Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները
Հասարակություն

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը` ԷՖԵՍ ապահովագրական ընկերության և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր և կառավարող ընկերությունը, հայտարարում է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2025թ. դեկտեմբերի 15-ին և ավարտվելու է 2026 թվականի մարտի 27-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում 11.9% է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 7.9%։ Արժեկտրոնների մարման պարբերականությունը կիսամյակային է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցների մի մասը «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ուղղելու է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» առողջության և երկարակեցության ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը, իսկ մյուս մասը՝ գործող վարկերի վերաֆինանսավորմանը: 

Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ սա առաջին դեպքն է, երբ առողջապահական և ֆինանսական բիզնեսները միավորող խումբը մուտք է գործում հայկական կապիտալի շուկա: «Ինթելլիջենթ Մենեջմենթը» ներդրողներին առաջարկում է մասնակցություն իրական, աճող և երկարաժամկետ կայուն շուկայում. սա նախաձեռնություն է, որը ձևավորում է առողջապահության ֆինանսավորման նոր և ամուր մոդել՝ աճի մեծ ներուժով։ 

Հայաստանի բժշկական ոլորտը ցուցադրում է կայուն զարգացում բնակչության աճի, միգրացիոն հոսքերի և որակյալ բժշկական ծառայությունների բարձր պահանջարկի շնորհիվ։ Լրացուցիչ դինամիկա են ստեղծում ախտորոշման, վիրաբուժության և վերականգնողական ուղղությունները՝ բարձր կրկնելիությամբ ծառայությունների շնորհիվ։ Նորարարական ապահովագրական պրոդուկտների զարգացումը, մասնավորապես՝ կրիտիկական և օնկոլոգիական հիվանդություններից ապահովագրությունը և համալիր ավտոապահովագրական ծրագրերը, մեծացնում է պահանջարկը ապահովագրական ծառայությունների նկատմամբ՝ ձևավորելով սիներգիա ապահովագրության և կլինիկական ծառայությունների միջև։

Առողջապահության, ապահովագրության և ասիստանս ծառայությունները յուրաքանչյուրի համար առավել հասանելի, կառավարելի և պարզ դարձնելու նպատակով «Ինթելլիջենթ Մենեջմենթը» միավորել է այս երեք կարևոր բաղադրիչները մեկ ամբողջական էկոհամակարգի ներքո։ 

«Մեր ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլի շրջանակում մեկնարկել ենք կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը, որի մի մաս կուղղվի «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի կառուցմանը: Լիահույս ենք, որ այս նոր նախագծով բուժօգնությունն առավել հասանելի ու որակյալ կդառնա` ապահովելով մասնագիտացված աջակցություն առանց հերթերի ու բարդ երթուղիների: Մեր նպատակն  է մեր համաքաղաքացիների և միջազգային հաճախորդների, մասնավորապես` ԱՄՆ-ում, ԵՄ-ում ու ՌԴ-ում բնակվող մեր ազգակիցների համար ստեղծել բժշկական կենտրոն, որտեղ հարցերի մեծ մասը լուծվում է մեկ այցով, իսկ առողջությունը դադարում է կախված լինել հեռավորությունից և ժամանակից»,- նշում է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել` 

  • առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով,
  • այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը,
  • ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի [email protected] էլեկտրոնային հասցեին։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03/12/2025թ. թիվ 1/447 Ա որոշման համաձայն գրանցվել է «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։