Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն այս պահին ամփոփում է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության հիմնական ընտրախախտումներըԸնտրողները դեռևս իրազեկվածության լուրջ պակաս ունեն. Արամ ՊետրոսյանԽնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ» «Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ» Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտըՍամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքից«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է կարճատև մառախուղ. ինչ եղանակ կլինի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ ՍարգսյանՆորմալ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն Նիկոլի, այլև իրար դեմ են մրցակցում. Հովհաննես ԻշխանյանԱնասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքվից եկող «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս» Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած կա տեսակետ, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի ներկա իշխանություններին, այդուամենայնիվ, կարծես թե, այդ աջակցությունը զգալի նվազել է, և ամբողջ արևմտյան շրջանակները չէ, որ, մեղմ ասած, սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Դրա մասին են վկայում վերջին շրջանում արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած սուր անդրադարձները, ինչպես նաև առանձին եվրոպաշտոնյաների արձագանքները՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի, հոգևորականների, ընդդիմության դեմ բռնաճնշումների, մասնավորաբար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ:

Օրինակ՝ Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը և գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին շատ կոշտ գնահատականներ տվեցին Հայաստանի իշխանությունների և իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ:

Անցած շաբաթ բավական ծավալուն հոդված հրապարակեց Financial Times հեղինակավոր պարբերականը: Ընդարձակ անդրադարձ կատարեց նաև GBnews-ը: Եվ ընդհանրապես, այս օրերին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանում կատարվող բռնաճնշումներին:

Պակաս հետաքրքիր չէ նաև այն հանգամանքը, որ, ինչպես պարզվեց, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ: Թե ինչ հարցեր կշոշափվեն հարցազրույցի ընթացքում, պարզ կլինի առաջիկայում, սակայն հարցազրույցի փաստն ինքնին շատ ուշագրավ է: Նախ՝ այս հանգամանքը կարելի է դիտարկել ի հակառակ Հայաստանում տարածված այն կարծրատիպի, թե Սամվել Կարապետյանի անձն ունի զուտ «ռուսական աջակցություն»: Ընդ որում, այդ կարծրատիպը բացառապես հիմնված է նրա վրա, որ նա իր բիզնես գործունեությունը մեծամասամբ Ռուսաստանում է իրականացրել: Երկրորդ՝ բանն այն է, որ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և այլն, իսկ Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին: Թակեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, և բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ:

Նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Արևմուտքում են սկսել «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում