Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Սպորտ

Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսի հիմնական թեման Մոհամեդ Սալահի բացակայությունն էր և նրա վերջին աղմկահարույց հայտարարությունները։

Սլոտը հաստատել է, որ եգիպտոսցի հարձակվողը չի մեկնել Միլան և չի մասնակցի հանդիպմանը։

«Մենք նրան տեղեկացրել ենք, որ նա չի մեկնում մեզ հետ: Դա եղել է մեր միակ հաղորդակցությունը։ Իհարկե, մինչև շաբաթ օրը մենք շատ ենք խոսել, բայց «Լիդսի» դեմ խաղից հետո մեր շփումը սահմանափակվել է միայն դրանով»,- նշել է մարզիչը։

Անդրադառնալով Սալահի՝ «հարվածի տակ դնելու» (thrown under the bus) մասին մեկնաբանությանը, Սլոտն ասել է. «Միակ մարդը, ով կարող է պատասխանել այդ հարցին, հենց Մոն է։ Ես կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ կարծում, որ այս պահին դա ճիշտ կլինի։ Անկեղծ ասած, դժվար է ասել, թե ում նկատի ուներ նա»։

Մարզիչը չի կարծում, որ իր և ֆուտբոլիստի հարաբերությունները վերջնականապես խզվել են, սակայն ընդգծել է թիմային կարգապահության կարևորությունը.

«Նա իրավունք ունի զգալ այն, ինչ զգում է։ Ես նախկինում նման բան չեմ զգացել, քանի որ նա միշտ հարգալից է եղել իմ անձնակազմի և թիմակիցների նկատմամբ և շատ ջանասիրաբար է մարզվել։ Ուստի, ինձ համար անակնկալ էր լսել նրա մեկնաբանությունները խաղից հետո։ Նա կարող է ունենալ իր կարծիքը, բայց իրավունք չունի դա կիսել մամուլի հետ… Ճիշտ է, նա ունի խոսելու իրավունք, բայց մեր խնդիրն էլ դրան արձագանքելն է, և մեր արձագանքը հստակ է․ նա այսօր մեզ հետ չէ»։

Հարցին, թե արդյոք Սալահը խաղացել է իր վերջին խաղը «Լիվերպուլի» կազմում, Սլոտը պատասխանել է.

«Գաղափար չունեմ, այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

Սլոտը բացատրել է, որ Սալահին պահեստայինների նստարանին թողնելը պայմանավորված էր տակտիկական նկատառումներով և թիմի վերջին անհաջողություններով։

«Մենք խնդիրներ ունեինք մրցակիցների խաղային պլանների դեմ, հատկապես երբ նրանք օգտագործում էին երկար փոխանցումներ։ Ես փորձել եմ լուծումներ գտնել։ «Լիդսի» դեմ որոշեցի խաղալ 4-4-2 «շեղանկյուն» սխեմայով՝ աջից Ուգո Էկիտիկեի, իսկ ձախից՝ Կոդի Գակպոյի մասնակցությամբ, կենտրոնում՝ Ֆլորիան Վիրցն էր։ Ես կարող էի աջ եզրում խաղացնել Մոյին, բայց ընտրեցի Ուգոյին»։

Խոսելով առաջիկա մրցակցի մասին՝ Սլոտը գովեստով է արտահայտվել «Ինտերի» և նրանց գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի հասցեին.

«Մենք դիմակայելու ենք շատ ուժեղ թիմի։ Նրանք վերջին երեք մրցաշրջաններում մեծ ուժ են ներկայացրել Չեմպիոնների լիգայում։ Կիվուի գլխավորությամբ թիմը պահպանել է նախկին խաղաոճը՝ ագրեսիվ պրեսինգ և պաշտպանությունում հստակ գործողություններ։ Կիվուն հիանալի պաշտպան էր, ով լավ էր խաղում գնդակով, և այդ հատկանիշները տեսանելի են նաև նրա գլխավորած թիմում»։

Անդրադառնալով Ֆեդերիկո Կիեզային և Իտալիայի հավաքականում նրա բացակայությանը, Սլոտը նշել է.

«Ես ուրախ եմ տեսնել, որ Ֆեդերիկոն ֆիզիկապես շատ ավելի լավ վիճակում է, քան անցյալ մրցաշրջանում։ Իտալիայի հավաքականի մարզչի որոշելիքն է՝ հրավիրել նրան, թե ոչ, բայց ինձ դուր է գալիս նա և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես անձնավորություն»։