Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըՓաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին
Քաղաքականություն

GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հարձակումների մասին

Բրիտանական հեղինակավոր GreatBritain news - ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում եկեղեցու շուրջ հարձակումների և քաղաքական հետապնդումների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ու հոգևորականների կալանավորման խնդիրներին։ Հոդվածում ներկայացված է նաև լորդ Ջեքսոնի խոսքը, որը նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կազմակերպել էր «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» թեմայով քննարկում։

Հոդվածը վերնագրված է «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժաին․ երեք բարձրաստիճան հոգևորական ձերբակալվել են, իսկ մեկ արքեպիսկոպոս՝ դատապարտվել ազատազրկման»։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը։

Հայաստանի վարչապետը մեղադրվում է բռնապետական վարքագծի մեջ.
Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին նոր, ծավալուն զեկույցը զգուշացնում է, որ աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում կրոնի ազատությունը վտանգի տակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է բռնապետի պահելաձևի և Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու (որի պատմությունը սկսվում է 301 թվականից) նկատմամբ սանձարձակ հարձակում սկսելու մեջ։

Զեկույցի համաձայն՝ պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին ու հավատացյալներին։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կառավարությանը քննադատելու համար։

Գործարար Սամվել Կարապետյանը նույնպես բանտարկվել է՝ եկեղեցու պաշտպանության օգտին հանդես գալու համար։ Նրա ունեցվածքը էլեկտրամատակարարման ընկերությունը (ՀԷՑ) բռնագրավվել է։ Կարապետյանը նախնական կալանքի տակ է գտնվում այս տարվա ամռանից՝ Երևանում խորհրդային ժամանակներից հայտնի դարձած տխրահռչակ բանտերից մեկում։

Կրոնական ազատությունների հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, լորդ Ջեքսոնը՝ Փիթերբորոյից, ասել է. «Աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է»։

«Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը՝ համախմբվելու և խաղաղությամբ աղոթք անելու՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքների ենթարկվելու», — ասել է նա։

«Աշխարհը հետևում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվում են այս ճնշված քրիստոնեական համայնքների նկատմամբ»։

Amsterdam & Partners միջազգային իրավաբանական ընկերությունը իր մանրամասն զեկույցում մեղադրել է պարոն Փաշինյանին բռնապետական վարքագիծ դրսևորման մեջ՝ մյուս տարի կայանալիք ընտրություններում իշխանությունը պահելու փորձի համար։
Վերջին տարիներին պարոն Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման զուգահեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հսկայական ժողովրդական աջակցություն վայելել․ երկրի երեք միլիոն բնակչության շուրջ 97.5 տոկոսը իրեն համարում է ՀԱՍԵ հետևորդ, իսկ վստահության ցուցանիշը կազմում է մոտ 60%։

«Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ կատավելիքը և Սամվել Կարապետյանը կատարվողը այս բռնապետական կառավարման վերջին դրսևորումներից է։ Ազգային եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ անհիմն, չարամիտ և քաղաքականապես ուղղորդված դատավարություններով քննադատությունը լռեցնելու և վերջիններիս հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով բացահայտ հետապնդումը ժողովրդականություն չվայելող և քաղաքականապես անպիտան ռեժիմի քայլ է, որը ցանկացած գնով փորձում է կառչել իշխանությունից։

Սակայն սա նոր երևույթ չէ։ Իրականում, Հայաստանի կառավարությունը պարզապես վերադառնում է վաղուց հաստատված մի պրակտիկայի՝ քաղաքական հետապնդումները օգտագործելու միջոցով վերահսկողություն հաստատելու և պատիժ գործողություններ իրականացնելու պրակտիկային», - ասվում է զեկույցում։

Զեկույցում հավելվում է, որ «թիրախը բարձր վստահություն վայելող կրոնական հաստատությունն է և նրա կողմնակիցները»։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու հուսահատ ձգտման մեջ ոչինչ չի ուզում թողնել պատահականությունների դաշտում», — նշվում է զեկույցում։

Եկեղեցու և պետության միջև հակամարտությունը առաջ եկավ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտությունից հետո:

Ավելին քան 100,000 հայ ստիպված եղավ փախչել՝ փնտրելով անվտանգություն:

«Եկեղեցին իր բացառիկ առաքելությունն է իրականացրել՝ վճռականորեն պաշտպանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները և ապահովելով նրանց ազգային ինքնության պահպանությունը: Հենց սա էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերեց բախման վարչապետի հետ, ով լայնորեն քննադատվել է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանելությունը ձախողելու համար», — եզրափակում է զեկույցը։
Եկեղեցին և երկրի այլ ազդեցիկ հաստատություններ քննադատել են պարոն Փաշինյանին՝ երկրի սահմանների անվտանգությունը և քաղաքացիների պաշտպանությունը ձախողելու համար։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Քրիստոնեական Միջազգային Աջակցություն կազմակերպությունը քննադատել են պարոն Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։


«2023 թվականին չկարողանալով կանխել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը, 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր քննադատում են իր իշխանությունը և վարած քաղաքականությունը, — նշվում է զեկույցում:

«Փաշինյանը իր անձնական առաքելությունն է դարձրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելը՝ ներկայիս եկեղեցու ղեկավարի նկատմամբ ձեռնարկելով առցանց հարձակման մի շարք փորձեր:

Վարչապետը նաև կազմակերպել է Սամվել Կարապետյանի կալանավորումը և նրա բիզնես ակտիվների բռնագրավումը՝ այն բանից հետո, երբ բարերարը 2025 թվականի հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ:
Միևնույն ժամանակ, վարչապետի կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում եպիսկոպոսներ և հավատացյալներ են ձերբակալվել, որի նպատակը եղել է եկեղեցուն ճնշելն ու ահաբեկելը»:

Տարածաշրջանային փորձագետ և լրագրող Ալիսոն Մյուզը նշում է, որ Եկեղեցին «այդպիսի գոյաբանական վտանգի չի առնչվել այն ժամանակից ի վեր, երբ Խորհրդային Միության ամենախիստ տարիներին տեղի էին ունենում զտումներ և իշխանության կոնսոլիդացիա:

«Պատմությունը Հայաստանում կարծես կրկնվում է», — ավելացրել է նա: