Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը
Քաղաքականություն

Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դժվար է համադրել ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունների հետ։ Երկրի ներսում խորանում են մարդու իրավունքների խախտումների մասին մտահոգությունները, իսկ հասարակության տարբեր շերտեր փորձում են բողոքի ակցիաների միջոցով բացահայտել իրական իրավիճակը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։ Միևնույն ժամանակ իշխանությունը արտաքին գործընկերների առաջ շարունակում է խոսել ժողովրդավարական արժեքներից՝ փորձելով ստեղծել բարենպաստ պատկեր, որը, սակայն, չի համընկնում ներքին զարգացումների հետ։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը նկատում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները միջազգային քաղաքականության մեջ հաճախ դառնում են ընտրովի գործիք։ Նրա խոսքով՝ դրանք լիարժեք արժեք են միայն որոշ երկրների համար, իսկ մնացած դեպքերում կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Եթե որևէ պահի ԵՄ կառույցների շահը թելադրի տեսնել Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրը, ապա իշխանությունների հասցեին հնչող գնահատականները կարող են կտրուկ խստանալ, իսկ հակառակ դեպքում նույնիսկ ամենաաղմկահարույց խախտումները կարող են անտեսվել։

Այս համատեքստում առավել մեծ ուշադրություն է գրավում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործող իշխանության քայլերը եկեղեցու նկատմամբ արդեն վաղուց դուրս են եկել ներքին քննարկումների շրջանակից և բացահայտորեն քննարկվում են ամբողջ աշխարհում։ Առաջիկայում Հայաստան է սպասվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, և հենց այդ պահին եկեղեցու դեմ տարվող բռնաճնշումների վերաբերյալ կուտակվել են կառավարության գործողությունների բացահայտ դատապարտման բազմաթիվ դեպքեր։ Դրանք հնչել են արևմտյան տարբեր կառույցների, փորձագետների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Հաշվի առնելով, որ Վենսը բազմիցս ընդգծել է կրոնի կարևորությունը հասարակության համար և իրեն ներկայացնում է որպես հավատավոր մարդ, դժվար է պատկերացնել, որ նա կարող է անտեսել եկեղեցու նկատմամբ ճնշումների և հալածանքների նախադեպերը։ Հանրային դաշտում ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը՝ ինչ դիրքորոշում կարտահայտի նա և արդյոք կկանգնի հայ ժողովրդի դարավոր ինքնության պահպանման կարևորագույն կառույցի կողքին։

Այն, որ հակամարտությունը ձեռք է բերել համաշխարհային ընդգրկում, վկայում են նաև սփյուռքում տեղի ունեցող զարգացումները։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը բացահայտ դժգոհություն են հայտնում կառավարության կողմից եկեղեցու դեմ ձեռնարկված քայլերից, և օր օրի բողոքի ակցիաներ իրականացնող համայնքների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Լոս Անջելեսում հայ հավատացյալները բողոքի ակցիա են անցկացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված սրբազաններին և ընդգծել, որ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն։ Նրանք պատասխան են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած Հովնան Տերտերյանից, սակայն վերջինս չի հանդիպել հավատացյալներին, և նրանց լսել է Տեր Խաժակը։

Միջազգային հարթակում հույսերը կապվում են նաև այն հանգամանքի հետ, որ Դոնալդ Թրամփը հաճախ հանդես է եկել որպես խաղաղարար՝ փորձելով նպաստել տարբեր, այդ թվում նաև կրոնական բնույթի հակամարտությունների կարգավորմանը։ Այդ պատճառով հանրության մի հատված ակնկալում է, որ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեյ Դի Վենսը կարող է իր ազդեցությունը օգտագործել՝ ուշադրություն հրավիրելով կառավարության կողմից ճնշման ենթարկվող հոգևորականների խնդրի վրա և նպաստելով նրանց իրավունքների վերականգնմանը։

Վերջիվերջո, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքին գործընթացները այլևս չեն կարող դիտարկվել միայն ներազգային համատեքստում։ Երբ ժողովրդավարության մասին խոսքերը չեն համընկնում իրական քայլերի հետ, իսկ եկեղեցու և մարդու իրավունքների շուրջ զարգացումները դառնում են միջազգային քննարկման թեմա, դա արդեն ազդակ է, որ ճգնաժամը խորքային է և պահանջում է ոչ թե ձևական, այլ իրական լուծումներ։