Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ-ն մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հարձակումների մասին Վաղարշապատի վճռորոշ ընտրությունը. պայքար վստահության և վարչական ճնշումների միջավայրում Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է․ Գագիկ ԾառուկյանՀաղթանակ լինելու է. կայացավ «Հաղթանակ» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Ըստ համապարփակ պաշտպանության հայեցակարգի` բոլորը պիտի իմանան իրենց դերը. Ավետիք ՔերոբյանՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են Թոշակառուն պետք է կիսով չափ վճարի ջեռուցման ծախսերի համար․ Հրայր ԿամենդատյանՆոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով․ Աննա ԿոստանյանՄենք ցույց ենք տալու, որ հայը տերն է իր երկրի, իր արժեքների․ Խաչիկ ՄանուկյանԱլիևը ասում է՝ մեր ժողովուրդը գալու է, հետո չասեք չենք զգուշացրել Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանԵվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինԹրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանՃապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԽաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր Ավետիսյան«Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Տարածաշրջանում երկրաշարժ է եղել Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա. ՆԳՆ Արագ մենթորության միջոցառումը նոր թափ է հաղորդում Ucom Fellowship ծրագրի «կանաչ» նորարարություններին Մոլդովայում բացվել է նոր արևային էլեկտրակայան 36 հազար թոշակի գնողունակության մասին․ Հրայր ԿամենդատյանԱվելի լավ է ասել դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Աջափնյակի վթարային շենքերի հարցով նախատեսում ենք հանրագիր գրել. Ատոմ Մխիթարյան«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը «Սրանց պիտի լցնենք էդ դագաղներն ու ճամփենք, դրա ոտը Էջմիածին չի մտնելու». Մանուկյան Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք Քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ. Վարդևանյան «Իմնեմնիմի»-ի ողջ տեխնիկան առգրավում են․ Նաիրա ԶոհրաբյանԱրցախի կորուստը ժամանակավոր է, մենք վերադառնալու ենք. Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Ամստերդամ. «Սամվել Կարապետյանի գործը քաղաքական հաշվեհարդար է՝ քողարկված իրավական ձևակերպումներով»

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գործարարի դեմ հարուցված մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունեն և ուղղված են մեծ հեղինակություն ունեցող գործչին՝ վախեցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի», և այս գործընթացը վտանգավոր նախադեպ է ամբողջ տարածաշրջանի համար։

Ամստերդամը հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ Հայաստան էր ժամանել՝ իր հոր քառասունքին մասնակցելու համար․ «Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Ելնելով խոսքի համատեքստից՝ պարզ է, որ պարոն Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին։ Այս ամենի հիմքում մի վախեցած վարչապետի անհանգստությունն է՝ իր սեփական ժողովրդի և եկեղեցու հանդեպ»։

Փաստաբանը ընդգծեց, որ գործի ամբողջ ընթացքը ցույց է տալիս իրավական մեխանիզմների քաղաքական շահարկում։ «Մինչև հունիսի 17-ը նա նույնիսկ որպես վկա ներգրավված չէր, իսկ մի օրում՝ առանց հիմքի, ներկայացվեց մեղադրանք՝ “կառավարության տապալման կոչ” ձևակերպմամբ։ Այնուհետև ավելացվեց նաև “փողերի լվացման” հոդվածը։ Սա ավտոկրատական ռեժիմների դասական գործելաոճն է՝ ազատվել սեփական վախերի խորհրդանիշ դարձած մարդկանցից»,— նշեց Ամստերդամը։

Նրա համոզմամբ՝ այս գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար հոդվածներ՝ դավանանքի ազատությունը (հոդված 9), արտահայտման ազատությունը (հոդված 10) և քաղաքական հետապնդման արգելքը (հոդված 18)։ «Մենք դիմելու ենք Եվրոպական միությանը՝ պահանջելով դատապարտել Հայաստանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներ պահելու համար։ Այս գործը հասնելու է ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր այն կենտրոնների, որոնք կարող են ազդել Երևանի վրա»,— ասաց նա։

Ամստերդամը նաև նշեց, որ «Հայաստանի կառավարությունն իրեն պահում է ավելի վատ, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրները», հավելելով, որ նույնիսկ Տանզանիայում, որտեղ ինքն այժմ պաշտպանում է ընդդիմության իրավունքները, նման գործով իշխանությունները «կամաչեին»։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է հեղինակազրկել Սամվել Կարապետյանին՝ կանխելու համար նրա հանրային աջակցությունը և հնարավոր քաղաքական վերելքը։

«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախը։ Փաշինյանը, ով պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան վիրավորական ուղերձներով, այսօր հարձակվել է մարդու վրա, որը պարզապես մասնակցում էր իր հոր հոգեհանգստին։ Սա ոչ թե դատական, այլ բարոյական ողբերգություն է»,— հայտարարեց Ամստերդամը՝ հավելելով, որ իր թիմը շարունակելու է պայքարը մինչև Կարապետյանի ազատ արձակումը։

Փաստաբանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործը վաղուց դուրս է եկել մեկ անձի սահմաններից․ այն դարձել է ազատության, արդարության և պետական պատասխանատվության փորձաքարը։ «Այս ամենը պետք է դադարեցվի, քանի դեռ Հայաստանը չի վերածվել քաղաքական վախերի երկրամասի։ Մենք չենք լռելու, քանի դեռ այստեղ պահվում են քաղաքական բանտարկյալներ»,— եզրափակեց Ռոբերտ Ամստերդամը։