Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ
Քաղաքականություն

Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ շատերն են հիշում անխելք մարդու մասին հայկական հեքիաթը.ոսկին հողի մեջ թողած՝ գյուղացին գնում էր բախտ փնտրելու, տեղն էլ գիտեր, բայց շտապում էր ուրիշ ուղղությամբ, ու այնքան հիմար էր, որ անգամ գայլի նյարդերը չդիմացան, անմիջապես ճանաչեց անխելքին։

Հիմա այդ հեքիաթն ավելի ցայտուն է թվում՝ իր այլաբանական իմաստով. որտեղ հանքի մասին է խոսվում, հայտնվում են «խելոք» մարդիկ ու իրենց «հրաշալի գիտելիքներով» սկսում են պայքարել՝ լինեն դրանք հետախուզական աշխատանքներ, թե հանքի շահագործում կամ նոր հանքի ուսումնասիրություն և այլն: Նրանք՝ այդ «սրտացավ բնապահպանները» ուշադրություն չեն դարձնում, թե հենց Երևանում ինչ մակարդակի է հասել օդի աղտոտվածությունը. դրա դեմ պայքարելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ ժամանակ։ Մինչդեռ Երևանում հանք էլ չկա, այլ կա սխալ կառավարում։ Իսկ ճիշտ կառավարվող հանքի գաղափարին նրանք ոչ մի կերպ չեն հավատում։

Իսկ այդ ժամանակ ի՞նչ է անում հակառակորդ հարևանը, որը հանքարդյունաբերության շնորհիվ հզորացել է, հանքերի դեմ պայքարողներին հաղթել ու շարունակում է զարգացնել իրենց համար շատ բարեբեր ու արդյունավետ այդ ոլորտը։ Տեսեք, «AzerGold»-ը, որը Ադրբեջանի գունավոր և սև մետաղների հանքավայրերի կառավարմամբ զբաղվող պետական ընկերություն է, այժմ իրականացնում է ինտենսիվ երկրաբանական հետախուզական և հետազոտական աշխատանքներ՝ ուղղված երկրի հանքահումքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը և նոր հանքավայրերի բացահայտմանը։ Օրերս իրենց լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ «AzerGold»-ից հայտնել են, որ Ղարաբաղի և «Արևել յան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում «AzerGold»-ի կողմից իրականացվող երկրաբանական հետախուզական աշխատանքների հիմնական ուղղություններն են տարածաշրջանի նոր հեռանկարային հանքահումքային ռեսուրսների հայտնաբերումը, գործող հանքավայրերի պաշարների վերագնահատումը։ «AzerGold»-ն իրականացնում է հանքային և ոչ մետաղական հանքավայրերի ու հանքային դրսևորումների հետախուզության ծրագիր, որը ներառում է Ղարաբաղը, «Արևել յան Զանգեզուրը», ինչպես նաև այլ շրջաններ։ Իլհամ Ալիևի՝ 2023 թ. հունիսի 2 2 - ի կար գադ րու թյան հա մ ա ձ ա յ ն , «AzerGold»-ի իրականացրած ծրագիրը ընդգրկում է Փոքր Կովկասի լեռները՝ Ղարաբաղի, «Արևել յան Զանգեզուրի», Ղազախ–Թովուզի, Գյանջա–Դաշքեսանի տնտեսական շրջանները, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ ընդհանուր 15 409 քմ տարածքով, նշել են ընկերությունում։

Շարունակենք տեղեկանալ հարևանների «գործերից»։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ոչ ինվազիվ մեթոդներ՝ հիպերսպեկտրալ արբանյակային նկարահանում և օդային էլեկտրամագնիսական ուսումնասիրություններ։ Այս մեթոդները թույլ են տալիս կարճ ժամանակում հայտնաբերել հեռանկարային տարածքները, ինչպես նաև իրականացնել հետազոտություններ ճշգրիտ կոորդինատներով՝ ընդգրկելով ավելի փոքր տարածքներ։ Այսպես երկրաբանական տվյալներն ստացվում են արագ՝ առանց հողի մակերեսին միջամտության։ Այս տեխնոլոգիաներով իրականացվող հետազոտություններն ու գնահատականները կավարտվեն 2027 թվականի վերջում։ Արդյունքում կամփոփվեն Փոքր Կովկասի ադրբեջանական հատվածում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում համալիր որոնողական–գնահատողական աշխատանքները, կընդլայնվեն առկա երկրաբանական քարտեզները և տվյալների բազան, ինչպես նաև կավարտվի երկրաբանական հետախուզության նախնական փուլը», – տեղեկացրել են «AzerGold»-ում։

Նաև հավելել են, որ ստացված տվյալները թույլ կտան հայտնաբերել նոր հեռանկարային տարածքներ։ Հայտնաբերված տարածքներում հետազոտությունների շարունակությունն ու հնարավոր արտադրական աշխատանքների կատարումն իրականացվելու է պետության կողմից որոշված օպերատորների կողմից։ Ըստ ընկերության, նոր խոշոր հանքարդյունաբերական նախագծերը մեծ ներդրում կունենան հանքարդյունաբերական արդյունաբերության, ոչ նավթային սեկտորի և երկրի տնտեսության զարգացման գործում։

«Ընդհանուր առմամբ, նախնական երկրաբանական արդյունքները փաստում են, որ Ղարաբաղի և «Արևել յան Զանգեզուրի» տարածքները, ինչպես նաև Ղազախ–Թովուզի, Գյանջա–Դաշքեսանի տնտեսական շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ունեն բարձր հանքահումքային ներուժ, և առաջիկա տարիներին նոր հանքավայրերի բացահայտումն ու առկա ռեսուրսների ավելացումը լիովին իրատեսական է»,եզրակացրել են «AzerGold»-ում։

Դե ինչ, մենք էլ շարունակենք կոկորդ պատռել ու խանգարել հանքարդյունաբերության զարգացմանը, ոսկին թողնենք սարում, սարը պահենք սար ու սպասենք, թե երբ գործից հասկացող հարևանը տեր կդառնա այդ հարստությանը։ Իսկ մյուս կողմից էլ՝ նրանք ակտիվ պայքարում են Հայաստանում գործող մի քանի հանքերի դեմ, բողոքներ գրում, թե աղտոտվում ենք իրենց ջրերը, ամեն կերպ փորձում են պայքարել բնապահպանական բոլոր նորմերը պահպանող Լիդիանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, ինչու ոչ՝ նաև մյուս՝ ավելի փոքր հանքերի դեմ:

Ի դեպ, հայկական հանքարդյունաբերական ընկերությունները կարող են միջազգային ատյաններում ադրբեջանական հայցերից շատ հեշտությամբ պաշտպանվել՝ ասելով, որ մեր հայրենակիցներն այնքան խստորեն են հետևում մեր իսկ հանքերի աշխատանքին ու մի բան էլ զրպարտելով «շառ անում», որ նույնիսկ թշնամին ջանք թափելու կարիք չունի՝ ոլորտը վարկաբեկվում է հենց տեղացիների ուժերով, և ամենափոքր թերություններն էլ տեղում խոշորացույցի տակ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում