Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթերՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Հայաստանն առաջին անգամ ներկայացավ համաշխարհային հարթակում՝ պետություն-մասնավոր գործակցային բարձր մակարդակով․ Վարդան Ջհանյանը՝ London mining week-ի մասին Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը. ուղիղՉինաստանը 180 մլրդ դոլար է ներդրել արտերկրում արևային էներգիայի զարգացման վրա Իշխանությունը Եկեղեցու դեմ անցել է «Պլան Բ-ի»․ Դավիթ Սարգսյան Ամանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը Տավուշի մարզում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ Նոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը
Քաղաքականություն

Խաղաղության պատրանքի տակ՝ վտանգավոր լռություն

Հայաստանում իշխանությունը շարունակում է իր քարոզչական գիծը՝ ներկայացնելով խաղաղությունը որպես արդեն կայացած փաստ։ Սակայն իրականությունը, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների զարգացումները, շատ ավելի բարդ ու վտանգավոր է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հանրությանը փորձում են համոզել, որ պատերազմը վերջնականապես անցյալում է, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն շաբաթ հրապարակավ կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Փաստացի՝ այն, ինչ մեր իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղության խոսույթ, վերածվել է լռության քաղաքականության՝ այն դեպքում, երբ Բաքուն ակտիվորեն պատրաստվում է նոր ագրեսիայի։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն պաշտպանում երկրի շահերը, այլև հաճախ ակամայից նպաստում են Ալիևի քարոզչությանը.
«Նրանք ՀՀ շահը պաշտպանելու ունակ չեն, դա փաստ է, բայց կարիք չկա անել այնպիսի անհարկի ու վտանգավոր համեմատություններ, որոնք փաստացի նորմալ են դարձնում Ադրբեջանի զավթողական խոսույթները։ Եթե չեն կարող պատշաճ արձագանքել, գոնե թող լռեն։ Դա ավելի գնահատելի կլինի»,- ընդգծել է Հայրապետյանը։

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն արդեն դուրս են եկել դիվանագիտական շրջանակներից․ դրանք բացահայտ ուղղված են Հայաստանի սուվերեն տարածքներին։ Ալիևը խոսում է «պատմական ադրբեջանական հողերի» մասին՝ ներառելով Սյունիքը, Տավուշը և անգամ Երևանը։ Այդ ամենը ուղեկցվում է պետական քարոզչությամբ, որն արդեն դարձել է ինստիտուցիոնալացված քաղաքական գիծ։ Հայրապետյանի դիտարկմամբ, եթե նման խոսույթները ժամանակին չկանխվեն, դրանք անխուսափելիորեն կվերածվեն նոր ագրեսիայի՝ ինչպես դա եղավ Արցախի դեպքում։

Թեև փորձագետը ներկայում ռազմական գործողությունների անմիջական վտանգ չի տեսնում, նա -զգուշացնում է՝ Ադրբեջանի կողմից հստակ նախապատրաստական գործընթաց է ընթանում, որը կարող է ցանկացած պահի վերածվել հարձակման։ Հատկապես մտահոգիչ է այն, որ հայկական կողմը շարունակում է թուլացնել իր պաշտպանական համակարգը՝ հանուն «խաղաղության օրակարգի» ցուցադրական պահպանումի։

Տաթևիկ Հայրապետյանը շեշտել է նաև, որ ԱՄՆ միջնորդությունը՝ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, կարող էր դառնալ Ալիևին զսպելու իրական գործիք, սակայն Երևանը կրկին մսխում է այդ հնարավորությունը․
«Թրամփը այն ղեկավարն է, ումից Ալիևը զգուշանում է։ Սա պետք է օգտագործել Ալիևին զսպելու համար։ Փոխարենը իշխանությունները զբաղված են ներքին հակասություններ սրելով՝ եկեղեցու դեմ արշավով, բանակի թուլացմամբ, հասարակության պառակտմամբ։ Արդյունքում՝ ոչ միայն խաղաղություն չենք ունենում, այլև կորցնում ենք այն նվազագույն լծակները, որոնք կարող էին մեզ պաշտպանել»։

Այս համատեքստում նույնիսկ գերիների հարցը մնում է չլուծված, ինչը վկայում է, որ իշխանությունը չի կարողանում իր առջև դրված նվազագույն ազգային խնդիրները լուծել՝ անկախ արտաքին հովանավորների աջակցությունից։

Հայաստանը կանգնած է լռության վտանգավոր գնի առաջ։ Երբ խաղաղության պատրանքը դառնում է պետական քաղաքականություն, իսկ ազգային ինքնապաշտպանության բնազդը՝ «հին մտածողության մնացորդ», պատերազմը դառնում է ժամանակի հարց։ Խաղաղությունը չի հաստատվում լռությամբ կամ զիջումներով, այն հաստատվում է ուժով, արժանապատվությամբ և ազգային գիտակցությամբ։ Իսկ եթե իշխանությունը չի խոսում, խոսելու է Ալիևը՝ մեր տարածքների մասին։