Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մենք, ցավոք սրտի, այդպես էլ լավ քաղաքական էլիտար չունեցանք․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանի մոտ առաջացած ցայտնոտային իրավիճակը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությամբ. Իվետա Տոնոյան Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հանդիպում «Կանադա-Եվրասիա բիզնես» դաշինքի (CEBA) հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Աջափնյակում են․ ուղիղԱդրբեջանական ցեմենտը Հայաստան ներկրելու համար Ալիևի պահաջն է դա Հունիսի 7-ը Փաշինյանի համար բացառիկ շանս է, որ հեռանա, այլապես կստանա հեղափոխություն․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կհասնի․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար ՎարդանյանԸնտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության հարցերը լուծված են. Մհեր ԱվետիսյանԼրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու. Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը Կապանում է․ ուղիղ Ալիևի թեզերը նախընտրական քարոզարշավում․ ի՞նչ անել, ու՞մ ընտրել, որ այս ամենը կասեցվի. Էդմոն ՄարուքյանՓաստաբանը ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ զրպարտության մասովՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է բռնաճնշումների կենտրոնում․ Մենուա Սողոմոնյան«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում․ ուղիղ Այն մասին, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում «Արևմտյան Ադրեբեջան»-ը. Ավետիք Չալաբյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամները հանդես են գալիս հրատապ ասուլիսովՔաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի ապագան սկսվում է ընտրություններին քո մասնակցությունից Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Նիկոլ Փաշինյանի ուզած ՍԴ դատավորը արդարացեց Ռոբերտ Քոչարյանին. ՄարուքյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Գագիկ Ծառուկյանն այցելել է Ագարակ. ուղիղՅունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի. ուղիղ Կզած գործակալի "խաղաղությունը" միֆ է. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ հավատա՛նք մեր ուժին, միասի՛ն կերտենք մեր հաղթանակըԱպագան քո ձեռքերում է․ քվեարկի՛ր հանուն փոփոխությանՓոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել. Դավիթ ՂազարյանԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Երեկ Սպիտակում տարեց մարդը խոսում էր իր ցավի մասին, բերանը փակում, տանում են. Էդմոն Մարուքյան Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են. Ուժեղ ՀայաստանՉինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՀերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր
Քաղաքականություն

Վաշինգտոնի պայմանագրի բացասական հետևանքները․ դեմոկրատիայի քողի տակ բռնաճնշումներ

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը «ՓԱՍՏԻ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնի պայմանագրին, նշում է, որ ցանկացած պայմանավորվածություն արդյունք է տալիս այնքանով, որքանով պետությունը կարողանում է դրանից օգտվել։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը կարողանար ճիշտ օգտագործել այդ հնարավորությունը, գուցե դրանից ինչ-որ արդյունք ստանար, բայց ներկայիս իրավիճակում դա բացառված է։ Ադրբեջանը, ասում է նա, փորձում է ամեն ինչից առավելագույնը քաղել և հաճախ հասնում է իր նպատակին։ Իսկ Հայաստանը, որը պետք է ունենար կարողություն և ներուժ սեփական շահերը պաշտպանելու համար, մինչ այժմ ոչինչ չի ստացել։

Նա հիշեցնում է, որ նույնիսկ միջազգային շրջանակներում Հայաստանը երբեմն նվաստացուցիչ համեմատությունների է արժանանում՝ անվանվելով «Ալբանիա»։ Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակում է իր հին օրակարգը՝ խոսելով Զանգեզուրի միջանցքից ու փորձելով Հայաստանին ներքաշել տարբեր կախվածությունների մեջ։ Պողոսյանի խոսքով՝ սա արդեն վտանգավոր միտում է, քանի որ, օրինակ, Ադրբեջանը նույնիսկ սննդային կախվածություն է ստեղծում՝ առաջարկելով ցորեն տեղափոխել իր ուզած ճանապարհներով, իսկ հետո կարող է պարզապես ասել՝ այդ ճանապարհն այլևս փակ է։ Միջազգային հարաբերություններում, ընդգծում է նա, ոչ ոք ոչինչ չի տալիս սիրուն խոսքերի համար․ ամեն բան փոխադարձ հաշվարկի վրա է։ Իսկ եթե մենք չենք ստեղծում ներքին միասնություն և ուժեղ պետություն, ապա ոչ մի պայմանագիր մեզ օգուտ չի տա։

Պողոսյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում ազգային արժեքների հետևողական քանդում։ «Փողի ձգտումն է դարձել առաջնային, իսկ փողը երբեք չի միավորում, այն միայն պառակտում է», – ասում է նա։ Այդ ֆոնին իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, բայց իրականությունը լրիվ հակառակն է։ Նա նշում է, որ Հայաստանում ձևավորվել է ոչ լեգիտիմ իրավիճակ, որտեղ դատական համակարգը կախված է գործադիրից, իսկ մամուլի ազատությունը՝ պայմանական։ Քաղբանտարկյալների առկայությունը, եկեղեցու դեմ սկսված արշավը, լրագրողների նկատմամբ ճնշումները, ըստ Պողոսյանի, ոչ թե ժողովրդավարության նշաններ են, այլ դրա դիմակի տակ իրականացվող բռնապետություն։

Նրա դիտարկմամբ՝ այն երկրները, որոնք տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության մասին քարոզ էին անում, այսօր լռում են։ Նրանց այլևս չի հետաքրքրում Հայաստանը՝ որպես ինքնուրույն պետություն, այլ միայն որպես տարածք, որը կարող է սպասարկել իրենց շահերը։ Այս համատեքստում Վաշինգտոնի պայմանագիրը, որը ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում դարձել է քաղաքական կախվածության նոր գործիք, որով կառավարությունը փորձում է պահպանել արտաքին աջակցությունը՝ ներսում իրականացնելով ճնշումներ։

Պողոսյանը հիշեցնում է, որ դեռ 2021 թվականի ընտրություններից հետո կանխատեսել էր այս զարգացումները։ Նրա խոսքով՝ ոչ լեգիտիմ ձևավորված իշխանությունը չէր կարող այլ ճանապարհ ընտրել։ «Մոնթեն ասել էր՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայաստանի պետականության վերջին էջը։ Ցավոք, այսօր այդ խոսքերը դառնում են իրականություն։ Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև պետությունն ինքնին։ Բայց իշխանությունը շարունակում է զբաղվել երկրորդական հարցերով՝ անտեսելով ամենակարևորը՝ պետականության պահպանումը», – ընդգծում է նա։

Այսպիսով, Վաշինգտոնի պայմանագիրը, որի շուրջ իշխանությունը փորձում է ստեղծել «ժողովրդավարական ձեռքբերման» պատրանք, ըստ էության, ընդամենը քող է՝ ներքին ճնշումների և արտաքին կախվածության քաղաքականության համար։ Իսկ այն Հայաստանը, որի մասին այսօր խոսվում է որպես գործընկեր և դաշնակից, իրականում վերածվում է լուռ ենթակայի, որտեղ ազատությունը փոխարինվել է վերահսկմամբ, իսկ ժողովրդավարությունը՝ ձևականությամբ։