Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան «Եթե քաղաքապետարանը դանդաղեցնի շինարարական տեմպը, պատկերացրեք՝ անշարժ գույքի և վարձակալության շուկայի հետ ինչ տեղի կունենա». Ավինյան Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին

Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը վաղուց դուրս է եկել իրավական գործընթացների կամ առանձին դեպքերի շրջանակից։ Այս պահին արդեն Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական մեղադրանք է առաջադրվել, իսկ քննիչ մարմինները նրանց արգելել են լքել երկիրը։ Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովի քարտուղար քահանան։ Ստեղծված պատկերն ակնհայտորեն ցույց է տալիս, որ խոսքը մեկուսացված դեպքերի մասին չէ, այլ հետևողական, կանխամտածված գործողությունների շղթայի, որի տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ սահմանափակումների կիրառումը։ Այն, ինչ այսօր իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, այլ կերպ, քան ինստիտուցիոնալ ճնշում և իշխանության բացահայտ սահմանազանցում, դժվար է գնահատել։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ՝ վերջին օրերին Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի կամ կարգապահական խնդիրների շրջանակում։ Գործ ունենք համակարգային և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։ Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կասկածելի հիմնավորումներով, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը ուժային և դատական մեխանիզմներով ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ պարտադրելով քաղաքական կամք։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի շուրջ ձևավորված իրավիճակը վերածվել է ընդամենը պատրվակի՝ ամբողջ եկեղեցական հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական տրամաբանությունը և դառնում ուղիղ ճնշման գործիք։ Սա ուղերձ է ոչ միայն առանձին հոգևորականներին, այլ ամբողջ Եկեղեցուն՝ ենթարկվել կամ հայտնվել քրեական պատասխանատվության տակ։ Ըստ քաղաքագետի՝ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քաղաքական հետապնդման թիրախի։

Զուգահեռաբար կիրառվում են վարչական ճնշման մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Սա, ըստ Սուրենյանցի, բացահայտ քաղաքական ազդակ է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն վերածելով քաղաքական շանտաժի օբյեկտի։ Պատահական չէ նաև, որ ճնշումները սաստկանում են հենց Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին։ Իշխանությունը վախենում է ոչ թե առանձին հոգևորականներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը տեղի ունեցողը բնորոշում է որպես հոգևոր պատերազմ՝ ընդգծելով, որ Հայաստանում այսօր գործ ունենք պետական տեռորի դրսևորումների հետ Հայ Առաքելական Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ իրավական մեխանիզմները վերածվել են ճնշման գործիքի, իսկ իշխանությունը բացահայտ ցույց է տալիս իր պատրաստակամությունը ցանկացած մեթոդով ենթարկեցնել Եկեղեցին։ Հովասափյանը նշում է, որ իշխանության այս քայլերը չեն կարող կոտրել Մայր Աթոռի դիմադրողականությունը, քանի որ Եկեղեցին շարունակում է մնալ իր արժեքային և հոգևոր բարձրության վրա։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը իշխանությունների քայլերը դիտարկում է ավելի լայն քաղաքական համատեքստում՝ դրանք կապելով ազգային խորհրդանիշների արժեզրկման, պատմական հիշողության խաթարման և հասարակության հոգևոր հիմքերի թուլացման հետ։ Նրա գնահատմամբ՝ բանակում ռազմական կապելանների ինստիտուտի վերացումը, Եկեղեցու նկատմամբ ճնշումները և ազգային օրակարգի հետևողական նահանջը փոխկապակցված գործընթացներ են, որոնք չեն ծառայում Հայաստանի Հանրապետության իրական շահերին։ Աբովյանը համոզված է, որ իշխանության բարձրագոչ հայտարարությունները պետությունն ամրապնդելու մասին հակասում են իրենց իսկ գործնական քայլերին։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, չի կարող համադրվել ժողովրդավար պետության մասին հնչող հավաստիացումներին։ Երբ իշխանությունը ուժային և դատական մեխանիզմներով միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին, սահմանափակում հոգևորականների ազատ տեղաշարժը և փաստացի կաթվածահար անում Եկեղեցու հավաքական կառույցների աշխատանքը, խոսքը ոչ թե իրավական պետության, այլ իշխանական կամքի գերակայության մասին է։ Առավել մտահոգիչ է, որ այս գործընթացները տեղի են ունենում արտաքին աշխարհի, հատկապես Արևմուտքի գրեթե լիակատար լռության պայմաններում։ Այդ լռությունը փաստացի լեգիտիմացնում է Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և խորացնում հասարակական պառակտումը։ Այս իրավիճակում հարցը այլևս միայն Եկեղեցու մասին չէ․ այն վերաբերում է պետության բնույթին, սահմանադրական կարգին և այն սահմանին, որից այն կողմ իշխանությունը վերածվում է ինքնանպատակ ուժի։