Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը

Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան Արտենյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․

Սամվել Կարապետյանը եւ եկեղեցաշինությունը
Մաս-1
Սովետական տարիներին Տաշիրի շրջանում ոչ միայն գործող եկեղեցի չկար, այլ , ընդհանրապես, եկեղեցի չկար։ Մեծավանի հին գերեզմանի տարածքում կար մի փոքրիկ վանք, այնտեղ ամբողջ շրջանը եւ դրսից եկած շատ հյուրեր ամեն տարի Վարդավառի տոնն էին տոնում մեծ շուքով։ Մի փոքրիկ, լքված ու խարխուլ վանք էլ Լեռնահովիտի գերեզմանի մուտքի մոտ կար։ Կային մեծաթիվ ուխտատեղիներ՝ ժողովուրդը մոտակա բարձունքների վրա՝ բնական ժայռերի մեջ (Բլուգսար), ձեռնաշեն (Կարճադոշ, Ամենափրկիչ, Վանքիսար) կամ դրանց համադրությամբ (Լոք) մատուռ էր կահավորում եւ ուխտատեղի դարձնում։
Երբեմն Ստեփանավանից, Կիրովականից եւ հազվադեպ՝ Էջմիածնից քահանա էր գալիս շրջանի գյուղեր՝ մկրտելու երեխաներին։ Ավելի հին սերնդից շատերը մկրտված կամ կնքված էլ չէին։
 
1990 թ. Տաշիրի գլխավոր (եւ միակ) ճարտարապետ Ռազմիկ Մելոյանը հղացել էր մի գեղեցիկ եկեղեցու նախագիծ եվ արդեն գրեթե անհույս ներկայացնում էր՝ ում պատահեր։ Այդ գեղեցիկ եւ շատ արդիական ստեղծագործական հղացմանը ո’չ որեւէ պաշտոնյա էր սատարել՝ հարուստ, թե համեստ, ո’չ որեւէ ունեւոր գործունյա՝ այն ժամանակի «ցեխավիկ» կամ խոպանի «փոդրատչի» (подрядчик), ո’չ էլ որեւէ հաջողակ «կոոպերատոր»։ Վերջին հույսը՝ հանգանակություն կազմակերպելու փորձն էլ արդյունք չէր տվել։ Ռազմիկին մնացել էր միայն ժամանակ առ ժամանակ սեփական ստեղծագործությամբ իր հիացմունքը վերապրել՝ ցուցադրելով էսքիզները բոլորին, ով թեկուզ փոքր ինչ հետաքրքրություն էր ցուցաբերում։
 
Եվ մի օր շրջանի երիտասարդ պաշտոնյաների եւ ընկերների շրջապատում Ռազմիկի՝ եկեղեցու էսքիզների հերթական ոգեւորված ցուցադրման ժամանակ նախագիծը տեսավ ու գաղափարն ակնթարթորեն ընկալեց այն ժամանակ դեռ 25-ամյա Սամվելը եւ առանց երկմտելու, առանց վարանելու հստակ ու աներկբա հայտարարեց՝ ինքը կկառուցի՛ այդ եկեղեցին։
 
25-ամյա Սամվելը, վստահ ու հաստատ հայտարարեց, որ ոչ մի հանգանակության կարիք չկա. ի’նքը կկառուցի Տաշիրի եկեղեցին։
Չեմ հիշում, որ ներկաներից որեւէ մեկը կասկածեց՝ բոլորն էլ լավ գիտեին Սամվելին՝ Կարենի փոքր եղբորը, ով արտադրական կարիերայում ոստյուններով էր առաջ գնում եւ ով առաջիններից մեկն էր շրջանում «կոոպերատիվ» հիմնել («Զենիթ») ու շռնդալից հաջողություններ էր գրանցում։
 
Եւ կառուցեցի՛ն։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, Տաշիրում կառուցեցին հետսովետական Հայաստանի առաջին եկեղեցին։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, առնվազն 80 տարվա դադարից հետո Հայաստանում կառուցեցին առաջին եկեղեցին։
 
Իհարկե, այնպես արագ եւ հեշտ չեղավ, ինչպես թվում էր։
Երկու եղբայրներով դեռ այնքան հարցեր ունեին լուծելու մինչ շինարարության սկիզբը՝ արժանի տեղի ընտրությո՛ւն, հողհատկացումնե՛ր, հողերի ձեռքբերումնե՛ր, դեռեւս Սովետական երկրում թուլտվություննե՛ր։ Հետո պարզվեց, որ Մայր Աթոռի հետ պետք է համաձայնեցվեին նախագծերը եւ բազմիցս փոփոխվեին։ Ո՞ր ճարտարապետը կարող էր այն ժամանակ իմանալ եկեղեցաշինական բազմաթիվ կարգերն ու պահանջները։
 
Եկեղեցու հիմնօրհնեքը կատարեց Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։ Նրա խոսքն անկեղծ էր, ազդեցիկ եւ այնքա՜ն հզոր, որ մարկանց թվում էր, թե իրենց միջով բարձրավոլտ հոսանք էր հողանցվում: Նա փառաբանում էր Աստծուն այն բանի համար, որ Աստված արժանացրեց իրեն տեսնելու այն օրը, երբ Հայաստանում հայաստանահայի ձեռամբ եկեղեցի է կառուցվում։ (մեծ հույս ունեմ, որ նկարահանումների՝ այն ժամանակի սակավ հնարավորություններով տեսագրությունը պահպանվել է):
Ավա՜ղ, Վեհափառ Հայրապետը չապրեց մինչեւ եկեղեցու բացվելը, եւ Տաշիրի ու հետսովետական Հայաստանի առաջին նորակառույց եկեղեցին օծեց նորընտիր-նորօծյալ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը։
 
Աստծո գործերն անքննելի են։
Փա՛ռք Ամենակարողին…