Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Համայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ինչպես խոստացել էի՝ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Սիրելի՛ ընկերներ,
 
ինչպես խոստացել էի՝ այս ձևաչափով պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները։ Նպատակն է՝ առավել թափանցիկ ու համակարգված ներկայացնել կատարված աշխատանքն ու այն ուղղությունները, որոնց վրա կենտրոնացած ենք այս փուլում։
 
1․ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը
 
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթը սպասվածից ավելի մեծ արձագանք գտավ․ ստացել ու շարունակում ենք ստանալ հարյուրավոր հայտեր ու առաջարկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից, քաղաքամայր Երևանից և արտերկրում բնակվող հայ երիտասարդներից։ Դրանք վերաբերում են երիտասարդության առջև կանգնած ամենակարևոր հարցերին՝ կրթություն, զբաղվածություն, հայրենադարձություն, առողջ ապրելակերպ։ Այս պահին ձևավորվել է ծանրակշիռ և պրոֆեսիոնալ հանձնախումբ, որը նոյեմբերի 16-ից հետո կսկսի լավագույն առաջարկների ընտրությունը։ Քանի որ սա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագիր է, 100 տոկոսով երաշխավորված է հայտերի ուսումնասիրման գործընթացի արդարությունը։ Ընթացքի մասին կտրամադրեմ հավելյալ տեղեկատվություն:
 
2․ Թմրամոլության դեմ պայքարը
 
Այս թեման մեր օրերի ամենացավալի ու վտանգավոր մարտահրավերներից է։ Ցավոք, ոչ ոք դրանից ապահովագրված չէ։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո մարզաշխարհի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել միավորել ուժերը՝ պայքարելու այս չարիքի դեմ։ Գագիկ Ծառուկյանի համար այս աղետի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթությունների շարքում է, որտեղ չկա որևէ կոմպրոմիս։ Մեր միջավայրը, մեր տներն ու մեր քաղաքները օր առաջ թմրամիջոցների տարածումից մաքրելու գործընթացը պետք է յուրաքանչյուրիս ու բոլորիս գործը լինի։ Մենք կանգնած ենք առողջ սերունդ ձևավորելու պատասխանատվության առաջ և այս պայքարում յուրաքանչյուրիս դերակատարումը վճռորոշ է։
 
3․ Նոր նախաձեռնություն՝ վիրավորում ստացած զինծառայողների համար
 
Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀԱՕԿ նախագահի օգնական նշանակված, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանի առաջին ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած մի խումբ երիտասարդներ արդեն սկսել են անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։ Այս նախաձեռնությունն ապացուցում է՝ ուժը, կամքը և հավատը սահմաններ չունեն։