Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ուղիղՉինաստանը 180 մլրդ դոլար է ներդրել արտերկրում արևային էներգիայի զարգացման վրա Իշխանությունը Եկեղեցու դեմ անցել է «Պլան Բ-ի»․ Դավիթ Սարգսյան Ամանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը Տավուշի մարզում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ
Քաղաքականություն

«Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ուզում ես հաշտվել հարևանիդ հետ, որի հետ ինչ-որ պատճառով բավականին երկար ժամանակ է, ինչ վիճել եք, սկսում ես տարաբնույթ քայլեր անել կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, կրակի վրա յուղ չլցնել։ Պետությունների պարագայում խոսքը շատ ավելի խորքային գործողությունների մասին է՝ լիակատար հաշտության հասնելու համար։ Իրականության մեջ, վստահաբար, կան օրինակներ, երբ դա անելը գրեթե անհնար է։ Հիմա երկու հարևաններից մեկը՝ Ադրբեջանն, անընդհատ յուղ է լցնում կրակի վրա, անգամ հիմա, երբ իբր երկու երկրների ղեկավարները խաղաղություն են հաստատում։ Իր ողջ էությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, թե որն է իր պատկերացրած խաղաղությունը, Իլհամ Ալիևը մեկ հայտարարությամբ հօդս է ցնդեցնում Փաշինյանի՝ խաղաղության օրակարգի բոլոր միֆերը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ «ՀայաՔվեն» քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը իրական խաղաղության չի պատրաստվում և իրական խաղաղություն չի ուզում մի քանի պատճառներով։ «Առաջին պատճառն այն է, որ Իլհամ Ալիևը, որը բռնապետ է և բռնապետական երկրի ղեկավար, խնդիր ունի իր պետության տնտեսական ցածր ցուցանիշները, սոցիալական վատ վիճակը կոմպենսացնել ազգայնամոլական տրամադրություններով, և դրանք, իհարկե, ուղղված են ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Բաքվում տեղի ունեցած վերջին շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Մյուս հանգամանքն այն է, որ երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հատկացումները, բյուջեի մեջ ռազմական բաղադրիչի տեսակարար կշռի աճը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ երկիրը սիստեմատիկ ձևով պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի կամ ստիպելու, որ Հայաստանը հերթական կապիտուլ յացիան ընդունի։ Երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանի ազգակերտման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Այդ պետության մեջ մարդկանց շրջանում շարունակվում է կեղծ և արհեստական ազգային ինքնություն ներարկելու գործընթաց։ Այդ գործընթացը կառուցվում է «ընդդեմ հայերի» սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նրանց ազգային ինքնությունը կառուցվում է ոչ թե հանունի, այլ ընդդեմի սկզբունքով, և այդ ընդդեմը մենք ենք՝ հայ ժողովուրդը։ Հայաստանում այդ ամեն ինչին զուգահեռ տեղի է ունենում հակառակը։ Հայաստանում ազգային ինքնության վերախմբագրում է տեղի ունենում, որի էությունն ազգային հպարտությունը թուլացնելն է, այն, որ մատաղ սերունդը չկարևորի իր ազգային ինքնությունը և թվացյալ խաղաղության մեջ ապրի իբրև սպառող։ Մեզ մոտ այդ ամենն ընթանում է ավելի շատ դեպի սպառողական հասարակություն։ Այս երկու գործընթացները խորացնում են անհավասարակշռությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այսօրվա պատերազմները զուտ զորքերի միջև տեղի ունեցող պատերազմներ չեն։ Զորքերի միջև ռազմական բախումների հարցում շատ կարևոր է դառնում հասարակական համախմբվածության հանգամանքը։ Ադրբեջանի պարագայում տեսնում ենք հետևողական քայլեր հանրային համախմբում իրականացնելու համար, որը ուղղված է Հայաստանի դեմ։ Հայաստանի պարագայում տեսնում ենք հանրությանը պառակտելու, բոլոր հնարավոր միավորող գաղափարները, ինստիտուտները կազմաքանդելու գործընթաց, ինչը վերջին ամիսներին հատկապես դրսևորվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող արշավով և ավելի ու ավելի խորացնում է պառակտվածությունը հայ ժողովրդի մեջ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Թվում է՝ իշխանության քայլերը հստակ են, նորություն չեն, ինչպես նշվում է, ամեն ինչ ասվել ու քննարկվել է։ Թվում է՝ ասվել են բոլոր հնարավոր ու անհնարին ստերը, հնչել են տարաբնույթ մանիպուլ յացիաները, բայց Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հայտարարում է, թե «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը բացառապես կորցնողի դերում է եղել, այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Ո՞ւմ համար են հնչում այս մանիպուլացնող հայտարարությունները։ «Մեր հայրենակիցների մի մասը, ցավոք, գտնվում է այն վիճակում, երբ իրականությունը պատկերացնում է, ընդունում ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում ընկալել, ընդունել։ Սա կոչվում է ցանկալին իրականության տեղ ընդունելու մոտեցում։ Նա կարողանում է հեշտությամբ մանիպուլացնել մեր ազգաբնակչության այդ հատվածին, որովհետև բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի, մարդիկ ուզում են հանգիստ, ստեղծագործական աշխատանքով զբաղվել և ապրել։ Նա ուսումնասիրում է այդ ամենը, գիտի՝ մարդկանց քանի տոկոսն է իրականությունը իրականության տեղ ընկալում, քանի տոկոսն է իրականությունը ցանկալիի տեղ ընկալում, և հետևողականորեն աշխատում է։ Սա կարճաժամկետ մարտավարություն է իր կողմից, որպեսզի մինչև ընտրությունները հնարավորինս պահպանի եղած տրամադրությունները, որ մարդիկ մինչև ընտրություններն առնվազն հավատան, որ խաղաղություն է լինելու։ Ի դեպ, այդ հարցում ադրբեջանցիներն իրեն աջակցում են, նրանք, այսպես կոչված, ֆորա են տալիս վերարտադրվելու համար, և այդ պատճառով է նաև, որ ինչ-որ մի կարճ ժամանակամիջոց լարումներ տեղի չեն ունենում, բայց մենք կարճ հիշողություն չունենք։ Նույն ձևով կարող ենք հիշել, օրինակ՝ 2018 թվականը։ Այդ տարվա սեպտեմբերին, երբ Դուշամբեում հանդիպեցին վերելակի մեջ, խնդրեց Ալիևին, որպեսզի ինչ-որ մի ժամանակ լարումներ չլինեն սահմանում, Ալիևը կատարեց իր խնդրանքը և ձեռք բերեց կառուցողական կողմի իմիջ, բայց, միևնույն ժամանակ, պահանջներ դրեց, որ Արցախը հանձնի։ Տեսանք արդյունքը, որ ընդամենը մի քանի ամիս՝ մինչև 2019 թվականի գարունը տևեց, այսպես կոչված, «խաղաղություն» վիճակը, որից հետո նորից շարունակվեցին սրացումները՝ հասնելով պիկին 2020 թվականի հուլիսին, այնուհետև՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պարզ է, չէ՞, որ Ալիևը նույն Ալիևն է, ադրբեջանական հասարակությունը նույն հասարակությունն է, և «խաղաղության» կարճատև գործընթացը չի կարող երկար շարունակվել, քանի դեռ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել ադրբեջանական հասարակության ինքնության մեջ, քանի դեռ նրանք շարունակում են մեր հանդեպ թշնամություն տածել, քանի դեռ այդ թշնամությունը բորբոքվում է նրանց իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» արհեստական թեզի, մեր տարածքներն ադրբեջանական անուններով կոչելու և նրանց վրա հավակնություններ ներկայացնելու գործընթացի շրջանակներում»,նշում է մեր զրուցակիցը։

Պատահական չէ, որ, շատերի հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանի համար 2026 թվականին իշխանության մնալը կյանքի ու մահվան կռիվ է լինելու։ «Նրանք գիտեն, որ շատ կոպիտ ձևով խաբել են մեր բնակչությանը, մեր հայրենակիցներին, ինչ խոստումներ տվել են, ոչ մեկը չեն իրականացրել։ Հակառակը՝ խոստացել են անվտանգություն, բայց ավելի վտանգված ենք, քան երբևէ, խոստացել են Արցախի կարգավիճակին ուղղված քայլեր, բայց Արցախն ամբողջությամբ այս պահին ժամանակավորապես կորցրել ենք, խոստացել են ժողովրդավարություն, բայց Հայաստանը խորանում է բռնապետության ճիրանների մեջ, խոստացել են բարեկեցություն, բայց այսօր թոշակառուները, որոնք ամենամեծ խավն են Հայաստանում՝ 502 հազար մարդ, 2018 թվականի համեմատ ավելի վատ վիճակում են ապրում, և նրանց կենսաթոշակը շատ հեռու է նվազագույն սպառողական զամբյուղից։ Հասկանում են, որ այս ամենի համար պատասխան են տալու։ Հասկանում են, որ մեղավորություն ունեն պատերազմի սանձազերծման, այդքան մեծ թվով զոհեր ունենալու հարցում, մեծ մեղավորություն ունեն այն հարցում, որ կարող էին կանխել պատերազմը, բայց դա չարեցին պոպուլիստական նկատառումներից ելնելով։ Հասկանում են, որ պատասխանատվություն գալու է դրա համար, և անում են ամեն ինչ, որ այն չգա։ Ամեն ջանք ներդնում են, որ վերարտադրվեն՝ որպես իշխանություն, որպեսզի ամբողջ իրավապահ, դատական համակարգը վերցնեն իրենց տոտալ վերահսկողության տակ, որ իրենք պատասխանատվության չենթարկվեն, շարունակեն կառավարել։ Իրենք Հայաստանը ավտորիտարիզմից վերածելու են բռնապետության։ Մեր խնդիրն է այս ընտրություններում անել ամեն ինչ՝ թույլ չտալու նման զարգացումը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում