Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ Կարապետյան

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին

Վերջին օրերին մամուլում տեղ են գտնել հրապարակումներ` «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների դիմաց հավաքագրումները դադարեցնելու մասին։ Լինելով հաճախորդամետ, թափանցիկ և արժանահավատ տեղեկատվությունը կարևորող ընկերություն՝ Իդրամը անհրաժեշտ է համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել։

Հեռահաղորդակցության օպերատորների կողմից շահարկվում է վճարահաշվարկային ընկերությունների, մասնավորապես Իդրամի կողմից իրենցից գանձվող «բարձր միջնորդավճարը»։

Նախ նշենք, որ միջնորդավճարը վճարվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից Իդրամին, դրա չափը վերաբերում է երկու առևտրային ընկերություններին, առևտրային գաղտնիք է և դրա վերաբերյալ հրապարակային քննարկումները դուրս են բիզնես գործելաոճի տրամաբանությունից։ Քանի որ դրանք, այնուամենայնիվ, շահարկվում են, նշենք, որ Իդրամը օպերատորների ծառայությունների դիմաց դրամական միջոցների հավաքագրման համար միջնորդավճար չի գանձում իր հաճախորդներից, իսկ օպերատորներից ստացվող միջնորդավճարները վերջին տարիներին շարունակաբար նվազեցվել են՝ ի շահ օպերատորների, ինչին Իդրամն ընդառաջ է գնացել՝ ելնելով փոխշահավետության և իր հաճախորդների հարմարավետության ապահովման սկզբունքից, սակայն օպերատորների այս վերջին պահանջը՝ ուղղված Իդրամին վճարվող միջնորդավճարների կտրուկ նվազեցմանը, կհանգեցնի ինքնարժեքից ցածր միջնորդավճարով ծառայությունների մատուցման։ Կարևոր է փաստել, որ նշված միջնորդավճարները գանձվում են Իդրամի մի շարք գործառնական ծախսեր ծածկելու համար, այն է՝ էլեկտրոնային փողի թողարկում, գործարքների տեխնիկական և ծրագրային սպասարկում, տեղեկատվական անվտանգություն, տերմինալների սպասարկում, կանխիկ գումարի հավաքագրում և փոխանցում, շարունակական ներդրումներ թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ապահովելով անխափան վճարումների իրականացումը։ Բացի այդ  օրական կտրվածքով մեր քաղաքացիների կողմից կատարվում են բավականին մեծ թվով սխալ վճարումներ։ Այս գումարները քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ Իդրամը նույնպես բավականին մեծ ռեսուրս է ներդնում՝ տեխնիկական և մարդկային՝ սպասարկելով յուրաքանչյուր զանգը և գործարքը։ Վերոնշյալ բոլոր ծախսերը որոշակի ինքնարժեք են ձևավորում, որի պայմաններում օպերատորների կողմից առաջարկվող նոր՝ էականորեն ցածր միջնորդավճարները Իդրամի համար ուղղակի տնտեսապես անընդունելի էին։ Հենց այդ հիմքով էլ Իդրամը մերժել է նվազեցնել միջնորդավճարները՝ օպերատորների անտրամաբանական պահանջը՝ միևնույն ժամանակ առաջարկելով փոխշահավետ համաձայնության գալ՝ բանակցությունների միջոցով, սակայն օպերատորների կողմից նշված առաջարկները մերժվել են։

Ցանկանում ենք մեր հանրության ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա․ օպերատորները, տարօրինակ զուգադիպությամբ Իդրամին նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացրել են միջնորդավճարները նվազեցնելու պահանջ, ընդ որում կրկին տարօրինակ զուգադիպությամբ պահանջելով ֆիքսել միևնույն միջնորդավճարը։ Իդրամի կողմից մերժում ստանալուց հետո,  տարբեր ժամանակահատվածներում Իդրամը օպերատորներից ստացել է գրեթե նույն ամսաթվով պայմանագրի միակողմանի լուծման մասին ծանուցում։ Ընդ որում օպերատորներից երկուսը՝ «Յուքոմ» ՓԲԸ-ն և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, ծանուցումը ներկայացրել են պայմանագրի էական պայմանների կոպիտ խախտմամբ՝ իրենց կողմից ծառայություններն անջատելուց 5-6 օր առաջ։ Այս գործելակերպը նման է հակամրցակցային համաձայնության, ուստի Իդրամը դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ստանալու նշված քայլերի իրավաչափության գնահատականը։

Հատուկ անդրադառնալով օպերատորների կողմից շահարկվող հայտարարություններին այն մասին, որ Իդրամն է մերժել փոխշահավետ համագործակցության առաջարկը, նշենք, որ դա օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ հանդիսանում է հասարակությանը մոլորեցնելու դրսևորում, ուստի Իդրամն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով վիճարկել այդ շահարկումները և պահանջել դրանց հերքումը։ Օպերատորները իրենց կողմից առաջարկվող և Իդրամի համար տնտեսապես ոչ ձեռնտու միջնորդավճարների վերանայման ուղղությամբ հետքայլի հնարավորություն ընդհանրապես չեն դիտարկում և անկախ իրենց հայտարարություններից բաց չեն որևէ փոխզիջման։

Այնուամենայնիվ, Իդրամն իրապես բաց է օպերատորների հետ բանակցությունների համար, և ելնելով հաճախորդի լավագույն փորձն ապահովելու սկզբունքից պատրաստ է վերսկսել համագործակցությունը օպերատորների հետ՝ փոխշահավետ պայմաններով։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ