Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Քաղաքականություն

Եկեղեցու թիրախավորումը որպես պետական քաղաքականություն

Գործող իշխանության վարած հակաեկեղեցական քայլերը վաղուց դուրս են եկել ներքաղաքական վեճերի շրջանակից և վերածվել են համակարգված պետական քաղաքականության, որի առանցքում մեկ պարզ, բայց վտանգավոր նպատակ է՝ ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կփոխանցի բացառապես կառավարամետ ուղերձներ և կլռեցնի ազգային դիմադրության հոգևոր աղբյուրը։ Այս տրամաբանության մեջ Հայ Առաքելական Եկեղեցին այլևս չի դիտարկվում որպես համազգային ինստիտուտ, այլ ընկալվում է որպես խոչընդոտ իշխանության ամբողջական վերահսկողությանը։

Փաշինյանի քաղաքականության առանցքային նպատակը հայ ժողովրդին զրկելն է իր հոգևոր կապերից՝ եկեղեցին վերածելով իշխող կուսակցության գաղափարախոսական կցորդի։ Սա ոչ թե եկեղեցական բարեփոխումների կամ ներքին կարգավորման փորձ է, այլ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նպատակային ապամոնտաժում։ Եկեղեցու դեմ ուղղված հռետորաբանությունը, վարչական ճնշումները և քրեական գործերը ծառայում են մեկ ընդհանուր ծրագրի՝ հասարակությունը զրկել ինքնուրույն արժեքային համակարգից և այն դարձնել հեշտ կառավարելի։

Եկեղեցու վրա ճնշումը ուղիղ կերպով թուլացնում է Հայաստանը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Պատմականորեն Հայ Առաքելական Եկեղեցին եղել է ոչ միայն հավատքի, այլև պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնության պահպանման գլխավոր հենարանը։ Այդ հենարանի թուլացումը նշանակում է հասարակության դիմադրողականության նվազում, ինչը հատկապես վտանգավոր է մի տարածաշրջանում, որտեղ ուժի իրավունքը շարունակում է գերակշռել։
Այս իշխանության կողմից սկսած Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հալածանքները այսօր արդեն վերածվել են քրեական գործերի, ձերբակալությունների և հոգևորականության նկատմամբ բացահայտ ճնշումների շղթայի։ Սա այլևս անհատական դրվագների կամ իրավական վեճերի շարք չէ, այլ համակարգային գործընթաց, որի նպատակը հայ ազգային ինքնության հիմնական սյուներից մեկի հետևողական քանդումն է։ Պատահական չէ, որ այս գործընթացը ուղեկցվում է պետական քարոզչությամբ, որը փորձում է եկեղեցին ներկայացնել որպես հետադիմական կամ քաղաքական հակառակորդ։

Հայության հիմնական հոգևոր և խորհրդանշական կենտրոնի՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը պատմականորեն և տրամաբանորեն համապատասխանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերին։ Այդ երկրները տասնամյակներ շարունակ փորձել են հարվածել ոչ միայն Հայաստանի սահմաններին, այլև նրա ինքնության հիմքերին։ Ներկայիս հակաեկեղեցական արշավը հեշտությամբ տեղավորվում է այդ նույն տրամաբանության մեջ՝ անկախ նրանից, թե այն ներկայացվում է ներքին քաղաքական օրակարգի շրջանակում։

Կաթողիկոսի դեմ ընթացող արշավը շատերի համար դարձել է ահազանգ։ Այն հիշեցնում է այն վտանգավոր շղթան, որի մասին վերջին տարիներին զգուշացնում էին տարբեր փորձագետներ։ Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը։ Եթե հաջողվի լռեցնել և ենթարկել ամենահին ու համազգային ինստիտուտներից մեկը, ապա հաջորդ թիրախները կանխատեսելի են։

Եթե Փաշինյանի հակաեկեղեցական արշավը հաջող ավարտ ունենա, ապա դրա տրամաբանական շարունակությունը կարող է լինել անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ուժեղացումը, դրանց փակումը կամ արգելումը, ինչպես նաև քաղաքական դաշտի «մաքրումը»՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման և լուծարման միջոցով։ Այս սցենարը բազմաթիվ անգամներ տեսել ենք տարբեր երկրներում, որտեղ իշխանությունը սկսում է հոգևոր կամ արժեքային կենտրոններից և ավարտում լիակատար քաղաքական վերահսկողությամբ։

Հայաստանը, որը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի և եկեղեցու շուրջ, այս պայմաններում կարող է վերածվել դատարկ ձևական պատյանի՝ հարմար արտաքին խաղացողների շահերի սպասարկման համար։ Եկեղեցու համար այսօր մղվող պայքարը միայն կրոնական հաստատության պաշտպանության մասին չէ։ Սա պայքար է Հայաստանի՝ սեփական ապագան ինքնուրույն կերտելու իրավունքի համար, այլ ոչ թե դրսից պարտադրված սցենարներով գոյատևելու։

Պետք է արձանագրել պարզ ճշմարտություն։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ժողովրդավարության մասին բարձրախոսող կենտրոնների աչքի առաջ բացահայտ ցույց է տալիս, որ «ժողովրդավարություն» բառը կարող է զրոյացվել իր բովանդակությամբ։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու նման հալածանքները ոչ միայն ազգային, այլև համամարդկային ամոթ են, որոնք վաղ թե ուշ դառնալու են ծանր դատավճիռ հենց այդ գործընթացները իրականացնողների համար։