Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Սպորտ

Մելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերին: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, լավագույն տասնյակում կլինենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի խորհրդի անդամ Մելանյա Ստեփանյանը:

Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

Առաջին անգամ գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայանա սպորտային զույգով: Մարզական քաղաքացիությունը փոխած Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2025 թ. սեպտեմբերին Չինաստանում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։

Տիկին Ստեփանյան,  ի՞նչ մարզումային փուլերով են Կարինա Ակոպովնան եւ Նիկիտա Ռախմանինը պատրաստվել իրենց առաջին Օլիմպիական խաղերին:

Մի քանի փուլով է զույգը պատրաստվել: Պեկինի վարկանիշային մրցաշարից հետո զույգը դեկտեմբերից Երեւանում՝ «Գազպրոմ Արմենիայի» սահադաշտում հավաք անցավ: Այդ հավաքից հետո Հայաստանի առաջնությունն էր, որին հաջորդեց նորից մարզումային ծանրաբեռնված փուլ: Զույգը մեկնեց Սոչի, որտեղ նույնպես հավաք անցավ: Սոչիում պատրաստվում էին Եվրոպայի առաջնությանը, ապա վերադարձան Երեւան, որպեսզի այստեղից մեկնեն Լոնդոն: Արդեն հայտնի դեպքերի պատճառով չկարողացանք մեկնել Լոնդոն եւ բոլորիս համար ցավալիորեն բաց թողեցինք Եվրոպայի առաջնությունը:

Հայտնի՞ է, թե հստակ ինչու Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանին չկարողացան մեկնել Լոնդոն:

Սոչիից վերադառնալուց հետո զույգը երկար ժամանակ Երեւանում էր, սպասում էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատասխանին: Մեզ ասում էին՝ սպասեք, այսօր կլինի, վաղը կլինի, քննարկման փուլում է եւ այլն: Անընդհատ լարված վիճակ էր այդ շրջանում, բոլորս, Կարինան եւ Նիկիտան շատ էին ուզում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ վստահ էին՝ մրցանակային պայքարում էին լինելու, լավ արդյունք էինք ունենալու: Ժամկետների ուշացման պատճառով այդպես էլ Լոնդոն մեկնել չստացվեց:

Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց: Վիզաների տրամադրման ուշացումը պայմանավորված էր դեսպանատան եւ վիզաների կենտրոնի աշխատանքի հետ:

Հնարավո՞ր է՝ Հայաստանը ներկայացնող զույգի նախկին մարզական քաղաքացիությունն ու նաեւ Ռուսաստանի քաղաքացի լինելր պատճառ դառնար:

Շատ հնարավոր է, այո, հավանական է: Կողքի երկրի ներկայացուցիչներ էլ կային, որ Ռուսաստանում էին ծնվել եւ վիզա չստացան: Այս պահին հստակ պատճառը չգիտենք: Եթե չէին տալու, թող ասեին՝ մերժում ենք, չենք տալիս: Եվրոպայի առաջնությունից հետո վիզա տալու իմաստը ո՞րն էր: Մեզ զանգահարել են եւ ասել են, որ կարող են մեր վիզաները տալ:

Որտե՞ղ է այժմ զույգը մարզվում: 

Զույգն այժմ Սոչիում է, այնտեղ վերջին մարզումներն են անցնում: Երեւան կվերադառնան վաղը: Հնարավորություն կունենանք մեկ մարզում ունենալ սառույցի վրա եւ փետրվարի 4-ի  երեկոյան թիմը օլիմպիական հավաքականի հետ կմեկնի Իտալիա:

Ի՞նչ ակնկալիքներ կան: Ի՞նչ սպասել Հայաստանի առաջին սպորտային զույգից Օլիմպիական խաղերում:

Շատ լավ ենք տրամադրված: Լավագույն ակնկալիքներն ունենք այս զույգից: Եթե ամեն ինչ շատ լավ ընթանա մեզ համար, ճիշտ գնահատեն մեզ, սպասում ենք լավագույն տասնյակի արդյունք:

Կարճ ծրագիրը կլինի «Արցախ» ստեղծագործության համանուն համար, երկար ծրագիրը՝ հնդկական մոտիվներ պարունակող համար է լինելու:

Սպորտային զույգը գեղասահքի ամենաբարդ ձեւն է եւ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը ներկայացուցիչ կունենա հենց սպորտային ձեւում: Վստահում եմ Կարինային եւ Նիկիտային եւ ուրախ եմ, որ նրանք են ներկայացնելու Հայաստանը Օլիմպիական խաղերում: Այս զույգի հետ մեծ ծրագրեր ունենք: Կփորձենք այնպես անել, որ զույգը հիմնականում մարզվի Հայաստանում եւ նպաստի իրենց հետեւից եկող սերնդին:

Ինչպե՞ս ստացվեց, որ  Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ներկայացրեց Հայաստանը:

Կարինա Ակոպովնայի մայրը եւ հայրը հայ են: Մայրը ծնվել է Ադրբեջանում, ապա տեղափոխվել է Ռուսաստան: Կարինան լիարժեք հայուհի է եւ մեծացել է հայկական ընտանիքում: Ծնողները խոսում են հայերեն, ինքը՝ սովորում է:

Երկար ժամանակ, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, լսում էի, որ Կարինան ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեր դրոշի տակ հանդես գա: Նա շատ լավ գեղասահորդ է, բայց Ռուսաստանում պարբերաբար երկրորդ, երրորդ տեղ էին գցում: Շուտով իմացա, որ իր զույգի հետ ցանկանում է փոխել մարզական քաղաքացիությունը: Երբ Կարինայի հետ խոսեցի, ասաց, որ իր համար պարծանք կլիներ ներկայացնել Հայաստանը: Դիմեցինք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային: ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանի օգնությամբ դիմեցինք Հայաստանի քաղաքացիության համար: Կարինան եւ Նիկիտան ստացան անձնագրեր: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան եւ միջազգային ֆեդերացիան թույլ տվեցին, որ փոխեն մարզական քաղաքացիությունը եւ զույգը երկու տարի սպասեց, որպեսզի իրավունք ձեռք բերի արդեն պաշտոնապես ներկայացնել Հայաստանը:

Առաջին մրցաշարը եղել է 2025 թ. ամռանը, որտեղ զույգը աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակցության իրավունք ձեռք բերեց: Հայաստանի դրոշի ներքո երկրորդ մրցաշարը Պեկինի օլիմպիական վարկանիշայինն էր, որտեղ էլ զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր: