Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է

Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը, հայտարարում է իր առաջին պարտատոմսերի թողարկման մասին։ Տեղաբաշխողն է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնես, թե՛ ներդրումային տեսանկյունից։ Տեղի ունեցած պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։

Dalan Technopark նախագծի ընդհանուր ներդրումները հասնում են մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլարի։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվարին։ Հիմնակմախքի շուրջ 80 տոկոսն արդեն պատրաստ է, երկու հիմնական մասնաշենքերը միացված են, և ընթացքի մեջ են միասնական հարկերի շինարարական աշխատանքները։ Նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։

«Մեր նպատակն է համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններ, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավման համար։ Dalan Technopark-ը լինելու է միջավայր, որտեղ աշխատանքը, համագործակցությունը և նորարարությունը կձևավորեն Հայաստանի տնտեսական ապագան», — նշել է Dalan Technopark ընկերության բաժնետեր Արտակ Անդրեասյանը։

Նախագիծը կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով էներգաարդյունավետություն, շրջակա միջավայրի պահպանություն և  խելացի կառավարման համակարգերի կիրառություն։ Dalan Technopark-ը ներառում է ավելի քան 154,000 քմ կառուցապատման մակերես, նախատեսված է շուրջ 3,000 աշխատատեղի համար և ունենալու է 22 հարկ, որոնք համալրված կլինեն գիտահետազոտական կենտրոնով, ցուցասրահներով, համաժողովների և միջոցառումների սրահներով, ֆուդ կորտերով, հյուրանոցային և սպորտային ենթակառուցվածքներով։

«Dalan Technopark-ը բացառիկ նախագիծ է իր մասշտաբով և տեսակով՝ կարևոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար։ Մենք հպարտ ենք, որ հենց Cube Invest ընկերությունն է ընտրվել որպես տեղաբաշխող՝ հնարավորություն ստանալով ներդրումային գործիքակազմի միջոցով նպաստել երկրի տեխնոլոգիական և շինարարական առաջընթացին։ Այս նախաձեռնությունը վստահելի և երկարաժամկետ ներդրումային հարթակ է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար», - ասել է Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը՝ դրամային և դոլարային տարբերակներով։ Դրամային պարտատոմսերը թողարկվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ 25,000 ընդհանուր ծավալով և 13.50% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Պաշտոնական ազդագիրը հասանելի է Cube Invest-ի կայքում։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ՝ միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։

Նախագծի մասին. Dalan Technopark-ը  Հայաստանի նորագույն պատմության մեջ միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված եզակի նախագիծ է։ Այն կոչված է դառնալ տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հանգույցը՝ միավորելով ստարտափներին, հետազոտական կենտրոններին և գլոբալ ընկերություններին՝ ստեղծագործական համագործակցության և ինովացիոն զարգացման մեկ հարթակում։

Տեղաբաշխողի մասին. Cube Invest-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։