Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ» «Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ» Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտըՍամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքից«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է կարճատև մառախուղ. ինչ եղանակ կլինի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ ՍարգսյանՆորմալ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն Նիկոլի, այլև իրար դեմ են մրցակցում. Հովհաննես ԻշխանյանԱնասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքվից եկող «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս» Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս ապրել և դիմանալ գիշատիչ միջավայրում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Ադրբեջանը և Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա. Արմեն ՄանվելյանՆոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրն է. ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին օրվա կապակցությամբԼռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները
Քաղաքականություն

Երբ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը բացարձակ պաշտպանված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը մարդկության առջև բացել է աննախադեպ հնարավորություններ՝ հաղորդակցության, ինֆորմացիայի փոխանակման, ինքնադրսևորման ու ստեղծագործական ազատության համար, սակայն այդ նույն ժամանակաշրջանը մարդկությանը կանգնեցրել է մեկ այլ խորքային ու համընդհանուր սպառնալիքի առջև, այն է՝ անձնական կյանքի գաղտնիության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության աննախադեպ խաթարումը։

Յուրաքանչյուր անձի անքակտելի իրավունքն է ունենալ իր անձնական և ընտանեկան կյանքի, տարածքի անձեռնմխելիություն, ինչպես նաև նամակագրության գաղտնիություն։ Այս սկզբունքը, որ ամրագրված է թե՛ համաշխարհային՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ու մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերով, թե՛ ազգային սահմանադրություններով ու օրենսդրությամբ, այսօր ամեն օր դրվում է կասկածի տակ ոչ միայն անհատների անփութությամբ, այլ հատկապես համակարգված, երբեմն էլ միտումնավոր գործողությունների հետևանքով։

Անցած տասնամյակներում անձնական կյանքի գաղտնիության խախտումները հիմնականում դրսևորվում էին բացառիկ դեպքերում՝ օրենքի խախտման, պետական անվտանգության սպառնալիքի կամ դատական որոշման պարագայում, սակայն վերջին տարիներին այդ խախտումները դարձել են ոչ միայն պարբերական, այլև զանգվածային բնույթ են ձեռք բերել։ Այսօր շատերն ամենօրյա ռեժիմով բախվում են այն խնդրին, որ իրենց անձնական տարածքը, ընտանեկան ու մասնավոր հարաբերությունները, նույնիսկ մտքերն ու հույզերը կարող են դառնալ հանրային քննարկման կամ շահարկման առարկա՝ առանց իրենց թույլտվության։

Այս երևույթի առանձնահատկությունը ոչ միայն տվյալների արտահոսքի հաճախականությունն ու ծավալն է, այլև այն, որ անձնական կյանքի խախտումները դարձել են հանրային կյանքի մի մաս, այդ թվում՝ տեղեկատվական հարթակներում, ավելին՝ նույնիսկ քաղաքական պայքարի գործիք։ Առանց թույլտվության մարդկանց կարող են նկարահանել տարբեր վայրերում, ձայնագրել մասնավոր զրույցները, տարածել անձնական նամակագրությունները կամ լուսանկարները՝ հաճախ նպատակային վարկաբեկման կամ ճնշման համար։ Այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական հոսքերի արագության ու ծավալային հատկանիշներով, երբ մի տեղեկություն կարող է վայրկյանների ընթացքում հասնել տասնյակ հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց, իսկ դրա վերջնարդյունքը կարող է լինել անձի բարոյական, հոգեբանական, սոցիալական և անգամ մասնագիտական վնասը։

Անձնական կյանքի գաղտնիության խախտումը լուրջ մարտահրավեր է ոչ միայն բարոյական տեսանկյունից, այլև քաղաքական և իրավական հարթությունում։ Երբ անձի կյանքի մանրամասները, ընտանեկան հարաբերություններն ու հաղորդակցությունները դառնում են հանրային սեփականություն՝ առանց իրենց համաձայնության, դա ընդամենը մեկ մարդու իրավունքների խախտում չէ։ Դա հարված է ամբողջ հանրության վստահությանը պետության, իրավական համակարգի և, ընդհանուր առմամբ, հասարակության արժեհամակարգի նկատմամբ։ Եթե մարդը չի կարող վստահ լինել, որ իր մասնավոր կյանքը պաշտպանված է՝ անկախ իր դիրքից, պաշտոնից կամ հանրային ճանաչվածությունից, ապա հասարակությունը դադարում է լինել անվտանգ և ազատ։ Այս իրականությունը ստեղծում է անվստահություն ոչ միայն անհատների, այլև ինստիտուտների միջև, խաթարում է հանրային համերաշխությունն ու իրավական պետության հիմքերը։

Այս խնդիրը հատկապես սրվում է այն ժամանակ, երբ անձնական կյանքի գաղտնիության խախտումները դառնում են քաղաքական գործիք։ Տեղեկատվական հարձակումների, մանիպուլ յացիաների, շանտաժի, վարկաբեկման կամ հանրային ճնշման նպատակով տարբեր խմբեր, այդ թվում՝ քաղաքական ուժեր, հաճախ են օգտագործում անձնական կամ ընտանեկան կյանքի տվյալները։ Սա հատկապես բնորոշ է իշխանություն ներկայացնող ուժերին, որոնք ունեն հասանելիություն հատուկ կառույցների կողմից իրականացված «գործողություններին»: Սրա օրինակները, ցավոք, հաճախակի են դարձել Հայաստանում, երբ լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր ձայնագրություններ ու տեսանյութեր, որոնք մեծամասամբ, ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել նույն հատուկ ծառայությունների միջոցով ու, «չգիտես ինչպես», հայտնվել են իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներում:

Այսպիսի պրակտիկան ոչ միայն անընդունելի է բարոյական և իրավական տեսանկյունից, այլև վտանգավոր է երկրի համար՝ թուլացնում է ազգային անվտանգությունը, հասարակական վստահությունը և պետական ինստիտուտների հեղինակությունը։ Ի վերջո, նմանատիպ միջադեպերը կարող են օգտագործվել նաև արտաքին ուժերի կողմից՝ դիվերսիոն, քարոզչական կամ շանտաժային նպատակներով, ինչը արդեն վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի։ Անձնական տվյալների նման արտահոսքը, մասնավոր կյանքի խախտումները կարող են օգտագործվել թշնամական պետությունների կողմից՝ մեր երկրի և քաղաքացիների դեմ տեղեկատվական պատերազմում՝ հասարակության բևեռացման, պետական կառույցների վարկաբեկման կամ անհատների նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ժամանակակից տեխնոլոգիաները էապես փոխել են անձնական կյանքի սահմանները։ Եթե նախկինում մասնավոր կյանքը սահմանափակվում էր հիմնականում ֆիզիկական տարածքով, ապա այսօր վիրտուալ միջավայրի «շնորհիվ» այն դարձել է շատ ավելի լայն ու բարդ։ Սոցիալական ցանցերը, հաղորդակցման հարթակները, էլեկտրոնային փոստը, նույնիսկ թվային սարքավորումները մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն են, իսկ այդ հարթակներում թողնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և տարածման առարկա։

Այս համատեքստում անձնական կյանքի գաղտնիության պաշտպանության խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել անհատական դաշտից և դարձել է համազգային և համամարդկային մարտահրավեր։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամբողջական, համակարգված և բազմամակարդակ մոտեցում։ Նախ՝ պետությունն իր պարտականությունն ունի՝ մշակելու և կիրառելու խիստ, ժամանակակից ու արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կներկայացնեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այլև կերաշխավորեն դրա գործնական պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ապահովել դատաիրավական արդյունավետ համակարգ, որը կարձագանքի նման խախտումներին՝ հատուկ սահմանված պատասխանատվության մեխանիզմներով։ Պետք է ունենալ պատասխանատվության կոնկրետ ուղղություններ՝ ինչպես անհատների, այնպես էլ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են անձնական կյանքի գաղտնիության նորմերը՝ լինի դա ապօրինի նկարահանում, ձայնագրություն, տվյալների արտահոսք կամ տեղեկատվության չարտոնված շրջանառություն։ Բայց դժվար է ապահովել նման բարեփոխումներ ու նախաձեռնություններ այն երկրներում, որտեղ իշխանություններն իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն նման «սլիվներին»:

Իսկ ինչ վերաբերում է հասարակության՝ տեղեկատվական «հիգիենային», ապա դա արդեն առանձին խոսակցության նյութ է, որին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք և դեռ էլի առիթներ կլինեն անդրադառնալու:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում