Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ցիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար Դավթյան
Քաղաքականություն

Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան

Արդեն 177 օր է՝ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանավորված է. հրավիրված ասուլիսին ասաց բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ սովորաբար փաստաբանները փորձում են շահերի պաշտպանություն իրականացնել՝ հենվելով իրավունքի և օրենքի վրա․ «Բայց Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում, իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ են դրսևորում»,-ասաց նա։

Փաստաբանը կրկնեց, որ այս գործով առկա է քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն. «Փաստացի Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդի կարգավիճակ ունի»։

Վարդևանյանը հիշեցրեց, որ Կարապետյանի դեմ գործը հիմնավորվում է ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձի հունիսի 17-ի հրապարակային գրառմամբ։ «Պարզապես կարելի է վերցնել Քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյան անունը և փակել օրենսգիրքը, որովհետև այն չի գործում՝ 177 օր շարունակ։ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ժենյա Մելիքսեթյանի, ուներ բոլոր հնարավորությունները՝ ցույց տալու, որ այս ամենն իրականության հետ առնչություն չունեն»,-ասաց նա։

Փաստաբանը հավելեց, որ գլխավոր դատախազն ու քննիչը համատեղ են գործում և հիշեցրեց, որ Կարապետյանի դեմ հաղորդում կոչվածը ներկայացրել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այդ պնդումը քննիչը կատարում է մինչ օրս։

«Չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչի համար Սամվել Կարապետյանը պետք է լինի կալանավորված, բայց կալանավորված է, որովհետև ՀՀ դատավորները՝ կոնկրետ անուն ազգանունով, որոնք պետք  է հանդես գան պատվարժան դատարանի անունից, չեն իրականացնում արդարադատություն»,-ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ կարող են հետագայում պատճառաբանել, թե քաղաքական հետապնդում էր, ճնշման մթնոլոր էր և չէին կարողանում լինել անկախ․

«Բազմաթիվ պատճառաբանություններ կարող են բերել, բայց ինչ կապ ունի դա օրենքի հետ։ Ի վերջո, լինում են գրավոր որոշումներ, որոնք պահպանվում են, այդ որոշումները ևս ունեն պատասխանատուներ։ Եթե մի դատավոր պետք է վկայակոչի, թե ինչ անասելի ճնշումներ են եղել, իրավական զրո նշանակություն ունի այդ փաստարկը կամ պատասխանը, որովհետև որոշման եզրափակիչ մասում միշտ գրվում է դատավորի անունը և ազգանունը, և այդ ամենը պահպանվում է։ Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է»։