Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ուղիղՉինաստանը 180 մլրդ դոլար է ներդրել արտերկրում արևային էներգիայի զարգացման վրա Իշխանությունը Եկեղեցու դեմ անցել է «Պլան Բ-ի»․ Դավիթ Սարգսյան Ամանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը Տավուշի մարզում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ Նոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
Քաղաքականություն

Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում:

Ու այդքան պարտություններից հետո վաղարշապատյան «քերած» 48 տոկոսանոց հաղթանակը կարող էր ոգևորել:

Այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ սկսեց ուրվագծվել քվեարկության նախնական պատկերը, սոցցանցերում հայտնվեցին դառնացած ռեպլիկներ ու բնորոշումներ ժողովրդի հասցեին: Փաշինյանական քարոզիչներն էլ չզլացան «զուռնա-դհոլ» անելուն զուգահեռ շահարկել նման գրառումները: Իրականում, առհասարակ, ժողովրդին մեղադրել պետք չէ: Ավելին՝ դա ճիշտ չէ: Էլ ավելին՝ նման մեղադրանքները պարունակում են տարակերպ հույզեր, բայց ունեն զրոյական արդյունք:

Իրական քաղաքական գործիչները, կուսակցությունները, ուժերը չպետք է ընկնեն ավելորդ հույզերի հորձանուտն ու դրանց ազդեցության տակ, այլ պետք է սթափ ու «սառը գլխով» վերլուծեն տեղի ունեցածը, դրա բազմաշերտ պատճառները, անեն «հողեղեն», ռեալ հետևություններ: Ու սա առաջին հերթին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին է վերաբերում:

Ահավասիկ, այդպիսի մի հընթացս հետևություն՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հիման վրա. ավտորիտար ու վարչական ռեսուրսները գերչարաշահող իշխանության դեմ ընտրական, քաղաքական պայքարում ընդդիմադիր միավորների մեծ քանակը հակառակ արդյունքի է բերում: Անհրաժեշտ են ընդդիմադիր խոշոր միավորումներ. երկուսը, երեքը, առավելագույնը՝ չորսը (համապետական ընտրություններում), ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել բողոքական ընտրազանգվածի ձայների փոշիացումից:

Մի կողմից՝ ցավալի է, որ ընդգծված գաղափարական ընտրապայքար չծավալվեց, թեպետ, իհարկե, «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստանն» ու «Հայրենիքի» թեկնածուն որոշակի ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ: Այդուամենայնիվ, ընտրությունները առավելապես մնացին հենց ՏԻՄ շրջանակներում: Թեպետ, հանուն արդարության, ակնկալվում էր, որ Վաղարշապատի ընտրություններում գաղափարական պահն ու Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ելած ՔՊ-ի հետ հակադրությունն ավելի ընդգծված պիտի արտահայտվեր: Այսինքն, այս ընտրություններն ավելին պիտի լինեին, քան մեկ վարչական միավորի ավագանու ընտրությունները: Բայց մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ տեղական ընտրություններն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկություններն ունեն: Իսկ այս դեպքում, երբ Էջմիածին քաղաքին արհեստականորեն կցված են գրեթե երկու տասնյակ գյուղեր, տարակերպ տեղական խնդիրների փռվածքը բավականին լայն է:

Մյուսը, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել ենք, այն է, որ ընդդիմադիր ուժերը, շեշտենք՝ իրական ընդդիմադիր ուժերը իրար դեմ չպետք է պայքարեն: Ու հենց այդ առումով այս ընտրությունները միանգամայն ընկալելի ու գովելի ընթացք ունեցան: Սա պետք է ֆիքսել՝ առաջիկայում ավելի զարգացնելու և խորացնելու, միմյանց դեմ չպայքարելը համակարգված պայքարելու մակարդակին հասցնելու նկատառմամբ:

Ի լրումն, համապետական ընտրություններում պայքարի մեջ կմտնի (կանխատեսելիորեն) նաև «Մեր ձևովը», բացի այդ՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր դերակատարները հանդես կգան իրենց դեմքով, ինչը էապես կփոխի խաղի կանոններն ու ընթացքը: Այդուամենայնիվ, Վաղարշապատի ընտրությունները որոշակի լակմուսի թուղթ էին առաջին հերթին ընդդիմադիրների համար:

Մյուս կողմից՝ պետք է արձանագրել «Հաղթանակ» դաշինքի, այն գլխավորած Սևակ Խաչատրյանի ու նրա թիմի կատարած աշխատանքն ու ծավալած ընտրապայքարը: Ընտրողների շուրջ 32 տոկոսի քվեներն ստանալը, այն էլ՝ փաշինյանական իշխանության ձևավորած ռեպրեսիվ մթնոլորտում, տոտալ հակաքարոզչության պայմաններում, իսկապես վկայում է ծավալուն աշխատանք կատարելու մասին: Դրական պետք է նկատել նաև «Մայր Հայաստանի» ներգրավումը: Լինելով սկզբունքորեն նորակազմ ուժ, այն արդեն երրորդ ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթահարում է անցողիկ շեմը, իսկ ընտրապայքարում դրսևորվում է շատ ակտիվ, ընդգծված քաղաքական բաղադրիչով:

Կարևոր գործոն էր «Հայրենիքի» մասնակցությունը մասնավորաբար մտավորական անձի՝ Խաչատուր Մանուկյանի դեմքով:

Ի դեպ, չնայած իշխանական ճամբարում տիրող ոգևորվածությանն ու «կլառնետակորդեոն» տրամադրություններին, վերստին արձանագրենք, որ ՔՊ-ն ու Փաշինյանը գործնականում միայնակ են, ավելին՝ չունեն ընտրողների կեսից ավելիի համակրանքը, և սա՝ չափազանց մեղմ ասած: Հատկանշական է, որ այս էլ երկրորդ անգամ անընդմեջ (Գյումրու ընտրությունը հաշված) ՔՊ-ի կողմից «սատելիտ» ուժերի ներգրավումը գրեթե ոչինչ չի տալիս: «Սատելիտներից» ոչ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարում նույնիսկ դաշինք կազմելու միջոցով: Սա պետք է նկատի ունենալ՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ «սորոսական» շրջանակներով կարող են առանձին դաշինք ձևավորել, ինչի մասին արդեն ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում: Մյուս կողմից՝ կոնկրետ ՔՊ-ին կից գործող «Հանրապետությունը» երկրորդ անգամ անընդմեջ մերժվում է ընտրողների կողմից: Սա նաև նշանակում է, որ Արամ Զ. Սարգսյանը կորցնում է Փաշինյանի համար «շագանակներ» հանելու հարցում արդյունավետությունն ու նաև ազդեցությունը:

Այո, ՔՊ-ն չունի մեծամասնություն, չի հաղթահարում 50 տոկոսը: Բայց վատն այն է, որ այդ մեծամասնությունը չունեն նաև ընդդիմադիրները: Բայց այստեղ կա նրբություն. ընդդիմադիրները դեռ տեղ ունեն ավելացնելու, իսկ ՔՊ-ն իր հնարավոր բարձրակետի վրա է: Նույնիսկ ֆանտաստիկ է երևակվում նրանց՝ 48 տոկոս ստանալը:

Ու այստեղ առաջին պլան են գալիս բոլորին հայտնի «վարչական ռեսուրսները»՝ իշխանական լծակներն ու ազդեցության, քաղաքացիներին ճնշելու հնարավորությունները, որ Փաշինյանը գործածում է ամբողջ ծավալով ու անընդհատ:

Վաղարշապատի ընտրություններում ծայրահեղ աստիճանի մեծ վարչական ռեսուրս է օգտագործվել: Մենք այնքան հաճախ ենք լսում ու կիրառում այս բառակապակցությունը՝ «վարչական ռեսուրս», որ մի տեսակ սկսում ենք «մոռանալ», որ դա նմանապես կոպիտ ընտրախախտում է և քաղաքացիների կամարտահայտության վրա անթույլատրելի եղանակներով ազդելու դրսևորում: Նախնական արդյունքների թռուցիկ դիտարկումը, ըստ տեղամասերի, թույլ է տալիս նկատել, որ «վարչական ռեսուրս» ամենից ինտենսիվ գործածել են հատկապես գյուղական բնակավայրերում: Ավելի ստույգ՝ նաև քաղաքում, բայց բուն Վաղարշապատ քաղաքում դրա ազդեցությունը շատ մեծ դեր չի խաղացել: Ավելին, քաղաքում ՔՊ-ն, կարելի է ասել, ընդհանրապես չի հաղթել:

Եվ որպես ամփոփում, թե ինչ ցուցանեցին այս ընտրությունները. Արգիշտի Մեխակյանը Փաշինյանին պետք է ընդամենը որպես գործիք, ինչի մասին խոստովանեց հենց ՔՊ ղեկավարը: Հետընտրական հայտարարության մեջ Փաշինյանը առավել քան պարզորոշ հայտարարեց, որ անցած ընտրությունները իրեն «կարևոր լիցք են տվել»՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը նոր թափով շարունակելու, Մայր Աթոռն ու Վեհարանը զավթելու համար: Ասել կուզի, որ Արգիշտի Մեխակյանն իրեն պետք էր ընդամենը որպես քողածածկույթ, որ նրա դեմքի ու անվան ստվերում, նաև նրա պաշտոնի կիրառմամբ Մայր Աթոռի ու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իր արշավը հասցնի անմիջական հարձակման փուլին:

Բայց այս հարցում Փաշինյանն, այնուամենայնիվ, մի փոքր շտապում է, կարծում ենք: Իրականում բուն Վաղարշապատում ընտրողների մոտ 60 տոկոսը ՔՊ-ին դեմ է քվեարկել: Բացի այդ, Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որ տեղական տրամադրություններին երևի ավելի լավ է տեղյակ, քան իր շեֆը, շարունակ խուսափում էր բացեիբաց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ խոսելուց: Նա հասկանում էր, որ այդ դեպքում իրեն վարչական ռեսուրսն էլ չէր օգնի:

Իսկ հայ քրիստոնյաները, բնականաբար, պետք է պատրաստ լինեն համախմբված պաշտպանել մեր սրբությունը՝ Մայր Տաճարը, Մայր Աթոռը: Ու այդ հարցում ոչ մի ընտրության կամ քվեարկության ոչ մի արդյունք որևէ արժեք ու նշանակություն չունեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում