Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Քաղաքականություն

Խաղաղության պատրանքի գինը՝ Հայաստանի սուվերենության կորուստը

Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է ալեկոծվել իշխանության կողմից օրեցօր աճող բռնաճնշումների, ձերբակալությունների և մարդկանց անձնական տիրույթ ներթափանցումների հետևանքով։ Չնայած այս աննախադեպ իրադարձություններին՝ հանրության մի հատված շարունակում է հավատալ խաղաղության մասին պատրանքներին՝ այդ խաղաղության բանալին կապելով Վաշինգտոնյան փաստաթղթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հովանավորության» հետ։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը, «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում, այդ փաստաթուղթը գնահատում է որպես հակահայկական և սուվերենության խիստ սահմանափակման գործիք։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան գործընթացը ոչ թե բանակցությունների, այլ «քաղաքագիտական աճպարարության» արդյունք էր.
«Հայաստանը ոչինչ չստացավ, իսկ փաստացի իր ինքնիշխանությունը հանձնեց երրորդ երկրին՝ Միացյալ Նահանգներին կամ անգլո-սաքսոնական բլոկին՝ Հայաստանի տարածքով միջանցք ձևավորելու նպատակով։ Անվանեք դա «Trip», Զանգեզուրի միջանցք կամ այլ կերպ՝ էությունը չի փոխվում։ Այս փաստաթղթով Հայաստանը համաձայնել է իր տարածքով անցնող բեռների և մարդկանց ստուգումը հանձնել երրորդ կողմի՝ ամերիկյան օպերատորի վերահսկողությանը»։

Աբովյանի համոզմամբ՝ սա ոչ թե ներդրումային կամ խաղաղության ծրագիր է, այլ ուղղակիորեն ՀՀ սուվերենության կրճատման գործընթաց.
«Նույն Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ «Trip»-ը բաց տեքստով անվանել էր միջանցք։ Բայց հայկական կողմը լուռ էր։ Եթե նույնը աներ Ռուսաստանը, իշխող թևում աղմուկը աննկարագրելի կլիներ։ Այսինքն՝ իշխանությանը պետք է թուղթ, որտեղ գրված է խաղաղություն, իսկ ստորին տողում՝ ինքնիշխանության կորուստ։ ԱՄՆ-ին այդ փաստաթղթի բարոյահոգեբանական բովանդակությունը հետաքրքիր էլ չէ։ Թրամփը անգամ չի հիշում՝ ում հետ է ստորագրել, բայց հրաշալի գիտի, որ Իրանի սահմանին ստանում է ազատ գործողության հարթակ։ Սա բացարձակ հակահայկական փաստաթուղթ է, որն ամբողջությամբ ծառայում է Թուրքիա-Ադրբեջան և անգլո-սաքսոնական շահերին»։

Աբովյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է հերթական անգամ խաբել ժողովրդին՝ ներկայացնելով այդ փաստաթուղթը որպես խաղաղության ձեռքբերում.
«Փաստորեն, Հայաստանի կառավարությունը գործում է որպես կոլաբորացիոնիստական վարչակարգ՝ սահմանափակ ինքնիշխանություն ունեցող սուբյեկտ, որը գործում է Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի հովանավորության ներքո։ Սա փաստացի հանձնում է Հայաստանի շահերի և պետականության հիմքերը»։

Աբովյանը նաև ընդգծում է, որ այսօր Հայաստանում քաղաքացիները ենթարկվում են իրական տեռորի՝ իրենց կարծիքը հայտնելու համար.
«Հայաստանը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան երբեք իր պատմության ընթացքում չի եղել։ Ժողովրդավար երկրում մարդկանց չեն ձերբակալում, չեն վախեցնում, չեն ենթարկում տեղեկատվական բռնության։ Այն պահից, երբ 2022-ին Հայաստանը փաստաթղթով ընդունեց Արցախը Ադրբեջանի մաս, ժողովրդավարությունը ավարտվեց։ Դրանից հետո սկսվեց համակարգված քաղաքական հալածանք՝ ընդդիմադիրների, հոգևորականների, համայնքապետերի, լրագրողների նկատմամբ»։

Նրա համոզմամբ՝ իշխանության այս վարքագիծը տեղավորվում է արտաքին ուժերին հաճոյանալու և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին ծառայելու տրամաբանության մեջ.
«Այս իշխանությունը դիտարկվում է որպես պատմական շանս՝ վերջնականապես փակելու հայկական հարցը։ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են հենց այս իշխանության վերարտադրմամբ, քանի որ այն գործում է նրանց տրամաբանությամբ։ Իսկ երբ իշխանությունը հանձնում է պետական շահը օտար ուժերի ազդեցությանը, խոսել ժողովրդավարությունից՝ պարզապես աբսուրդ է»։

Աբովյանի ձևակերպմամբ՝ Հայաստանում խաղաղության մասին խոստումները դարձել են իշխանության քարոզչական գործիք, իսկ դրա գինը կարող է լինել Հայաստանի սուվերենության անդառնալի կորուստը։