Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ Խաչատրյան Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկան44-օրյա պատերազմը մեծ խարդավանք էր. Արսեն ԳրիգորյանՓաշինյանը հետ չի կանգնում ՀԷՑ-ը խլելու մտքից Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture 5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է Փաշինյանը գտել է իր սրտի եպիսկոպոսին Հանրային հեռուստաընկերության տնօրենի համար մրցույթ չի լինի Փաշինյանի անսկզբունքայնության ևս մեկ դրվագ Օրակարգ․ Հայաստանն ամեն օր 3.5 մլն դոլար պարտք է վճարում․ Հրայր Կամենդատյան Ազգային դպրոց, հյուրը` Կարին Տոնոյան. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել Հալածված հավատք, լուռ Արևմուտք Վաշինգտոնյան հուշագրի թաքնված վտանգները Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեր երկրին իսկապես մեծ արդարություն է պետք․ Գագիկ ԾառուկյանՀայաստանում Ozon-ի շրջանառությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է ավելի քան 1.5 անգամՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկից հրաժարում. «Փաստ» Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ» Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» «Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ» Ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկվել բացառիկ պայմաններին. «Փաստ» Ինչո՞ւ է դիտորդական առաքելությունը պայքարում այլ դիտորդական առաքելության դեմ. «Փաստ» Ի՞նչ նպատակ ունի հաշվառման կարգի փոփոխությունը. «Փաստ» Վաղարշապատում ընդդիմադիրները «որոշել» են հաղթել. «Փաստ» Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստ» Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Էդմոն ՄարուքյանՆախկին զինվորականը քաղաքապետի թեկնածու. ինչու՞ է նա որոշել առաջադրվել Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա Սողոմոնյան«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԹող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պատերազմ․ երբ իշխանությունը խաչակրաց արշավ է սկսում սեփական ժողովրդի հավատքի վրա

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող ճնշումները կարծես նոր փուլ են մտնում՝ ընդգրկելով թե՛ հոգևոր, թե՛ հասարակական ու քաղաքական հարթությունները։ Մի կողմից շարունակվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործի արհեստական ձգձգումը․ Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ երկարաձգել է նրա կալանքը՝ անտեսելով պաշտպանական կողմի հիմնավոր փաստարկները։ Մյուս կողմից՝ իրավապահ մարմինները սկսել են ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել եկեղեցական կառույցների նկատմամբ՝ հարցաքննություններով, այցելություններով և նույնիսկ վարչական ճնշումներով։ Այս երկու գործընթացները դիտվում են որպես նույն համակարգային մոտեցման արտահայտություն՝ վերահսկողության և վախի մթնոլորտ ձևավորելու փորձ՝ ազգային ինքնության հիմնասյուների դեմ։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի խոսքով՝ հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները տեղավորվում են Ադրբեջանի ռազմավարական օրակարգում։ Նրա ձևակերպմամբ․ «Հոգևորականների ձերբակալությունն իրականում տեղավորվում է Ադրբեջանի պահանջների ամբողջական փաթեթում։ Եկեք հիշենք, որ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում արմատախիլ արվեն ռևանշիստական ձգտումները, իսկ նրա համար ռևանշիստ են բոլորը, ովքեր խոսում են Արցախից ու արցախցիների իրավունքներից։ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, հիմար չէ ու շատ լավ գիտի, որ հայոց պետականության չգոյության ժամանակահատվածներում հայապահպանության դերը մշտապես ստանձնել է Հայ Առաքելական Եկեղեցին։ Հետևաբար, որպեսզի պետականության անկումից հետո մենք այլևս հնարավորություն չունենանք ոտքի կանգնելու, առաջին հերթին անհրաժեշտ է ոչնչացնել Եկեղեցին»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր հերթին ընդգծում է, որ տեղի ունեցողը պարզապես ներքին քաղաքական հաշվեհարդար չէ, այլ արտաքին հրահանգների մաս․ «Փաստերը ցույց են տալիս․ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությունը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։ Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում»։

Այս իրադարձությունների ֆոնին ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են հարված հասցնել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլև այն ինստիտուտներին, որոնք դարեր շարունակ եղել են ազգային դիմադրության և ինքնության կրողը։ Եկեղեցին, որը գոյատևել է առանց պետականության դարեր շարունակ, այսօր կանգնած է նոր փորձության առաջ։ Իսկ երբ պետությունը սկսում է պատերազմել իր իսկ հոգևոր հիմքերի դեմ, դա ոչ թե ժամանակավոր քաղաքական քայլ է, այլ՝ պետականության խորքային ապամոնտաժման գործընթաց։