Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՁուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

«Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները հայ հասարակությանը հավաստիացնում են, որ խաղաղությունը եկել է մեր տարածաշրջան, այն հաստատված է, ավելին՝ «լայնորեն քայլում է»։ Բայց բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հարցազրույց, մամուլի ասուլիս, ելույթ, անգամ մեկ ձևակերպում, որ վերստին համոզվենք՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե, այսպես կոչված, խաղաղության գործընթացը ինչի՞ մասին էր, արդյոք դասական քաղաքագիտությունը սրա վերաբերյալ ունի՞ տեսակետ, թե՞ ինչոր նոր հեծանիվ ենք հորինելու։ «Եթե դիտարկենք քաղաքագիտության և կոնֆլիկտաբանության դիտանկյունից, ապա, պայմանական ասենք, սա խաղաղություն է իշխող էլիտաների և ոչ թե ժողովուրդների միջև։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։ Ամենափոքր էլեմենտները նույնիսկ խոսում են այն մասին, որ սա պահի ազդեցությամբ կնքված փաստաթուղթ է, որն այդ պահին որոշակի շահեր է վերաձևում։ Մասնավորապես, մինչև օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումը և այլն, մեր հասարակությունը տեղյակ չէր՝ ինչ և ինչպես է տեղի ունենալու։ Սա վկայում է այն մասին, որ հասարակությունը մասնակիցը չի եղել, այսպես կոչված, խաղաղության գործընթացի, և սա ինդիկատոր է այն մասին, որ ժողովուրդների միջև խաղաղության մասին խոսել ուղղակի հնարավոր չէ։ Խոսել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին՝ քաղաքագիտական անգրա գիտություն կլի նի, որովհետև կոնֆլիկտի բուն առարկան, խնդիրը լուծված չէ։ Կոնֆլիկտը կարելի է համարել սառեցված, բայց ոչ երբեք լուծված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նա հիշեցնում է՝ մոտավորապես 70 տարի՝ Խորհրդային Միության իշխանության տարիներին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ամրագրելով և Արցախի հայությանը որոշակի իրավունքներ վերապահելով՝ խնդիրը չէր լուծվել, այն սառեցվել էր։ «Հիմա նույն գործընթացն է առանց էական բացառության։ Կոնֆլիկտը սառեցվել է, կոնֆլիկտածին երևույթը՝ մնացել։ Եթե կոնֆլիկտածին երևույթը մնացել է, նշանակում է՝ հարատև խաղաղություն ասելն արդեն իսկ քաղաքագիտական անգրագիտություն է հատկապես կոնֆլիկտաբանության տեսանկյունից։ Հետևաբար, եթե վերլուծելու լինենք վաշինգտոնյան փաստաթուղթը, այն ժամանակավորապես ֆիքսել է Հարավային Կովկասում հաստատված ստատուս քվոն, որի առանցքում դրվել են կոմունիկացիոն շահերը։ Քաղաքական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, ժողովրդագրական շահերը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից սպասարկված չեն, արդարություն հաստատված չէ։ Ուստի, խաղաղություն ասվածը մեծ ճոխություն կլինի այս պարագայում։ Ադրբեջանում սա հրաշալի հասկանում են։ Քանի որ ադրբեջանական իշխանությունները խնդիր չունեն հասարակությանը խաբելու խաղաղության մասին կենացներով, այլ խնդիր ունեն բացառապես միջազգային հանրությանը համոզելու, որ իրենք խաղաղարար կողմ են, դրանով պայմանավորված ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կարող են անել՝ առանց էապես մտահոգվելու, թե ներքին լսարանի շրջանում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Այլ է Հայաստանի Հանրապետության պարագայում։ Հայաստանի իշխանությունները, որպես իրենց քաղաքական հաղթաթուղթ, օգտագործել և օգտագործում են խաղաղությունը. իբրև թե այս իշխանությունը հայ ժողովրդին բերել է խաղաղություն։ Եվ սա է պատճառը, որ ամեն առիթով Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացնել Ադրբեջանի ռազմատենչ, երբեմն ծավալապաշտական հայտարարությունները՝ նույնիսկ մեղադրելով հայ ժողովրդին իր ազգային տենչերի, արդարության ընկալման մեջ և այլն։ Այն վարքագիծը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, ավելին չէ, քան ցանկությունը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ներկայացնելու, որ իրենք հայ ժողովրդի համար բերել են խաղաղություն, հակադրելու այլ ուժերի միջև խաղաղության և, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունների թեզը, համոզելու ժողովրդին, որ եթե իրենք չընտրվեն ընտրություններում, ապա կլինի պատերազմ։ Իսկ հետպատերազմական վիճակում գտնվող հասարակությունը (կամ հետկոնֆլիկտային, չնայած հետկոնֆլիկտային չէի ասի, որովհետև դեռևս կոնֆլիկտի հանգուցալուծում չունենք), որը ենթարկվել է բազմաթիվ հոգեբանական ազդեցությունների, տեսել է տեղեկատվական պատերազմից մինչև ակտիվ պատերազմի փուլեր, հոգնել է պատերազմներից, և իր համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել։ Սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ եթե վաղն Ադրբեջանը, Աստված մի արասցե, հարձակվի Հայաստանի վրա, մեր երկրի իշխանությունները դա այնպես են մեկնաբանելու, որ մեղավորը դարձյալ մենք ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այն թեզերը, որոնք այսօր գեներացվում են, բացառապես իշխող քաղաքական ուժի անձնական և խմբային շահերին են վերաբերում։ «Մյուս կողմից՝ Ադրբեջանի հայտարարությունները ոչ թե հիփոթետիկ, օդում ասված հայտարարություններ են, այլ վաղուց արմատավորվող, ադրբեջանական քաղաքական իշխող էլիտայի կողմից հովանավորվող թեզեր են։ Պատահական չէր, որ Ալիևը Սևանի մասին իր հայտնի հայտարարությունն անում էր Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նաև հրահանգեց, որ պետք է Հայաստանի տեղանունների ադրբեջանականացման ուղղությամբ ադրբեջանցի գիտնականները կատարեն ավելի մեծ աշխատանք, ինչը, բնականաբար, վերբալ, նաև վիզուալ մակարդակում Հայաստանի Հանրապետության տարածքների յուրացման առաջին էտապն է, որը մենք տեսել ենք Արցախի պարագայում, և հիմա հաջորդիվ փորձելու են դա լեգիտիմացնել միջազգային գիտական, այնուհետև քաղաքական հարթակներում, իսկ վերջին փուլը, ցավոք, գիտենք, որն է լինում»,-ասում է քաղաքագետը։

Խաղաղության քարոզին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունները ներհասարակական՝ անասելի չափերի հասնող ատելություն են գեներացնում, թշնամանք Եկեղեցու և հոգևորականների, հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Եկեղեցու պարագայում այն հանդիպում է հանրության հակազդմանը, որը գուցե բնազդային մակարդակով է զգում տեղի ունեցողի խորքային պատճառները։ «Եթե առանձին վերցրած Եկեղեցին դիտարկենք, գուցե պատկերը մի փոքր այլ լինի, բայց պետք է ավելի լայն և խոր դիտարկենք։ Այդ պարագայում կտեսնենք, որ այստեղ խնդիրը ոչ թե պարզապես Եկեղեցուն է վերաբերում ինքնին, այլ, ընդհանրապես, հայության մոբիլ իզացիոն ռեսուրսին։ Մեր թշնամիների թիվ մեկ խնդիրը դեռևս մինչև պատերազմը եղել է այն, որ մեր մեջ տեսակետների և պատկերացումների տարաբաժանում սերմանեն, որին արդեն հաջորդելու է եկել պառակտված ազգին շատ հեշտ հաղթելու իրենց ռազմավարական ծրագիրը։ Գրեթե բոլոր տեսաբանները հիմնավորված են համարում, որ որևէ պետություն կամ հասարակություն նվաճելու համար նախ և առաջ պետք է այդ հասարակությունը պառակտել, ներքին թշնամական խմբեր ստեղծել և դրանց միջոցով քայքայիչ աշխատանքներ տանել։ Քայքայիչ աշխատանքներին հաջորդում է պառակտված հասարակությունը գրավելը, բայց նաև վստահ լինելը, որ այդ պարագայում ներքին դիմադրության ռեսուրսը չափազանց սակավ կլինի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում