Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ուղիղՉինաստանը 180 մլրդ դոլար է ներդրել արտերկրում արևային էներգիայի զարգացման վրա
Քաղաքականություն

Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կլիմայի գլոբալ փոփոխությունը, որն արտահայտվում է ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ, տեղումների ռեժիմի փոփոխությամբ և բնական աղետների հաճախականության աճով, զուգորդվում է տնտեսությունների անընդհատ զարգացման և բնակչության աճի հետ, ինչը ստեղծում է ջրային ռեսուրսների նկատմամբ աննախադեպ ճնշում։ Այս համատեքստում մաքուր, խմելու ջրի և, հատկապես, գյուղատնտեսության կարիքների համար նախատեսված ոռոգման ջրի պահանջարկը ոչ թե պարզապես աճում է, այլ երկրաչափական պրոգրեսիայով սրվում է՝ սպառնալով պարենային անվտանգությանը և սոցիալ-տնտեսական կայունությանը։

Հենց այս գլոբալ մարտահրավերների լույսի ներքո է, որ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և դրանց գիտականորեն հիմնավորված, ինտեգրված կառավարումը դադարում է լինել զուտ բնապահպանական նպատակադրում՝ վերածվելով ազգային անվտանգության առաջնահերթ խնդրի։ Ցավոք, մեր իրականությունում այս հարցը հաճախ ոչ միայն անտեսված է, այլև մղված երկրորդական պլան՝ չստանալով այն ռազմավարական ուշադրությունը, որն իրականում պահանջվում է՝ հատկապես պետական մակարդակով։

Այնինչ, աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ բախվում են ջրային սակավության այնպիսի սուր խնդիրների, որոնք նույնիսկ հասնում են ծայրահեղ դրսևորումների՝ վերաճելով հումանիտար և քաղաքական ճգնաժամերի։ Այդպիսի վառ օրինակ է հարևան Իրանը, որի մայրաքաղաք Թեհրանում ջրային սակավության հարցն այնքան ծայրահեղ է դարձել, որ երկրի նախագահի մակարդակով սկսել են լրջորեն քննարկել մայրաքաղաքը դեպի երկրի հարավային՝ ավելի բարենպաստ հատվածներ տեղափոխելու անհավանական թվացող, սակայն հարկադրված սցենարներ։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքակրթական կոլապսի կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների սպառումը։ Մի շարք այլ երկրներ էլ՝ հատկապես Պարսից ծոցի պետությունները կամ Միջերկրականի որոշ կղզիներ, իրենց ջրային պահանջարկը հարկադրված լուծում են բավական բարդ, էներգատար և ֆինանսապես ծայրահեղ թանկ եղանակով՝ ծովից կամ օվկիանոսից վերցրած ջուրը աղազրկելու և մաքրելու տեխնոլոգիաների միջոցով։ Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ամեն մի պետություն չէ, որ կարող է գնալ այդպիսի ֆինանսական շռայլության և իրեն թույլ տալ նման տեխնոլոգիական լուծումներ, որոնք, ի դեպ, ունեն նաև իրենց բացասական բնապահպանական հետևանքները։

Հայաստանի դեպքում, բարեբախտաբար, վիճակը փոքր-ինչ այլ է. մենք գտնվում ենք այլ մեկնարկային պայմաններում։ Մեր երկիրն օժտված է ջրային ռեսուրսներով, մասնավորապես՝ մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի զգալի պաշարներով, որոնք ճիշտ կառավարման դեպքում ոչ միայն կարող են լիովին բավարարել բնակչության և տնտեսության ներքին պահանջարկը, այլև դառնալ տնտեսական կայուն զարգացման հզոր խթան, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն այս ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում։ Խնդիրն այն է, որ մեր պարագայում հիմնական մարտահրավերը ոչ թե ռեսուրսի սակավությունն է, այլ դրա խրոնիկական ոչ ճիշտ կառավարումը։

Սա բազմաշերտ խնդիր է. մի կողմից՝ մենք ականատես ենք լինում ջրի անխնա վատնմանը՝ սկսած քաղաքային ցանցերի մաշվածությունից մինչև ոռոգման համակարգերի ցածր արդյունավետությունն ու հնացած տեխնոլոգիաները, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է աղտոտման լրջագույն գործոնը։ Այս համակարգային թերությունները փորձ է արվում լրացնել ենթակառուցվածքային լուծումներով։ Հայաստանում ջրամբարաշինության աշխատանքները շարունակվում են, նորերը կառուցվում են, հները՝ վերանորոգվում, ինչն, անշուշտ, դրական քայլ է ջրի կուտակման ու կարգավորման համար։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի տագնապալի պարադոքս։ Չնայած այս ջանքերին, յուրաքանչյուր ամառային սեզոնին` հատկապես երաշտի տարիներին, մենք կրկին բախվում ենք այն փաստին, որ ոռոգման ջրի պակաս կա։ Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ջուրն ամբարելու, պահպանելու (նվազագույնի հասցնելով գոլորշիացումն ու կորուստները) և այնուհետև, ըստ անհրաժեշտության, արդյունավետ բաշխելու ու օգտագործելու ողջ շղթան չի իրականացվում բավարար արդյունավետությամբ։ Այսինքն, խնդիրը ոչ միայն կուտակելն է, այլև կառավարելն ու տեղ հասցնելը։ Եվ այս համակարգային ձախողման ամենածանր հետևանքն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարի՝ մասնավորապես Արարատյան դաշտի ոռոգման ապահովման ողջ ծանրությունը գրեթե անայլընտրանքորեն ընկնում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վրա։

Այս պրակտիկան, որը տարիներ շարունակ արդարացվում է որպես «հարկադրված» և «անհրաժեշտ» քայլ՝ բերքը փրկելու համար, հաճախ կյանքի է կոչվում օրենքով սահմանված թույլատրելի նորմատիվներից և իրական պահանջվածից ավելին։ Այստեղ մենք բախվում ենք ազգային անվտանգության առանցքային հարցի։ Սևանա լիճը պարզապես գեղեցիկ տեսարժան վայր կամ ձկնորսության օբյեկտ չէ, այն առաջին հերթին մեր տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ, անփոխարինելի ստրատեգիական պաշարն է, որն ապահովում է մեր պետության կենսունակությունը երկարաժամկետ հեռանկարում։ Լիճը նաև էկոլոգիական հավասարակշռության երաշխավորն է և կլիմայի մեղմման գործոնը։ Սևանից յուրաքանչյուր լրացուցիչ խորանարդ մետր ջուր վերցնելը, որը կարելի էր խնայել՝ բարելավելով ջրամբարների կառավարումը կամ ներդնելով կաթիլային ոռոգում, ուղղակի հարված է այս ստրատեգիական պաշարին։ Մտահոգիչ է, որ Սևանա լճի մակարդակը միայն 2025 թվականի հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության գլխավոր, հրատապ և ռազմավարական խնդիրն այս համատեքստում պետք է լինի ոչ միայն առկա ռեսուրսների պահպանումը, այլև ջրային անվտանգության համապարփակ համակարգի կառուցումը, որի անկյունաքարը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու նրա մակարդակի կայուն բարձրացումն է։

Սա ինքնանպատակ չէ, քանի որ ավելի առողջ և բարձր մակարդակ ունեցող Սևանը ապագայում մեզ թույլ կտա ոչ միայն դիմակայել կլիմայական անխուսափելի ցնցումներին, այլև կստեղծի այն անհրաժեշտ բուֆերը, որը մեզ կարող է օգնել լուծել մեր առջև ծառացած մյուս բոլոր խնդիրները՝ գյուղատնտեսության կայուն զարգացումից մինչև էներգետիկ անվտանգություն՝ այդպիսով ամրապնդելով մեր պետության ինքնիշխանության հիմքերը գնալով ավելի ու ավելի «ջրային ծարավ» ունեցող աշխարհում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում