Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ուղիղՉինաստանը 180 մլրդ դոլար է ներդրել արտերկրում արևային էներգիայի զարգացման վրա Իշխանությունը Եկեղեցու դեմ անցել է «Պլան Բ-ի»․ Դավիթ Սարգսյան Ամանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը
Քաղաքականություն

Արմեն Գևորգյանն արձագանքել է «Առաջարկ Հայաստանին». ինչպես է պատկերացնում ՀՀ անվտանգությունը

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները։

I. «Անվտանգության կուտակման» դոկտրին. ընդհանուր սկզբունքներ

Հայաստանի անվտանգությունը չպետք է դիտարկել որպես ստատիկ վիճակ, այլ՝ որպես պետության դիմադրողականությունն ու անվտանգությունը ձևավորող ռեսուրսների, շերտերի և առավելությունների անընդհատ կուտակման գործընթաց։ Անվտանգության կուտակման դոկտրինը երկարաժամկետ ռազմավարություն է, որի միջոցով Հայաստանը ստեղծում է ազգային և տարածաշրջանային դիմադրողականության ամուր համակարգ՝ ոչ թե ակնթարթային դաշինքների և հռչակագրերի միջոցով, այլ՝ անվտանգության նոր շերտերի հետևողական ավելացման՝ ռազմականից և տնտեսականից մինչև մշակութային և քաղաքակրթական։ Յուրաքանչյուր նոր քայլ ամրապնդում է նախորդը, և ոչ՝ փոխարինում դրան։ Սա «+1»- ի տրամաբանությունն է, և ոչ՝ «-1»-ի։ Բազմաշերտ մոտեցումների վրա հիմնված այս դոկտրինը թույլ է տալիս քայլ առ քայլ ստեղծել մի համակարգ, որտեղ սպառնալիքները չեզոքացվում են, իսկ ռիսկերը վերածվում են նոր հնարավորությունների։

Անվտանգության նման դոկտրինը և Արցախի կորստից հետո Հայաստանի (ստանձնելիք) առաքելությունը` երկրի համար հիմք են ստեղծում ոչ միայն աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ չտարրալուծվելու, այլև՝ որպես քաղաքակրթական և քաղաքական միավոր ամրապնդվելու համար, առանց պատրանքների, բայց՝ հստակ ռազմավարությամբ։

• Ռազմավարական նպատակ. Հայաստանի առավելությունների ֆիքսում և զարգացում: Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ, գլոբալ ցանցեր: Այն պետք է կամուրջ դառնա տարբեր ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Արևմուտքի միջև, և օգտագործի իր աշխարհագրությունը որպես ռազմավարական առավելության գործոն, այլ ոչ՝ որպես խոցելիություն:

Փոքր ազգերը կարող են կառուցել դիմադրողականության սեփական ճարտարապետությունը: Հայաստանի համար սա նշանակում է՝ մնալ Հայկական աշխարհի միջուկը, ամրապնդել սփյուռքը, զարգացնել սեփական մրցակցային առավելությունները և մտորել ազգային պետության նոր առաքելության մասին:

Հիմնական տարրը կլինի բազմաշերտ երաշխիքների համակարգը, որը ստացվում է տարբեր ազդեցության կենտրոնների միջոցով:

Հենց այդ պատճառով էլ Վաշինգտոնի համաձայնագրերը խաղաղություն չեն, այլ՝ Հայաստանի անվտանգության մեջ պոտենցիալ ներդրում: Ավելին, դրանք պետք է արդյունավետորեն օգտագործվեն: Բայց միայն դրանց և դրանց հանրային առաջխաղացման վրա հույս դնելը նշանակում է՝ ապրել խաղաղության մշտական պատրանքների մեջ: