Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան
Տարածաշրջան

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի

Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը՝ նշելով որ այս անգամ ներկրում են ոչ միայն պրեմիում, այլ նաև ռեգուլիար տեսակի բենզին։

Հարցին՝ դա որքանո՞վ կազդի բենզինի արժեքի վրա, Հայրիյանը պատասխանեց.

«Ապրանքը գա, ինքնարժեքային հաշվարկները կանենք, կհասկանանք՝ որքանով ենք վաճառելու բենզինը։ Բենզինի գնի վրա ազդող այլ գործոններ էլ կան։ Ամենօրյա կտրվածքով միջազգային շուկայական գների փոփոխությունն էլ է կարևոր, արտարժույթի փոփոխությունն էլ է կարևոր։ Բենզինի գնի վրա միայն տարանցման գումարը չի ազդում։ Չեմ կարծում, որ տարանցման գումարի գանձումը կարող է էականորեն ազդել գնի վրա։ Որոշակի ազդեցություն կունենա, բայց շոշափելի տարբերություն չի լինի»։

«Մեգա թրեյդ» ընկերության տնօրենը նշեց, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, բենզինը գնել են թրեյդինգային ընկերությունից։ Հարցին՝ շարունակական համագործակցության պայմանագիր են կնքե՞լ թրեյդինգային ընկերության հետ, Հայրիյանը պատասխանեց.

«Նավթամթերքի շուկայում սովորաբար յուրաքանչյուր խմբաքանակի համար վերակնքում են պայմանագրերը։ Մենք այդ ընկերությանը դիտարկում ենք որպես հերթական մատակարար։ Եթե կոմերցիոն առաջարկը ձեռնտու չէ, չենք գնի։ Եթե տեսնում ենք, որ ապրանքը համադրելիության տեսանկյունից ավելի լավն է և կարելի է ավելի մատչելի գնով վաճառել Հայաստանում, իհարկե գնում ենք։ Մրցունակ գին են առաջարկել, այդ պատճառով էլ համաձայնել ենք»։

Կարեն Հայրիյանը նշեց, որ երկու ընկերությունները միասին ընդհանուր մի քանի հազար տոննա ադրբեջանական բենզին կներկրեն։

Նշենք, որ «Մեգա Թրեյդը» ադրբեջանական բենզին ներկրող երկու ընկերություններից մեկն է. այն պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ադրբեջանական բենզին ներկրող մյուս ընկերությունը «Շիշա ուորլդն» է, այն պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն։