Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան Դումիկյան
Հասարակություն

«Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունը անմիջապես գոտեպնդեցին ինձ, զգացի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը»․ Մարի Հակոբյան

Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահարուհի Մարի Հակոբյանը։ Նա հասցրել է մասնակցել մի քանի տասնյակ մրցույթների, վարպետության դասերի, ելույթ ունեցել տարբեր հեղինակավոր բեմերում։

Մարին ծնվել է Երևանում։ Թավջութակ նվագել սկսել է 7 տարեկանից Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2019–2022 թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2022 թ-ին ուսումը շարունակել է Վիեննայի Ամադեուս միջազգային դպրոցում, որտեղի Երաժշտության և արվեստի ինտեգրված ակադեմիայում նաև կրթաթոշակառու է, 2023 թ-ին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Շտեֆան Կրոպֆիչի դասարանում՝ բացառիկ շնորհալի ուսանողների ծրագրով։ Անհատական դասեր է վերցրել պրոֆեսոր Դավիդ Գերինգասի մոտ (Բեռլին)։

Թավջութակահարուհու հետ Past.am-ի այս զրույցի առիթը «Musikverein» համերգասրահում տեղի ունեցած համերգն էր։

– Մարի, հոկտեմբերի 6-ին ելույթ ունեցար Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում կայացած համերգի ժամանակ։ Ինչպիսի՞ն են տպավորություններդ։

– «Musikverein»-ում համերգը մինչ այժմ իմ ապրած ամենաանհավատալի փորձառությունն էր։ Ապշած էի դահլիճի գեղեցկությամբ և մեծությամբ։ Այն զգացումը, որ ունեի մեծ թվով հանդիսատեսի աջակցությունը, պարզապես աննկարագրելի էր։

– Գիտեմ, որ նախքան բեմ բարձրանալը բազմաթիվ փորձերի ես մասնակցում։ Ընթերցողին, վստահաբար, հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում փորձերի ժամանակ։ Մի քիչ պատմիր դրանց ընթացքից, չէ՞ որ դրանք ևս հնարավորություն են աշխատելու հանրահռչակ երաժիշտների հետ։

– Առաջին փորձերը տեղի ունեցան Հունգարիայում, որտեղ հանդիպեցի նվագախմբին և դիրիժորին, ում հետ պետք է հանդես գայի։ Հնարավորություն ունեցա շփվելու նվագախմբի անդամներից շատերի հետ։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ փորձերի ընթացքում յուրաքանչյուր դետալի վրա մանրակրկիտ աշխատում էինք։


Պյոտր Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները» իմ ամենասիրելի գործերից մեկն է։ Անասելի հաճելի և պատասխանատու էր՝ տաղանդավոր երաժիշտների հետ համագործակցելով, իմ կատարումն ավելի հետաքրքիր դարձնելը։ Վերջին փորձը հենց համերգից առաջ էր՝ «Musikverein»-ում։ Մի քանի անգամ եղել էի այդ դահլիճում որպես հանդիսատես, բայց բեմից տեսարանն անչափ տպավորիչ էր։ Շատ մեծ աջակցություն ստացա բոլորից, ում հետ աշխատում էի, ինչի համար շնորհակալ եմ։

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, ելույթ ունեցել հեղինակավոր բեմերում։ Արտիստը՝ լինի դերասան, երգիչ թե երաժիշտ, մշտապես զգում է հանդիսատեսից եկող և՛ դրական, և՛ բացասական արձագանքը։ Ինչպիսի՞ն էր Վիեննայի հանդիսատեսի արձագանքը քո ելույթին։

– Երբ ելույթ եմ ունենում, հաճախ եմ անհանգստանում, թե ինչ տպավորություն կթողնեմ հանդիսատեսի վրա։ Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունն անմիջապես գոտեպնդեցին ինձ։ Ստեղծագործության ավարտը գեղեցիկ էր և դրամատիկ։ Զգում էի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը։ Այդչափ ծափահարություններ ու գոհունակության արձագանքներ լսելը երջանկության ամենահզոր և հուզիչ զգացումներից մեկն էր։ Հուսով եմ՝ հանդիսատեսը նույնքան վայելեց կատարումը, որքան ես՝ բեմում լինելու այդ պահը։

– Ընդունված է ասել, որ բեմ բարձրանալիս, անկախ նրանից, թե ինչ ճանապարհ ես անցել, առանց հուզվելու անհնար է։ Ինչպե՞ս հաղթահարեցիր հուզմունքդ, օրինակ՝ ելույթ ունենալով Վիեննայում, այն էլ խստապահանջ հանդիսատեսի և հանրահռչակ երաժիշտների կողքին։

– Դա լիովին ճիշտ է։ Մինչ օրս միշտ հուզվում եմ յուրաքանչյուր ելույթից առաջ։ Այս համերգը շատ առանձնահատուկ էր ինձ համար, և այդ պատճառով ամբողջ օրն անհանգիստ էի։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ հուզմունքն ինձ մոտ երբեք չի անցնում, բայց հիմա այլևս այն բացասական կողմով չեմ ընկալում։ Այն օգտագործում եմ ի նպաստ իմ կատարման։ Կարծում եմ՝ պետք է ընդունել, որ հուզմունք միշտ կա և այն օգտագործել այնպես, որ քեզ օգնի, ոչ թե խանգարի։

– Դու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ես։ Հանրահայտ բեմերում ելույթ ունենալը, տարաբնույթ մրցույթներին մասնակցությունը քո աշխատասիրության և հիմնադրամի աջակցության միաձուլման արդյունքն է։ Կպատմե՞ս ձեր համագործակցության մասին։

– Մի քանի տարի առաջ ընտրվեցի որպես Music For Future Foundation-ի կրթաթոշակառուներից մեկը։ Կարծում եմ՝ հենց այդ պահից սկսվեց իմ իսկական առաջընթացը։ Հիմնադրամը հնարավորություն տվեց շփվելու և համագործակցելու բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ՝ միաժամանակ ընդլայնելով իմ երաժշտական գիտելիքներն ու փորձը։ Բացի այդ, այն ինձ ընձեռեց բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ մասնագիտական աճի վրա։ Մոտ մեկ տարի առաջ էլ հիմնադրամի շնորհիվ ելույթ ունեցա Պեկինում՝ Չինաստանի ազգային նվագախմբի հետ։ Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին ցուցաբերած սիրո և աջակցության համար։ Այս համերգը հնարավոր չէր լինի առանց նրանց։ Միշտ մեծ երախտագիտությամբ կհիշեմ այս անմոռանալի փորձառությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Նկարների copyright` Peter Adamik Photography