Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներ
Սպորտ

Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր

Հրաչյա Ռոստոմյան. «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ հայկական սպորտի զարգացման ամբողջական ռազմավարությունը՝ 2026–2040թթ․ համար։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սպորտը 21-րդ դարում պետության համար այլևս միայն ֆիզիկական ակտիվության կամ ժամանցի միջոց չէ։ Այն հանդիսանում է հանրային առողջապահության, կրթության, սոցիալական համախմբման, ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առանցքային բաղադրիչ։ Զանգվածային և բարձրակարգ սպորտն ուղղակիորեն ազդում են ազգի ֆիզիկական և հոգեբանական առողջության, աշխատունակության, երիտասարդության արժեքային համակարգի և պետության կայուն զարգացման վրա։

Այս ռազմավարական փաստաթուղթը նպատակ ունի ձևավորել համապարփակ և երկարաժամկետ մոտեցում հայաստանյան սպորտի զարգացման համար՝ 2026–2040 թվականների ժամանակահատվածում։ Ռազմավարությունը նախատեսված է ոչ միայն միջազգային մրցաշարերում հաջողությունների ապահովման, այլև առաջին հերթին՝ զանգվածային, ներառական և կայուն սպորտային համակարգի ստեղծման համար։

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

Այս պահին Հայաստանում պաշտոնապես գրանցված մարզիկների թիվը մոտ 48,000 մարդ է, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 1.5 տոկոսը․ այս ցուցանիշն էականորեն ցածր է զարգացած և նույնիսկ տարածաշրջանային մի շարք երկրների ցուցանիշներից։

Գրանցված մարզիկների մոտ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ կանանց և աղջիկների մասնակցությունը կազմում է ընդամենը մոտ 10 տոկոս։ Սա վկայում է ոչ միայն ենթակառուցվածքային և մշակութային խնդիրների, այլև՝ ծրագրային և կառավարչական թերությունների մասին։

Բացի այդ, մարզական ենթակառուցվածքների զգալի մասը մաշված է, դպրոցական մարզադահլիճների մեծ մասը չի օգտագործվում դասերից հետո, իսկ մարզերում մարզական ծրագրերի հասանելիությունը սահմանափակ է։ 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Սույն ռազմավարության գերագույն նպատակն է՝ մինչև 2040 թվականը Հայաստանը դարձնել զանգվածային սպորտով զարգացած, առողջ և մրցունակ սպորտային երկիր։

Հիմնական քանակական նպատակներն են՝

• Գրանցված մարզիկների ընդհանուր թիվը հասցնել առնվազն 250,000-ի,

• Կանանց և աղջիկների մասնակցությունը կազմակերպված սպորտին հասցնել առնվազն 40 տոկոսի,

• Երեխաների և պատանիների առնվազն 60 տոկոսին ներգրավել կանոնավոր ֆիզիկական ակտիվության։

ՏԱՐԵԿԱՆ ԱՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Մարզիկների թվի աճը նախատեսվում է իրականացնել փուլային և վերահսկելի կերպով՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների զարգացումը և մարդկային ռեսուրսների պատրաստումը։

2026–2028 թթ․՝ տարեկան միջինը +6,500–7,000 նոր մարզիկ

2029–2032 թթ․՝ տարեկան միջինը +12,000–13,000 նոր մարզիկ

2033–2036 թթ․՝ տարեկան միջինը +17,000–18,000 նոր մարզիկ

2037–2040 թթ․՝ տարեկան միջինը +15,000–16,000 նոր մարզիկ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ

Ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի տարածքում առնվազն 1,190 գործունակ և հասանելի մարզահրապարակ։ Դրանցից շուրջ 670-ը պետք է տեղակայված լինեն Երևանում, իսկ 520-ը՝ մարզերում։

Երևանի համար անհրաժեշտ է առանձին քաղաքային մոդել, որը կնախատեսի դպրոցական մարզադահլիճների ակտիվ օգտագործում, թաղային բազմաֆունկցիոնալ ակադեմիաներ և մասնավոր նախաձեռնությունների խրախուսում։

Մարզերում առաջնահերթորեն պետք է զարգացնել համատեղ օգտագործվող մարզադահլիճներ, որոնք կծառայեն միաժամանակ դպրոցներին, համայնքներին և մարզական ակումբներին։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

Հայաստանի սպորտային քաղաքականության շրջանակում որոշ մարզաձևեր ընտրվում են որպես ռազմավարական՝ հաշվի առնելով դրանց զանգվածայնությունը, առողջապահական ազդեցությունը, ազգային անվտանգության նշանակությունը և միջազգային մրցունակության ներուժը։

Թիմային մարզաձևերը՝ ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը և հանդբոլը, կազմում են զանգվածային սպորտի հիմքը։ Դրանք նպաստում են թիմային մտածողության, սոցիալական ինտեգրման և երիտասարդության զբաղվածության ապահովմանը։

Մարտական մարզաձևերը՝ ըմբշամարտը, ձյուդոն, սամբոն, կարատեն և բռնցքամարտը ունեն ռազմավարական նշանակություն ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս մարզաձևերը զարգացնում են ֆիզիկական և հոգեբանական դիմացկունություն, ինքնակարգապահություն և սթրեսի կառավարման հմտություններ։

Ծանրամարտը և աթլետիկան հանդիսանում են ուժի և արագության հիմնական կրող մարզաձևերը, որոնք Հայաստանի համար ավանդաբար ապահովում են միջազգային մրցունակություն։

Մարմնամարզությունն ու լողը հանդիսանում են բոլոր մյուս մարզաձևերի հիմքը և պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի՝ վաղ տարիքից։

Կրակային սպորտը և թենիսը զարգացնում են կենտրոնացում, ճշգրտություն և նյարդային կայունություն, իսկ դահուկային սպորտը մարզային զարգացման և տուրիզմի ռազմավարական գործիք է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սույն ռազմավարության իրականացումը թույլ կտա մինչև 2040 թվականը ձևավորել առողջ, ակտիվ և մրցունակ հասարակություն։ 250,000 մարզիկ և կանանց առնվազն 40 տոկոս մասնակցություն ունենալը Հայաստանի համար ոչ թե հավակնոտ նպատակ է, այլ՝ ազգային անվտանգության և կայուն զարգացման նվազագույն պահանջ։

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԻՆ)

Սպորտի զանգվածային և կայուն զարգացման առանցքային նախապայմանը մատչելի և որակյալ մարզական ենթակառուցվածքների առկայությունն է։ Առանց համակարգված ենթակառուցվածքային քաղաքականության անհնար է ապահովել մարզիկների թվի աճ, կանանց և աղջիկների ներգրավում, ինչպես նաև թիմային մարզաձևերի զարգացում։

Երևան քաղաքը, լինելով երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդի կենտրոն, պետք է ունենա առանձնացված և պարտադիր ենթակառուցվածքային ստանդարտներ։ Սույն ռազմավարության շրջանակում սահմանվում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանները պարտադիր պետք է ունենան առնվազն մեկ լիարժեք մարզադպրոց՝ նախատեսված թիմային մարզաձևերի (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ) ուսուցման և մրցակցային պատրաստման համար։

Մարզադպրոցը պետք է ներառի փակ մարզադահլիճ, հանդերձարաններ, բժշկական և վերականգնողական սենյակ, մարզիչների աշխատասենյակներ և դիտահարթակ՝ ծնողների և հանդիսատեսի համար։ Այս մոդելը թույլ կտա ապահովել մարզումների շարունակականություն ամբողջ տարվա ընթացքում և մրցակցային միջավայրի ձևավորում։

Ներկայում Երևան քաղաքում գործում են ընդամենը երկու մարզադպրոց, որոնք ունեն լիարժեք մարզադահլիճներ թիմային մարզաձևերի համար։ Այս իրավիճակը լրջագույն խոչընդոտ է թե՛ զանգվածային սպորտի զարգացման, թե՛ քաղաքային ակադեմիաների և ակումբների ստեղծման համար։ Առկա բացը ստիպում է հարյուրավոր երեխաների՝ մարզվել ոչ հարմարեցված պայմաններում կամ ընդհանրապես դուրս մնալ կազմակերպված սպորտից։

Ռազմավարությունը նախատեսում է 2026–2035 թվականների ընթացքում Եղրևանի բոլոր համայնքներում նոր մարզադպրոցների կառուցում կամ գործող շենքերի վերափոխում՝ մարզական նպատակներով։ Այս գործընթացը պետք է իրականացվի պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝օգտագործելով համաֆինանսավորման և երկարաժամկետ վարձակալության մոդելներ։


Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար