Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Քաղաքականություն

Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1919 թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։

Ավելի վաղ՝ 1912 թվականից Փարիզ գործում էր Ազգային պատվիրակությունը եգիպտահայազգային գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։

Փարիզում պատվիրակությունների միջև ծագել էր տարակարծություններ։ Հանրապետության կառավարությունը չափավոր տարածքային պահանջներ ուներ՝ առավելագույնը՝ 6, նվազագույնը՝ 3 նահանգ՝ ծովային ելքով, իսկ Ազգային պատվիրակությունը պահանջում էր ծովից ծով Հայաստան՝ թուրքահայ 7 նահանգ՝ Կիլիկիայի հետ միասին։

Ավետիս Ահարոնյանը ստորագրեց ծովից ծով պահանջների փաստաթուղթը՝ անտեսելով կառավարության հրահանգը։

Սան Ռեմոյի խորհրդաժողովը։ 1920թ. ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի) ղեկավարների խորհրդաժողով, որտեղ մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի տարածքների, ռազմական օգնության և այլն։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնը ստանձնեց պարտավորություն, իրբև միջնորդ, գծելու հայ-թուրքական սահմանը։

Սևրի պայմանագիրը։ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։

Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել էր իր կյանքի ամենաերջանիկ օրը։

Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քառ. կմ, (70 հազարը՝ առկա տարածքը, 90 հազարը՝ չորս նահանգները ոչ ամբողջությամբ)։

Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերի 22-ին ստորագրեց Միացյալ, Անկախ Հայաստանի իրավարար վճիռը (փաստաթուղթը) համապատասխան քարտեզով։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա»։