Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն
Քաղաքականություն

Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառումը ներառում էր ոչ միայն ծրագրի ներկայացում, այլև պանելային քննարկում և հարցուպատասխանի փուլ՝ տնտեսագետների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացված նախաձեռնությունները միտված էին Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի հիմնական պատճառների վերացմանը։
Շնորհանդեսից մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Քաղաքական նորաստեղծ ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։

 Միջոցառումից հետո տեղի ունեցավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։


 Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի փետրվարի 12-ին։ Նրա խոսքով՝ այդ անձի համար երկրի ղեկավարումը լինելու է ոչ թե արտոնություն, այլ պարտականություն։ Նա ընդգծեց, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ աղքատության մակարդակը նվազի առնվազն մինչև 10 տոկոս, մինչդեռ ներկայում երկիրը տարեկան ավելացնում է մոտ մեկ ամբողջ երեք միլիարդ դոլարի պետական պարտք, իսկ պարգևավճարների ֆոնդը հասնում է տասնվեց միլիարդ դրամի։


 Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Կարապետյանը նշեց, որ այն Հայաստանի համար պարունակում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր։ Նրա խոսքով՝ հնարավորությունները կապված են այն հանգամանքի հետ, որ նախագծի շրջանակում ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես երաշխավոր, ինչպես նաև որպես վկա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրում։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը պետք է հիմնված լինի առնվազն երկու երաշխավորների առկայության վրա, քանի որ մեկ երաշխավոր ունեցող երկրները մշտապես խոցելի են դառնում։


 Նախընտրական հնարավոր դաշինքների թեմայով Նարեկ Կարապետյանը նշեց, որ քննարկումներ են ընթանում երիտասարդ ուժերի հետ, իսկ վերջնական որոշումը կկայացվի նախընտրական գործընթացների եզրափակիչ փուլում։ Նա ընդդիմադիր դաշտին կոչ արեց առաջնորդվել պետականամետ մոտեցմամբ՝ ընդգծելով, որ այն ուժերը, որոնք չեն կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, չպետք է մասնակցեն գործընթացին՝ ձայների փոշիացում թույլ չտալու համար։ Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը ընտրական ճանապարհով տեղի է ունենալու չնչին տոկոսների տարբերությամբ, և ընդդիմության կորցրած երեքից չորս տոկոսը կարող է դառնալ վճռորոշ գործոն գործող իշխանության վերարտադրության համար։


 Կարապետյանը նշեց, որ հաղթանակի համար անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը, քանի որ գործող իշխանության շարունակության դեպքում Հայաստանը և հայ հասարակությունը հինգ տարվա ընթացքում կկանգնեն անդառնալի փոփոխությունների առաջ։ Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքականությունը փոխում է հասարակության էությունը, և շարժումը պատրաստ է անել ամեն ինչ՝ երկիրը ազատելու ազգային և հասարակական սպառնալիքներից։


Նա կոշտ գնահատական տվեց նաև ԵԱՏՄ անդամակցության հարցում ռիսկեր ստեղծելու փորձերին՝ հայտարարելով, որ միայն հայրենիքի հանդեպ որևէ զգացում չունեցող մարդը կարող է նման քայլի գնալ։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել հարյուր հազարավոր ընտանիքների սնանկացման։ Կարապետյանը ընդգծեց, որ իրական ինքնիշխանությունը հնարավոր է միայն բազմազան տնտեսական գործընկերների միջոցով և կոչ արեց ակտիվորեն գործընկերներ որոնել Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարը արտասահմանյան այցերից պետք է վերադառնա հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրերով, մինչդեռ ներկայիս կառավարիչը նույնիսկ մեկ միլիոն դոլարի պայմանագիր չի կարող բերել։


 Տնտեսական ծրագրի առանցքային դրույթներից մեկը նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ՝ վերաարդյունաբերականացման միջոցով։ Նա նշեց, որ այսօր երկիրը ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և արտահանմանը միտված ոլորտներ։ Նրա խոսքով՝ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, որը փոխհատուցվում է պարտքով և փոխանցումներով։


 Կարապետյանը հիշեցրեց նավթամթերքների ներմուծման մեծ ծավալների մասին և խոսեց Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագրի մասին, որը կկարողանա հում նավթ ներմուծել ավելի էժան և վերամշակել տեղում՝ տարեկան շուրջ կես միլիարդ դոլարի շրջանառությամբ։ Նա նաև անդրադարձավ գազի ներմուծմանը՝ առաջարկելով Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» խոշոր համակարգի զարգացում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման միջոցով, ինչը կարող է Հայաստանին բերել տարեկան մոտ հինգ հարյուր միլիոն դոլարի եկամուտ։


 Վերաարդյունաբերականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հարցում նա կարևորեց Չինաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական արտադրության գործարանների դեպքում ֆինանսավորման մեծ մասը կարող է ապահովվել հենց Չինաստանի կողմից, իսկ պետությունը կներդնի նվազագույն միջոցներ՝ փոխարենը ստանալով հարկային եկամուտներ։ Նոր աշխատատեղերի ստեղծման երկրորդ կարևոր քայլը, ըստ նրա, փոքր բիզնեսի ազատումն է շրջանառության հարկից մինչև միջին բիզնես դառնալը, ինչը թույլ կտա տարեկան ստեղծել երկուսից երեք հազար նոր ձեռնարկություն։


Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած և արդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցություն դարձած «Մեր ձևով» շարժումն այս օրերին ակտիվորեն ներկայացնում է իր ծրագրերն ու ապագայի տեսլականը հանրությանը։ Հանրային և քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Փաստ-ի հետ զրույցում ընդգծեց, որ թեև դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել ծրագրերը, դրանց հիմնական շեշտադրումները դրական ազդակներ են հաղորդում։


 ««Մեր Ձևովի» ծրագրի հիմնական առանցքը այս պահին դեռ տնտեսական քաղաքականությունն է և դրա համար շատ թիրախային ընտրվում են ուղղություններ, ինչը շատ կարևոր է, որովհետև սոցիալական վիճակը երկրում գնալով դառնում է ուղղակի ծայրահեղ։ Եթե իրենք կարողանան ճիշտ ձևով, թիրախային լուծել կամ առաջադրել լուծումներ, որովհետև լուծելու համար իշխանություն պետք է ունենալ, խնդիրների, որոնք մեր տնտեսության մեջ այսպես ասած արգելակներ են և ճիշտ ու գրագետ քաղաքականության բացակայության պայմաններում մնում են չլուծված, կարծում եմ, դա ընտրական մեծ բոնուս կտա իրենց։ Եվ փոքր, և միջին բիզնեսը, և գյուղացիական տնտեսությունը, և աջակցությունը ֆերմերներին ներկայացված են իրենց ծրագրում։ Նրանց տնտեսական քաղաքականության մշակմանը, ինչպես տեսանք շնորհանդեսի ժամանակ, մասնակցել է նաև Հրանտ Բագրատյանը, որն իմ գնահատմամբ մեր լավագույն մասնագետներից մեկն է և շատ լավ զգում է, թե այսօրվա Հայաստանի պայմաններում տնտեսության որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել։ Ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդը մնա հայրենիքում, գյուղացին մնա իր հողին կպած և չլքի իր տունը։ Այսօրինակ հարցերի ճիշտ և թիրախային լուծումները չափազանց կարևոր են, և դատելով ներկայացված ծրագրից, հատկապես գյուղատնտեսության ու փոքր և միջին բիզնեսի հատվածում, դրանց իրականացումը կարող է էական փոփոխություն բերել Հայաստանի տնտեսական դաշտում»,֊նշեց Զոհրաբյանը։