Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն

Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է։ Այս գործարանը պարզապես շինություն չէ. սա մեր երկրի երբեմնի արդյունաբերական ողնաշարն էր, գիտական մտքի և աշխատավորի փառքի տաճարը։
 
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՉԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻՆ.
«Նաիրիտը» Խորհրդային Միության և տարածաշրջանի միակ հսկան էր, որն արտադրում էր քլորոպրենային կաուչուկ։ Այստեղ ստեղծված արտադրանքը արտահանվում էր աշխարհի տասնյակ երկրներ։ «Նաիրիտը» կերակրում էր տասնյակ հազարավոր ընտանիքների, պահում էր գիտական ինստիտուտներ և ապահովում էր Հայաստանի տնտեսական անկախությունը։ «Նաիրիտը» աշխարհում քլորոպրենային կաուչուկ արտադրող 3 հզորագույն գործարաններից մեկն էր։ Այն ապահովում էր համաշխարհային շուկայի պահանջարկի մոտ 10-15%-ը։
 
​ Իր ծաղկման շրջանում գործարանն ունեցել է մինչև 12,000 անմիջական աշխատակից։ Եվս մոտ 30,000-40,000 մարդ աշխատում էր հարակից սպասարկող ոլորտներում։
 
Խորհրդային Հայաստանի բյուջեի և արդյունաբերական արտադրանքի զգալի մասը (տարբեր տարիների մինչև 20-25%) ապահովում էր հենց քիմիական հսկան։ Գործարանին կից գործում էր Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ աշխատում էին հարյուրավոր գիտնականներ ու ակադեմիկոսներ, ովքեր այսօր ստանում են «նվազագույն» թոշակ։
 
Այսօր այդ հսկան կառուցած մարդիկ՝ նաիրիտցիները, գիտնականներն ու ինժեներները, դեղատներում կոպեկներ են հաշվում։
 
Սա պարզապես թոշակի հարց չէ։ Սա ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ հարց է։ Ինչպե՞ս կարող է պետությունը հանգիստ նայել այն մարդու աչքերին, ով իր առողջությունը թողել է քիմիական արտադրամասերում՝ հանուն երկրի հզորացման, իսկ այսօր ստանում է մի թոշակ, որը նույնիսկ սովից չի փրկում։
 
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ.
 
1․ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 50%-ՈՎ.
Մենք պահանջում ենք վերջ դնել «բյուջեում փող չկա» հնամաշ թեզին։ Եթե գումար կա պաշտոնյաների շքեղ սպասարկման, անթիվ պարգևավճարների և միլիոնավոր դոլարների հասնող կասկածելի ծախսերի համար, ուրեմն պարտավոր եք գումար գտնել նաև երկիրը շենացրած մարդկանց համար։
 
2․ Այն մարդիկ, ովքեր աշխատել են վնասակար և ռազմավարական նշանակության արտադրություններում, պետք է ստանան արժանապատիվ հավելավճարներ։
 
3․ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ.
Թոշակառուն չպետք է սպասի իշխանության «բարի կամքին» կամ ընտրությունից ընտրություն նետվող ողորմությանը։ Թոշակը պետք է աճի գնաճին զուգահեռ՝ օրենքի ուժով։
 
Այս ՔՊ-ն ձեռք է առնում «խեղճերին»՝ կարծելով, որ մեր ծնողները լռելու են։ Բայց մենք այստեղ ենք՝ կանգնած նրանց կողքին։ Մենք սկսել ենք թոշակները բարձրացնելու համազգային արշավը։
 
Մենք թույլ չենք տա մոռացության մատնել «Նաիրիտը» և նրա մարդկանց։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր թոշակառու զգա, որ իր պետությունը գնահատում է իր քրտինքը։
 
 Միացի՛ր մեր ստորագրահավաքին։ Դարձի՛ր նաիրիտցու և հայ թոշակառուի ձայնը։