Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր Ավետիսյան

Չորսն էլ ողջ են․ ժամանակն է հարցնելու...

 Ժողովուրդ ջան, իրավիճակը ճիշտ հասկանալու համար մենք պետք է ճիշտ վերլուծենք և ճիշտ դիագնոզ նշանակենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզանում, և առաջին կարևորագույն դիագնոզը հետևյալն է՝ Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի և որևէ այլ սուվերեն երկրի ներքին գործերին։

Փառք Աստծո, մեր երկրի երրորդ հանրապետության գրեթե բոլոր առաջին դեմքերը ողջ են, և մենք կարող ենք նրանց հարցնել՝ երբևէ Ռուսաստանը որևէ հարցում նրանց ճնշե՞լ է, փորձե՞լ է միջամտել Հայաստանի ներքին գործերին, թե՞ ոչ։ Եվ եթե նրանք ազնիվ լինեն, կպատասխանեն, որ երբեք։

 Հիմա հարցեր են առաջանում. լավ հասկանալով, որ Ռուսաստանը չի միջամտում՝ ինչո՞ւ են Հայաստանում, Հայաստանի ժողովրդի մոտ ստեղծում տպավորություն, թե ինչ-որ վտանգներ կան Ռուսաստանից, և Ռուսաստանը փորձում է ինչ-որ մեխանիզմներով միջամտել Հայաստանի ներքին գործերին․ դա անում են, որովհետև ամեն գնով ցանկանում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից կամ ցանկանում են ստեղծված գեոպոլիտիկ լարված իրավիճակում խաղալ երկու լարի վրա, որը անհնարին է, քանզի երկրորդ լարը Արևմուտքը դա թույլ չի տալու, և վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հստակ հայտարարեց. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը Արևմուտք գնալու, բայց Հայաստանը նաև պետք է հասկանա, որ Եվրոմիությունը, Հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված բևեռ է», և Հայաստանում մենք ևս պետք է հասկանանք, որ Արևմուտք գնալով մենք կդառնանք Ռուսաստանի թշնամին։

 Սրանք հարցեր են, որոնք էմոցիաներից և ցանկություններից դուրս են, նման հարցերը պետք է լուրջ քաղաքական անալիտիկայի ենթարկել, այլ ոչ՝ էմոցիաներով որոշումներ կայացնել։ Հիմա մեր ժողովուրդը պետք է իր համար հասկանա՝ ինքը ցանկանո՞ւմ է գնալ Արևմուտք և դառնալ Ռուսաստանի թշնամին, գնալ Արևմուտք և կանգնել Ռուսաստանի թշնամիների կողքին, մեր ժողովուրդը ինքը իր համար պետք է հասկանա՝ մենք ցանկանո՞ւմ ենք Արևմուտքի կողմից ենթարկվելով տարբեր մանիպուլյացիաների և տարբեր խոստումներին հավատալով վտանգենք մեր ժողովրդի անվտանգությունը, թե՞ ոչ։

Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում, և Հայաստանում, երբ մենք լրջագույն քննարկումների արդյունքում հասկանանք, որ մեր պետական շահերը համընկնում են Ռուսաստանի հետ՝ գնալու և կանգնելու ենք Ռուսաստանի կողքին, եթե չհասկանանք՝ վտանգելու ենք մեր պետականությունը, սա փաստ է։

 Մեր քաղաքական էլիտաները, լավ իմանալով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, դրա արդյունքում Ռուսաստանի հետ իրենց պահվածքում, խոսույթում թույլ են տալիս գռեհիկություն, ագրեսիա, չճշտված ինֆորմացիաների արտահոսք և, առհասարակ, շատ հաճախ ոչ քաղաքական պահվածք, իսկ ահա Արևմուտքից զգուշավոր են, վախվորած, որովհետև լավ հասկանում են, որ Արևմուտքը խառնվում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ներքին գործերին, և եթե հանկարծ Արևմուտքի հանդեպ իրենց սխալ պահեն, ապա շատ լուրջ քաղաքական ապտակ կստանան Արևմուտքի կողմից։