Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
Տնտեսություն

ԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. Bloomberg

Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային, գրում է Bloomberg գործակալությունը:

Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:

«ԵԺԿ-ն կողմ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին, սակայն, հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սպառնալիքները Գրենլանդիայի վերաբերյալ, դրա հաստատումն այս փուլում հնարավոր չէ»,- սոցցանցերում գրել է Վեբերը:

Նա հավելել է, որ ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ ԵՄ համաձայնագիրը «պետք է կասեցվի»։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիրը, որը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անցյալ ամռանը կնքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, արդեն մասնակիորեն իրականացվել է, սակայն դեռևս խորհրդարանի հաստատման կարիքն ունի։ Եթե ԵԺԿ-ի օրենսդիրները միանան ձախակողմյան քաղաքական խմբերին, ամենայն հավանականությամբ, նրանք կունենան բավարար ձայներ՝ հաստատումը հետաձգելու կամ արգելափակելու համար:

Առևտրային համաձայնագիրը սահմանել է ԱՄՆ-ի կողմից 15 տոկոսանոց մաքսատուրք ԵՄ ապրանքների մեծ մասի համար՝ փոխարենը ԵՄ-ի խոստման՝ չեղարկել ԱՄՆ-ի արդյունաբերական ապրանքների և որոշ գյուղատնտեսական մթերքների տուրքերը: Ֆոն դեր Լայենը, որը համակարգում է ԵՄ առևտրային բանակցությունները, գործարքը կնքել էր Թրամփի հետ լայնածավալ առևտրային պատերազմից խուսափելու հույսով: ԵՄ օրենսդիրների ֆրակցիան վաղուց է հանդես գալիս համաձայնագրի դեմ՝ պնդելով, որ այն չափազանց միակողմանի է՝ հօգուտ ԱՄՆ-ի: Այս վրդովմունքն ուժեղացավ այն բանից հետո, երբ հուլիսյան համաձայնագրից հետո ԱՄՆ-ն պողպատի և ալյումինի 50 տոկոսանոց մաքսատուրքը տարածեց ԵՄ-ից ներկրվող հարյուրավոր լրացուցիչ ապրանքների վրա։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն անցյալ ամիս քննադատել էր ԵՄ-ին համաձայնագրի որոշ ասպեկտներ չկատարելու համար, հատկապես այն մասով, որը վերաբերում է դաշինքում տեխնոլոգիական ընկերությունների գործունեության կարգավորմանը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոսանոց սակագինն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից, սակայն հետագայում կարող է բարձրանալ մինչև 25 տոկոս և կգործի այնքան ժամանակ, մինչև Գրենլանդիայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի: Թրամփը պնդում է, որ դանիական ինքնավար տարածքը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար և չի բացառում դրա ուժով զավթումը: