Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները
Քաղաքականություն

Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ

Հայաստանում իրավական պետության գաղափարը վաղուց է բախվել իրականության կոշտ պատին։ Այն, ինչ վերջին տարիներին ներկայացվում է որպես դատաիրավական գործընթաց, ավելի ու ավելի ակնհայտորեն վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքակազմի։ Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող ճնշումները դրա ամենախոսուն դրսևորումներից են՝ բացահայտելով մի համակարգ, որտեղ օրենքը այլևս չի գործում համընդհանուր և հավասար սկզբունքներով, այլ կիրառվում է ընտրովի, իրավիճակային և իշխանական կամքին ենթակա տրամաբանությամբ։

2026 թվականի առաջին աշխատանքային օրը իրավապահ համակարգի կողմից կատարված գործողությունները հստակ արձանագրում են այս իրականությունը։ Մի կողմից՝ վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ՝ պարտադիր կալանավորման պահանջով, մյուս կողմից՝ Մեռելոց հիշատակի օրը հոր գերեզման այցելելու միջնորդության մերժում։ Այս քայլերի համադրությունը իրավական հիմնավորում չունի և չի կարող ունենալ։ Այն ցույց է տալիս ոչ թե իրավական գնահատում, այլ կանխորոշված քաղաքական որոշում՝ ցանկացած գնով անձին կալանքի տակ պահելու մոլուցք։

Փաստաբանական թիմի բարձրացրած հարցադրումները բացահայտում են խնդրի էությունը։ Երբ սահմանադրական և միջազգային դատական ատյանների մեկնաբանությամբ կալանքը և տնային կալանքը համարվում են իրավունքների սահմանափակման նույն ինտենսիվության միջոցներ, և երբ տվյալ անձի նկատմամբ կիրառվում են հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներ, իրավական բողոքի որևէ ռացիոնալ հիմք պարզապես գոյություն չունի։ Մնում է միայն մեկ բացատրություն՝ քաղաքական հետապնդում, որն արդեն շուրջ յոթ ամիս շարունակվում է նույն աբսուրդ տրամաբանությամբ։

Այս պատկերը մեկ անձի խնդիրը չէ։ Այն համակարգային երևույթ է, ինչի մասին վկայում են նաև նույն շարժման այլ անդամների արձագանքները։ Երբ նույն դատախազությունը մեկ դեպքում պահանջում է կալանավորում, մյուս դեպքում՝ ազատ արձակման դեմ բողոքարկում է ներկայացնում, իրավունքի մասին խոսելը դառնում է ձևականություն։ Տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր չափանիշների կիրառումը վերացնում է արդարադատության գաղափարի հիմքը և այն փոխարինում է ընտրովի պատժամիջոցների մեխանիզմով։

Այս ամենը արմատներ ունի 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական մշակույթում, երբ արդարադատությունը դադարեց դիտարկվել որպես անկախ և ինքնուրույն իշխանություն։ Այն աստիճանաբար վերածվեց գործադիր կամքին սպասարկող գործիքի, որտեղ մեղավորության կամ անմեղության հարցը երկրորդական է, իսկ առաջնայինը՝ քաղաքական նպատակահարմարությունը։ Արդյունքում հասարակությունը կանգնած է մի իրավիճակի առաջ, որտեղ իրավական վստահությունը քայքայված է, դատարանների նկատմամբ հավատը՝ խաթարված, իսկ օրենքի առաջ հավասարության սկզբունքը՝ դատարկ հռչակագիր։

Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող գործընթացները սիմվոլիկ են հենց այս պատճառով։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է պետությունը հրաժարվում իրավական ճանապարհից և ընտրում ճնշման ու վախեցման ուղին։ Սակայն պատմական փորձը հուշում է, որ նման համակարգերը երկար կյանք չեն ունենում։ Ընտրովի արդարադատությունը ժամանակավորապես կարող է ծառայել իշխանության պահպանմանը, բայց երկարաժամկետ հեռանկարում այն քայքայում է պետական հիմքերը և խորացնում հասարակական ճգնաժամը։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կամայական որոշումների վրա հիմնված կառավարում, այլ իրական իրավական պետություն, որտեղ օրենքը նույն կերպ է գործում բոլորի համար։ Այդ պահանջը օր օրի ավելի հստակ է ձևակերպվում հասարակության ներսում, և որքան էլ փորձ արվի այն ճնշել, այն չի վերանալու։ Արդարադատությունը կարող է ժամանակավորապես հոդս ցնդած թվալ, բայց այն վերականգնելու պահանջը դարձել է հանրային օրակարգի անբաժանելի մասը, և այդ պահանջը անտեսելը այլևս հնարավոր չէ։