Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

«Ժողովուրդն ուղերձը տալիս է էլիտաներին և սպասում է առաջնորդության, սպասում է գործողությունների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունն անասելի չափերի հասնող թշնամանք է գեներացնում Եկեղեցու, հասարակական ու քաղաքական գործիչների և, առհասարակ, բոլորի դեմ։ Բոլորը բոլորի դեմ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանն ունի մինչև 15 տոկոս հանրային աջակցություն։ Ուզում է գործի դնել՝ բաժանիր, որ տիրես հայտնի հնա՞րքը, թե՞ ամեն կերպ բացառել մարդկանց համախմբումն այլ ուժերի շուրջ։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը նախ նշում է՝ եթե նա ունի մինչև 15 տոկոս ձայն, ընտրազանգված, դա նշանակում է երաշխավորված հաղթանակ սպասվող խորհրդարանական ընտրություններում։ «Սա միանշանակ է, որովհետև ընդհանուր 15 տոկոս քվեն այն հանգամանքում, երբ սովորաբար ընտրողների մոտ 50 տոկոսն է ներկայանում ընտրություններին, ինքնաբերաբար կրկնապատկվում է, դառնում 30 տոկոս։ Գումարեք բյուջեի վարչական ռեսուրսները, կեղծիքները, որոնք այսօրվանից արդեն իրականացվում են, և խնդրեմ՝ Փաշինյանի հաղթանակը պատրաստ է։ Կարծում եմ՝ քաղաքական ընդդիմությունը սա լավ է հասկանում, բայց դա հասկանալով հանդերձ դեռևս համապատասխան քայլեր չի ձեռնարկում դա կանխելու համար։ Զուգահեռ Փաշինյանն ուզում է ավելի վստահ լինել իր գալիք հաղթանակում և հանրությանը մոլորեցնելու տարբեր գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև վարկաբեկելով և փչացնելով բոլոր այն ինստիտուտները, որոնք կարող են իր համար հակառակ ճամբարը կոնսոլիդացնող գործոն հանդիսանալ։ Եկեղեցին դրանցից մեկն է, բանակը դրանցից մեկն է, ազգային կուսակցությունները և այլն։ Դրա համար նա հետևողականորեն աշխատում է բոլորի դեմ. ում կարող է վարկաբեկել, վարկաբեկում է, ում կարող է ձերբակալել, ձերբակալում է, կարո՞ղ է այլ հետապնդումներ իրականացնել, անում է։ Մեծ հաշվով, կարողանում է արդյունք ստանալ։ Ցավոք, Փաշինյանին հաջողվել է ինչ-որ չափով հանրության մեջ նույնականացնել իրեն և ընդդիմությանը։ Մարդիկ ասում են՝ բոլորն էլ նույնն են, բան չի փոխվելու։ Սա մի թեզ է, որը ծառայում է բացառապես Նիկոլի շահերին, և Նիկոլը դրա հետևից գալիս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Բայց հասարակությունն էլ կարծես իմունիտետ է ձեռք բերում տարբեր լուրերի, տեսանյութերի, առհասարակ ինֆորմացիոն հոսքերի առումով, և արձագանքում է՝ դրանք կարող են իրական չլինել։ «Տեսնում եմ, որ կան արժեքներ, որոնց նկատմամբ հասարակությունը անտարբեր չէ։ Եկեղեցին դրանցից մեկն է, սա միանշանակ է։ Անցած երկու կիրակի օրերին, երբ Փաշինյանը, ըստ էության, իրենց այդ ակցիան կատարեց Եկեղեցում ժողովրդի բացակայության պայմաններում, միևնույն ժամանակ Արագածոտնի թեմի մնացած բոլոր եկեղեցիները լեփ-լեցուն էին։ Մարդիկ, ովքեր սովորաբար չէին գնում պատարագներին, այս կիրակի գնացել էին։ Դա հանրային ուղերձ է, որը տրվում է էլիտաներին ժողովրդի կողմից, որ Նիկոլի այս քաղաքականության հետ մենք համաձայն չենք, որ այդ գործողությունները մեր շահերի, արժեքների, հավատքի դեմ է։ Ժողովուրդը ուղերձը տալիս է և սպասում է առաջնորդության. եթե կլինի այդ առաջնորդությունը, կլինի նաև հաջողություն Նիկոլի օրակարգերը թուլացնելու տեսակետից։ Պետք է այդ առաջնորդությունը ձևավորել, որովհետև ժամանակ առ ժամանակ ժողովուրդն այդ ուղերձը տալիս է և սպասում է գործողությունների։ Պարզ է, որ ժողովուրդն ինքը ոչինչ չի նախաձեռնելու, կայացած ինստիտուտները դա պետք է անեն՝ ի դեմս կուսակցությունների, Եկեղեցու, առաջնորդների և այլն։ Կարևոր է հասկանալ ժողովրդի այս ուղերձը և տեր կանգնել այդ պահանջին»,նշում է մեր զրուցակիցը։

Հովհաննավանքում երկու կիրակի տեղի ունեցած ծեսերից հետո շատերն արձանագրեցին՝ Փաշինյանը և իր թիմը չունեն հանրային աջակցություն։ Այս դեպքում աջակցությունը գալու է երկու հարևաններից՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Քաղաքագետն առաջարկում է սայլը եզից առաջ չդնել։ «Նիկոլն աջակցություն չի փնտրում Թուրքիայում և Ադրբեջանում։ Ճիշտ հակառակը, Նիկոլը կատարում է Թուրքիայից և Ադրբեջանից ստացած պատվերը՝ Եկեղեցին թուլացնելու, հայկական ազգային ինստիտուտները վերացնելու։

Դա իր հանձնարարությունն է, որը նա պետք է կատարի, այստեղ աջակցության խնդիր չկա։ Ինչ-որ ռեսուրսներ տրամադրում են և այլն, բայց դա ի սկզբանե կար։ Այնպես չի լինելու, որ գնա ասի՝ դե, գիտեք, չստացվեց, էլի ինչ-որ բան տվեք, որ կարողանամ անել։ Չնայած դա էլ է հնարավոր, բայց ամեն դեպքում աջակցութ յ ո ւ ն փնտրողն այստեղ Նիկոլը չէ, հակառակն է՝ նա ծառայություն մատուցողն է։ Մեկ դիտարկում այստեղ անենք։ Վարչական ռեսուրսը կիրառելով՝ նրանք քիչ մարդ են կարողացել բերել Հովհաննավանք։ Ինձ համար սակավամարդության այդ պատկերները այդքան էլ խոսուն չեն։ Գիտեմ, որ ժողովուրդը, մեծ հաշվով, մերժում է դա, այդ տեսակետից ավելի խոսուն է մնացած եկեղեցիների բազմամարդությունը։ Սակայն այն, որ իրենք մարդ չեն բերել, դեռ չի նշանակում, որ չեն կարող բերել։ Հավատացնում եմ, որ ցանկության պարագայում Փաշինյանը և՛ 5000, և՛ 10000, և՛ 20000 մարդ կարող է բերել այնտեղ։ Սա ակնհայտորեն ինչ-որ մարտավարություն է, փորձում է զգոնությունը թուլացնել, տարբեր ինտենսիվությունների է հասցնում Եկեղեցու դեմ արշավը, մե՛կ սրում է, մե՛կ մի քիչ նվազեցնում է, բայց այդպես կամաց-կամաց կոտրում է դիմադրությունը։ Հակաեկեղեցական արշավի հաջորդ պիկի շրջանում մարդկանց համար դա ավելի սովորական կընկալվի, քան նախորդներն էին, և հակազդեցությունն էլ ավելի թույլ կլինի, քան նախորդ դեպքերում էր։ Նա Օվերտոնի պատուհանի մեթոդներով մե՛կ սրում է, մե՛կ թուլացնում է, մե՛կ հաջողություն ցույց տալիս, մե՛կ ցույց է տալիս, որ այդքան էլ լավ չեն իր գործերը և այլն, բայց դրանով բթացնում է զգոնությունը, նաև ժամանակ է շահում իր հիմնական խնդիրը լուծելու համար։ Խոսքն ընտրությունների մասին է։ Նիկոլն ամեն ինչ պետք է անի, որպեսզի դեպքերը ժամանակից առաջ չանցնեն, և ինքն էլ ժամանակից շուտ չհասնի իր «փառքի գագաթնակետին»։ Հաշվարկած տանում է դեպի ընտրություններ՝ այդ ընթացքում մարդկանց զբաղեցնելով Հովհաննավանքով և այլ թեմաներով, իրական ամենակարևոր օրակարգերից հանրության ուշադրությունը շեղելով։ Հիմա քաղաքական դաշտում ո՞վ է խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, կամ որ Հայաստանին տարածքային նոր զիջումներ են սպասվում։ Արցախի խնդրի մասին անգամ չեն խոսում։ Իրականում կարևոր օրակարգերը փակվում են նման շոուներով, մենք էլ մեր ուշադրությունը շեղում ենք այդ շոուներով, ազգովի և ամբողջությամբ դառնում ենք իրենց քարոզչության զոհը»,-հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը, կարծես, ունի եվրոպական տարբեր երկրների և կառույցների աջակցությունը, չէ՞ որ վերջիններս բառացի աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վրա։ «Միանշանակ ունի աջակցություն, և դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը չի վախենում նախապես հայտարարել քաղաքական հետապնդումների մասին, հետո սկսել մարդկանց լցնել բանտերը։ Տասնյակներով քաղբանտարկյալներ կան Հայաստանում, նման բան երբեք այստեղ չի եղել։ Նույնիսկ կասկածում եմ՝ Ադրբեջանում այդքան շատ քաղբանտարկյալներ եղե՞լ են պատմական այդքան կարճ ժամանակաշրջանում։ Տեսե՞լ եք երբևէ ինչ-որ քննադատական խոսք Արևմուտքից։ Նույնիսկ չի էլ մտածում, որ կարող է քննադատության արժանանալ, և հանգիստ իր գործն անում է՝ չմտածելով ո՛չ օրենքի, ո՛չ պատասխանատվության, ո՛չ բարոյականության, ո՛չ քննադատությունների, ո՛չ մի բանի մասին։ Նա իր սև գործն անում է, այդ թվում՝ Արևմուտքի շատ գործուն աջակցության միջոցով»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում