Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը
Քաղաքականություն

«Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետզհետե քչանում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը, որոնք նրա հետ մասնակցում են «պատարագների» տարբեր եկեղեցիներում։ Այդ արարողությունները պատարագ կոչելը տեղին չէ, քանի որ դրանց ժամանակ խախտվում է եկեղեցական կարգը, պատարագներն անցկացնում են կարգալույծ եղած քահանաներ կամ էլ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը։ Բայց Փաշինյանը չի խորշում շարունակել իր պայքարը Եկեղեցու և Վեհափառի դեմ, որպես վարչապետ մի փաստաթուղթ է ստորագրում 10 եպիսկոպոսի հետ՝ այդպիսով խախտելով Սահմանադրությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ հաշվի առնելով ժողովրդի ձեռամբ իր սև գործերը անելու մեթոդի կիրառման ձախողումը, Փաշինյանը հիմա փորձում է այլ ձևաչափով Եկեղեցուն ճնշել։ «Դա անել, այսպես ասած, տիրադավների և տիրադավիկների միջոցով, որը ևս ձախողվել է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի 54 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը տասն են միացել Նիկոլին։ Եկեղեցին ունի 489 քահանա, որոնցից մոտ 24­ն են միացել նրան։ Նիկոլն օգտագործում է ապատեղեկատվության, մանիպուլ յացիայի, կեղծիքի, դիպֆեյքերի ամբողջ ռեսուրսը՝ հանրությանը համոզելու, որ իր կոչերը շատ մեծ արձագանք ունեն, այնինչ տեսանք, որ այս տիրադավիկների, այսինքն՝ քահանաների միավորումը Նիկոլին ևս խայտառակ ձախողում էր։ Դրան հակառակ՝ մոտ 250 հոգևորական այս պահի դրությամբ իր հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կաթողիկոսին»,­«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Փաշինյանը չունի ժողովրդի այն աջակցությունը, որը փորձում էր ներկայացնել։ «Մարդն ասում է՝ հո փարիսեցիություն չէի անի, որպես սովորական քաղաքացի ստորագրեի այդ փաստաթուղթը, բայց նա, ով խոսում է իբր թե արդար լինելուց, մոռանում է՝ նախ Սահմանադրության մեջ ունենք կետ, որի համաձայն, Եկեղեցին անջատ է պետությունից։ Երկրորդ՝ Քրեական օրենսգրքի 209 հոդվածով արգելվում է իշխանություններին կամ որևէ մեկին խոչընդոտել կրոնական կազմակերպության գործունեությանը կամ միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը արհամարհած ունի և՛ Սահմանադրությունը, և՛ բոլոր օրենքները, ինչը նրանից լիովին սպասելի է։ Կիրակի օրվա Մասիսի խայտառակությունը, երբ Վեդիի կոմունալ բաժնի աշխատողներին պարտադրել էին գալ Նիկոլի համար մատուցվող այդ «շաբաշ փարթիին», ապացուցում է, որ նույնիսկ վարչական ռեսուրսի ահռելի կիրառմամբ էլ Նիկոլին չի հաջողվում համապատասխան քանակի մարդ հավաքել։ Հիշո՞ւմ եք՝ Հովհաննավանքի Ստյոպիկը սպառնում էր, ասում՝ ոտքերս կխփեմ, տասը հազար մարդ դուրս կգա։ Նախ՝ նշեմ, որ տասը հազարը շատ փոքրիկ թիվ է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալների համեմատ։ Նույնիսկ, եթե հարյուր հազար մարդ էլ դուրս գա, Կաթողիկոսը պետք է բացարձակ «չվախենա» դրանից։

Նույնիսկ Նիկոլի հրավիրած «ուՂտաերթի» մասնակիցների թիվը երկու հազարից ավելի չէր։ Նույնիսկ առանց ամոթի, ֆոտոշոփով ավելացրել էին մարդկանց։ Այդ երկու հազարի մեջ պետք է ներառենք ուժային կառույցների ներկայացուցիչներին, վարչական ռեսուրսը։ Իրականում Նիկոլի հավաքած զանգվածը այն փոքրիկ՝ երեք­չորս հարյուր հոգին էին, որոնք կանգնած էին Սուրբ Աննա եկեղեցու, այսպես ասած, «պիտաչոկի» վրա։ Նիկոլի հավաքած զանգվածը դա էր»,­ նկատում է քաղաքագետը։

Վստահ է՝ Փաշինյանը չի հրաժարվելու իր ծրագրից։ «Բայց փառք ու պատիվ մեր Վեհափառին, ով պայքարի շատ ճիշտ գիծ է դրսևորել գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ և շատ ճիշտ առաջ է գնում։ Ամենաճիշտ քայլն արհամարհելն է, որովհետև, եթե արձագանքես Նիկոլի բոլոր ստերին, կեղծիքներին, մանիպուլ յացիաներին, ապա Նիկոլը քեզ կտանի իր դաշտ և կհաղթի։ Ռուսերեն ասացվածք կա՝ մի՛ բանավիճիր տգետի հետ, նա քեզ կտանի իր դաշտ և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով։ Ուստի Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ դրսևորում է ցուցաբերում Նիկոլի նմանի նկատմամբ, որովհետև Նիկոլը դասական դեղին մամուլի ամենավատ ներկայացուցչի տեսակ է։ Պետք չէ կեղտը բզբզել, եթե դա արեցիր, այդ կեղտը կթռնի նաև քո վրա»,­ նշում է մեր զրուցակիցը։

Երկրի ներսում չեն դադարում ռեպրեսիաները՝ ձերբակալություններ, կալանավորումներ, կալանքի ժամկետների երկարաձգում։ Ի՞նչ է սա, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի վախերի՞ հետ, թե՞ նա է փորձում զսպել հասարակական հնարավոր հուզումները։ «Ամենառաաջինը Նիկոլի սարսափն է։ Երբ նա ինչ­որ տեղ է գնում, այդտեղ հայտնվում են անվտանգության ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ահռելի քանակությամբ մեքենաներ, պարեկներ և ոստիկաններ։ Տարիքիցս ելնելով՝ շատ լավ հիշում եմ և՛ Լևոն Տեր­Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի այցերը Գյումրի։ Բոլորն էլ ունեցել են անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ, կորտեժներ, բայց այն, ինչ անում է Նիկոլը, ոչ ոք չի արել, և դա խոսում է նրա՝ սարսափի մեջ գտնվելու փաստի մասին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ։ Նա հարյուր հիսուն հազար մարդու դարձրել է անտուն, հինգ հազար մարդու սպանել է, որպեսզի իրեն դավաճան չասեն։ Տասը հազարից ավելի մարդու դարձրել է վիրավոր։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, մոտ երեք տասնյակ մարդ գերի է։ Նա շատ լավ գիտի այս ամեն ինչը և վախենում է։ Այս ռեպրեսիաները կազմակերպելով՝ փորձում է նաև վախեցնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Նա գործում է շատ լկտի։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթել յանն իրենց կարծիքն են հայտնել և այսօրվա դրությամբ բանտերում են։ Ասենք, մեկն արձագանքել է Ալեն Սիմոնյանի ցինիկ գրառմանը, մյուսն ասել է՝ մեր ձևով կպայքարենք, և դրա համար այդ մարդիկ հիմա բանտում են, բայց, ասենք, Գառնի գյուղում բնակվող ինչ­որ մեկը կարող է տեսախցիկների առաջ ասել, որ Կաթողիկոսին պետք է սպանել՝ քարը գլխին խփելով, այն պարագայում, երբ Քրեական օրենսգրքում կա հոդված, որը վերաբերում է սպառնալիքին և սպառնալիքի մեթոդներին, այն է, թե ինչպես ես պատրաստվում մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, բայց քանի որ նա նիկոլական է, ազատության մեջ է։ Մեր իրավապահ համակարգը, ի դեմս Քննչական կոմիտեի, դա չի տեսնում կամ տեսնելով՝ քրեական գործ չի հարուցում, որովհետև նա նիկոլական է։ Այսինքն՝ նիկոլականներին ամեն ինչ կարելի է, ընդդիմադիրներին չի կարելի։ Եթե որևէ ընդդիմադիր մարդասպանության կոչերով ելույթ ունենար, ապա համոզված եղեք՝ եթերի ժամանակ նրան կկալանավորեին»,­ասում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը փորձում է այսպիսի մասսայական ձերբակալությունների միջոցով սարսափ ներմուծել նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մեջ։ «Նիկոլը փորձում է նաև այս մեթոդներով հանրությանը համոզել՝ «մեր դեմ խաղ չկա, մենք հաղթանակած ենք 2026 թվականի ընտրություններում»։ Նիկոլի և նրա թրքահպատակ թայֆայի բոլոր քայլերն ուղղված են այդ ծրագիրն իրականացնելուն։ Սա ևս ցույց է տալիս՝ վախենում են, որ կարող է չընտրվեն։ Հենց դրա համար էլ շատ ագրեսիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ընտրություններին, միևնույնն է, Նիկոլը կհաղթի։ Սա հատուկ տեխնոլոգիա է մարդկանց հուսահատեցնելու և խաբելու նպատակով։ Իրականում Նիկոլը վախենում է շատ կարևոր մի բանից։ Իրենք ընտրությունները կեղծելու բոլոր մեխանիզմներն ունեն, բայց դրանք նաև կիրառվել են նախկին համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և Նիկոլը հասկացել է՝ իր բոլոր մեխանիզմները հօդս կցնդեն, եթե ընտրողների մեծ մասը մասնակցի ընտրություններին։ Դրա համար հուսահատության այդ նոտաներն են մտցնում հանրության մեջ, որ հանրությունը չգնա ընտրության։ Հատկապես քաղաքաբնակների մասին է խոսքը, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի՝ գրեթե բոլոր քաղաքներում ինքը պարտվելու է, և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքաբնակները ընտրության չգնան, որովհետև դա պոտենցիալ ընդդիմադիր մասսան է։ Հուսահատական նոտաներ են ստեղծում, որ, միևնույնն է, Նիկոլը կանցնի, մի՛ գնացեք ընտրության, որպեսզի գյուղերով կոմպենսացնեն իրենց պարտությունները քաղաքներում»,­եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում