փոխնախագահը Երևանում բնակվում էր Ալեքսանդր հյուրանոցում։ Հենց այստեղ էլ հավատացյալներն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակիչները փորձեցին իրենց ձայնը հասցնել նրան։ Հյուրանոցի տարածքում հայտնվեցին մի շարք անլար ցանցեր (վայ ֆայ), որոնց անվանումները կրում էին հստակ բողոքային և խնդրանքի բնույթ։ Այդ անլար ցանցերի միջոցով քաղաքացիները փորձում էին Վենսի կամ նրա պատվիրակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա լուրջ խնդիրների վրա։

Քաղաքացիների ընտրած այս ձևաչափը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պաշտոնական հարթակներում հարցեր բարձրացնելը փաստացի անհնար էր դարձել։ Այդ պատճառով անլար ցանցերի անվանումները վերածվել էին ուղերձների, որոնք չէին կարող վերահսկվել կամ ֆիլտրվել իշխանությունների կողմից։

Նշենք նաև, որ փոխնախագահի այցի ընթացքում մի խումբ քաղաքացիներ լազերային ճառագայթների միջոցով գրառում էին արել հյուրանոցի պատին՝ կոչ անելով պաշտպանել առաջին քրիստոնյա ժողովրդին բռնատիրական ճնշումներից։ Այս գործողությունը ևս դարձավ այցի ամենաքննարկվող ոչ պաշտոնական դրվագներից մեկը։

Ուշագրավ է, որ այս անգամ բարձր մակարդակի այցի ընթացքում բացակայում էր նախկինում ընդունված արարողակարգային կարևոր դրվագներից մեկը։ Մինչ այս նման այցելությունների ժամանակ բարձրաստիճան հյուրերը սովորաբար այցելում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն այս այցի ընթացքում այդ կանգառը ծրագրից դուրս էր մնացել, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես ոչ պատահական որոշում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շարունակում է պնդել, թե իր գործողությունները ուղղված չեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սակայն տեղի ունեցող զարգացումները վաղուց արդեն դուրս են եկել ներքին օրակարգի շրջանակներից և ստացել են միջազգային արձագանք։

Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ սփյուռքի հայ համայնքները տևական ժամանակ է ակցիաներ են անցկացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Այդ գործընթացների համատեքստում Երևանի անլար ցանցերով իրականացված բողոքը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ հասարակությունը տարբեր ուղիներով փորձում է բարձրաձայնել իր խնդիրները։

Երևանում տեղի ունեցած այս ակցիաները ցույց տվեցին, որ երբ խոսքը փակվում է պաշտոնական հարթակներում, այն կարող է փոխանցվել այլ միջոցներով։ Այս անգամ այդ միջոցը դարձավ անլար ցանցը՝ վայ ֆայը, որը ժամանակավորապես վերածվեց բողոքի և պահանջի հարթակի։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.