Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը
Քաղաքականություն

Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող ճնշումները անցնում են նոր փուլ։ Իշխանության կողմնակիցները, օգտվելով այն հանգամանքից, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, փորձում են այդ իրավիճակը վերածել կաթողիկոսին հեռացնելու քաղաքական գործիքի։ Նպատակը պարզ է․ ձևավորել կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանության համար պահանջվող ուղերձներ։

Այս գործընթացը վտանգում է եկեղեցու դարավոր ինքնավարությունը։ Փորձը ներգործել եկեղեցու ներքին կառավարման վրա զրկում է հոգևոր հաստատությանը իր բնական դերից և ծառայեցնում այն քաղաքական նպատակներին։ Արդյունքում թուլանում է այն ինստիտուտը, որը մնացել է հասարակության միակ անկախ ու բաց խոսող հենարանը։

Այս քաղաքական մոտեցումը ուղեկցվում է հոգևորականների շրջանում նոր աջակիցներ գտնելու փորձերով, ինչպես նաև ճնշումների ու վախեցման մեխանիզմներով։ Թեմական առաջնորդների դեմ հարուցվող գործերը, հեղինակազրկման քարոզչությունը և միջամտությունները եկեղեցական կյանքի մեջ նույն շղթայի օղակներ են։ Այս ամենը տեղի է ունենում արտաքին վտանգներով ծանրաբեռնված ժամանակաշրջանում, երբ հասարակության հոգևոր ու ազգային միասնականության ցանկացած թուլացում կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։

Վերջին զարգացումներից մեկին անդրադարձել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ Գյումրիում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձել է օգտագործել երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ եկեղեցական միջոցառումն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։

Մարուքյանը հայտարարել է.
«Երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը Գյումրիում իշխանությունը կրկին քաղաքական մթնոլորտ սերմանեց՝ փաստորեն զավթելով Յոթ Վերք եկեղեցին և այնտեղ կազմակերպելով իրեն ձեռնտու միջոցառում։ Սա կարող է դիտարկվել Մայր Տաճարին ուղղված հնարավոր միջամտություններից առաջ կատարված գլխավոր փորձ։ Նույն գործելակերպով իշխանությունները կարող են հրահանգել կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, և զավթված տաճարում անցկացնել եկեղեցու կանոններին հակասող արարողություն։
Հուսադրող է միայն այն, որ Գյումրիի տեղական հոգևորականներից ոչ ոք չի մասնակցել այդ սրբապղծությանը։ Նույնիսկ մոմավաճառները հրաժարվել են ծառայել այդ միջոցառմանը։ Վերջիվերջո ամեն ինչ անցկացվել է ուժով բերված մարդկանց, հյուրախաղով ժամանած երգչախմբի և սկանդալների մեջ հայտնված հոգևորականների մասնակցությամբ»։

Եկեղեցու վրա ճնշումը այլևս թաքնված չէ։ Այն դարձել է բաց, համակարգված և նպատակաուղղված։ Եթե այս ընթացքը չկանգնեցվի, Հայաստանը կարող է կորցնել իր ամենահին և կենսական ինստիտուտներից մեկի ինքնավարությունը՝ այն վերածելով պետական կառավարման ենթակա հավելման։

Այս պայմաններում հասարակության արթուն վերաբերմունքն ու հոգևորականության միասնականությունը մնում են եկեղեցու անկախության պահպանման գլխավոր պայմանները։