Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է
Քաղաքականություն

Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners»

Մամուլի հաղորդագրություն հրատապ տարածման համար

Հայաստան. Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ «Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։ Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։
 
Խնդրո առարկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելն է։ Եկեղեցական կանոնական իրավունքով նախատեսված միջոցներին դիմելու փոխարեն՝ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին որոշումը։

Հունվարի 27-ին Եկեղեցին պաշտոնապես կարգալույծ արեց նրան՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճն աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։ Չնայած սրան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակավ «անվավեր» հայտարարեց Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը «շարունակում է մնալ եպիսկոպոս»։ Նա նաև անձնական հարձակումներ հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան որակելով որպես «ընդդիմադիր քաղաքական գործիչ»։

Առավել լուրջ մտահոգության առարկան ոչ թե հռետորաբանությունն է, այլ՝ համակարգային վտանգը. աշխարհիկ դատարանին հրավիրել են դատավորի դեր ստանձնել Կաթողիկոսի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումները քննելու համար։ Նման դատական վերահսկողությունը հիմնարար առումով անհամատեղելի է ՀՀ 2015թ. Սահմանադրության հետ։ Հոդված 17(1)-ը երաշխավորում է կրոնական ազատությունը, իսկ Հոդված 17(2)-ը հստակ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Հոդված 18(1)-ն էլ ավելի առաջ է գնում՝ ճանաչելով և պահպանելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցի, որը կենտրոնական դեր ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս դրույթներն ամրապնդվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն արգելում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և բացառում պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եկեղեցական կառույցներում լիազորությունների իրականացումը։

Հատկանշական է, որ հայաստանյան օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն չի ճանաչում լոկ խորհրդանշական մակարդակում, այլ վերահաստատում է նրա ինքնակառավարումը։ Համապատասխան օրենքի 2(2) հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետական իշխանության շրջանակներում»։ Եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը հենց այդ նվիրապետական իշխանության առանցքն է։ Թույլ տալ աշխարհիկ դատարաններին բեկանել կամ վերանայել նման որոշումները, կնշանակի սահմանադրական երաշխիքները զրկել որևէ գործնական նշանակությունից։

Այս սկզբունքը ոչ նորույթ է, ոչ էլ բացառիկ հայկական երևույթ։ Եվրոպական սահմանադրական համակարգերում աշխարհիկ դատարանները հետևողականորեն ձեռնպահ են մնում կրոնական կարգապահական և դավանաբանական ներքին հարցերի քննությունից։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության դատարանները բազմիցս վերահաստատել են, որ հոգևորականի կարգավիճակին, ձեռնադրությանը կամ կարգապահությանը վերաբերող վեճերը դուրս են քաղաքացիական դատարանների իրավասությունից՝ բացառությամբ զուտ քաղաքացիական իրավունքներին առնչվող նեղ շրջանակի գործերից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես սահմանել է, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կառավարմանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը՝ որպես կրոնական ազատության անկյունաքարային տարր։

Այս իրավական համապատկերում, հայաստանյան դատարանների կամ քաղաքական իշխանությունների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները, ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Ինչպես փաստագրված է «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերության հրապարակած «Սպիտակ թղթում» (White Paper), այս զարգացումները չեն կարող դիտարկվել առանձնացված։ Դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած գործելաոճի մի մասն են, որը նպատակ ունի խարխլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և Կաթողիկոսի հեղինակությունը՝ ի հեճուկս Հայաստանի սահմանադրական կարգի և կրոնի ու դավանանքի ազատությունը երաշխավորող միջազգային հանձնառությունների։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։

Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։ Լրատվամիջոցների հարցումները կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։